Jump to content

Պաթոլոգիկ սուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայտնի ստախոս բարոն Մյունխհաուզենը

Պաթոլոգիկ սուտ (հին հունարեն՝ πάθος «ցավ, ախտ, տառապանք» և λόγος «խոսք, ելույթ» բառերից), սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում։ Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն։ Պաթոլոգիկ ստախոսներ կարող են լինել ցանկացած տարիքային խմբի ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։

Բժշկական գրականությունում անձի այս տեղակը առաջին անգամ նկարագրվել է 100 տարի առաջ։ Պաթոլոգիկ ստախոսությունը երբեմն բացատրվում է ֆրանսիացի հոգեբույժ Էռնեստ Դյուպրեի ստեղծած «միֆամոլություն» տերմինով[1]։ Որոշ հոգեբաններ գտնում են, որ պաթոլոգիկ ստախոսները սովորական ստախոսներից տարբերվում են նրանով, որ վստահ են իրենց խոսքի ճշմարտացիության մեջ, և դրանով հանդերձ մտնում են դերի մեջ։ Շատերը, սակայն, ոչ ամբողջովին են համաձայն այդ մենկաբանության հետ, բայց համակարծիք են այն բանում, որ պաթոլոգիկ ստախոսությունը հոգեբանական վիճակ է։ Չնայած «պաթոլոգիկ ստախոս» տերմինը չի օգտագործվում կլինիկական ախտորոշման մեջ, այնուամենայնիվ հոգեբույժների մեծամասնությունը կարծում են, որ անձի այս տեսակը համարվում է հոգեկան հիվանդության կամ ցածր ինքնագնահատականի արդյունք։

2005 թվականին գտնվել է առաջին ապացույցը այն բանի, որ պաթոլոգիկ ստախոսի ուղեղը տարբերվում է ստելու հանդեպ հակում չունեցող մարդու ուղեղից[2]։ Լոս Անջելեսում Հյուսիսայն Կալիֆորնիայի Համալսարանի հետազոտողները Գրականության, Արվեստների և Գիտության Քոլեջի ներկայացուցիչների՝ Յելինգ Յանգի և Էդրիան Ռեյնի գլխավորությամբ, կատարել են հետազոտություններ 21-ից 45 տարիքային խմբի կամավորների շարքում, որը կազմված էր.

  • 12 պաթոլոգիկ ստախոսներից (11 տղամարդ և 1 կին)
  • 21 «նորմալ» կատեգորիայի մարդկանցից (15 տղամարդ, 6 կին), որոնք չունեն քրոնիկական ստի հակում և անձի հակահասարակական խանգարումներ
  • 16 մարդ (15 տղամարդ, 1 կին)՝ հակված հակահասարակական խանգարումների

Հետազոտությունների ընթացքում ստախոսների ուղեղներում հայտնաբերվել են կառուցվածքային անոմալիաներ, որոնք տարբերակում էին նրանց մնացած մասնակիցներից։ Արդյունքները, որոնք հրապարակվել են Բրիտանական ամսագրի հոկտեմբերյան համարում[3][4], հաղորդում են, որ պաթոլոգիկ ստախոսների գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևում 14,2 %-ով պակաս է նեյրոնների ծավալը և 22 %-ով գերազանցված նյարդաթելերինը։ Շատ կարևոր է իմանալ պաթոլոգիկ ստի և դրա պատճառների մասին։ Օրինակ, վկաների սուտը կարող է խանգարել հետաքննությանը և դառնալ վկայությունների աղավաղման, դատավարության ոչ ճշգրիտ ավարտի պատճառ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всемирный биографический словарь» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  2. Sutliff, Usha — Researchers have found the first proof of structural brain abnormalities in people who habitually lie, cheat and manipulate others. (2005 թ․ սեպտեմբերի 29). «Liars' Brains Wired Differently» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  3. «Prefrontal white matter in pathological liars» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  4. Yaling Yang, Adrian Raine, Todd Lenchz, Susan Bihrle, Lori Lacasse, Patrick Colletti. — These findings provide the first evidence of a structural brain deficitinliars, they implicate the prefrontal cortex as an important (but not sole) component in the neural circuitry underlying lying and provide an initial neurobiological correlate of a deceitful personality. (2005 թ․ սեպտեմբերի 30). «Prefrontal white matter in pathological liars» (pdf). Prefrontal white matter in pathological liars (անգլերեն). Royal College of Psychiatrists. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)