Լիդա Աբդուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդա Աբդուլ
Ծնվել է1973[1][2][3][…]
ԾննդավայրՔաբուլ[4]
Քաղաքացիություն Աֆղանստան[5][6]
Մասնագիտություննկարչուհի, լուսանկարիչ, կինոռեժիսոր, վիդեոնկարիչ և performance artist
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlidaabdul.com

Լիդա Աբդուլ (անգլ.՝ Lida Abdul, 1973[1][2][3][…], Քաբուլ[4]), վիդեոարտի և փերֆորմանսի գործիչ Աֆղանստանից։ Ի ծնե անունը եղել է Լիդա Աբդուլլահ[7]։ Ծնվել է Քաբուլում։ 1979 թվականին մանուկ հասակում ստիպված է եղել հեռանալ իր երկրից խորհրդային ներխուժման պատճառով, ապրել է Հնդկաստանում և Գերմանիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում[8]։

Նրա աշխատանքները ներկայացվել են Վենետիկի բիենալեում, Արնհեմի ժամանակակից արվեստի թանգարանում (Նիդերլանդներ), ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ժամանակակից արվեստների տարբեր թանգարաններում։ Նա ցուցադրություններով մասնակցել է նաև Մեքսիկայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Աֆղանստանում կազմակերպված տարբեր փառատոնների։

Աբդուլն ստացել է Քաղաքական գիտությունների Արվեստի բակալավրի աստիճան 1997 թվականին և Փիլիսոփայության արվեստի բակալավրի աստիճան 1998 թվականին, երկուսն էլ՝ Կալիֆորնիայի պետական համալսարանում։ 2000 թվականին ավարտել է Բերքլիի համալսարանի գեղարվեստի բաժինը՝ մագիստրոսի աստիճանով[9]։ Ապրում և աշխատում է Լոս Անջելեսում և Քաբուլում[9]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլը հեռացել է Աֆղանստանից 1979 թվականի դեկտեմբերին՝ խորհրդային ներխուժման պատճառով։ Նա դարձել է փաստական՝ ապրելով Հնդկաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, և սա նրա համար «արվեստագետի նոմադ» է դարձել[10][11]։

Ռուս-աֆղանական հակամարտության արմատները գալիս են 1838 թվականից։ Միապետական Ռուսաստանը (այնուհետև՝ ԽՍՀՄ-ը) ծավալապաշտական նպատակներ ուներ՝ շարունակաբար մրցելով Մեծ Բրիտանիայի հետ Կենտրոնական Ասիայի տարածքների համար[12]։ Պատմականորեն Աֆղանստանի նպատակն է եղել իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելը[12]։ Սա հակասում էր երկու մեծ ուժերի՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի շահերին, որոնք մրցում էին Միջին Արևելքում իշխանության համար[12]։ Խորհրդային Միությունը և Աֆղանստանը «բնական դաշնակիցներ» էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[12]։ Խորհրդային ներխուժումն Աֆղանստան համարվում է Սառը պատերազմի գլխավոր իրադարձությունը։ Խորհրդային ներկայությունն Աֆղանստանում հատկապես նկատելի էր ենթակառուցվածքներում։ Աֆղանական քաղաքները, որոնք հայտնի էին որպես իրարից կտրված, խորհրդային աջակցությամբ կամրջվել են հիմնական ճանապարհներով[12]։

Կարիերա և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլի վիդեոարտն ու փերֆորմանսը նկարագրվում է որպես աբստրակտ և երազային։ Նա օգտագործում է նկարահանման այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են բլուրինգն ու "epic scale"-ը (մեծամասշտաբ, լայնամասշտաբ)[10][11]։ Նրա ֆիլմերը քաղաքականացված են, այնտեղ արծարվում են պատերազմից բզկտված իր հայրենիքի ապագա զարգացման հույսի ու վերածննդի թեմաները[11]։ 1979 թվականին խորհրդային ներխուժման արդյունքում փախստական դառնալուց հետո նա հնարավորություն է ունեցել Աֆղանստան վերադառնալ Թալիբանի անկումից հետո։ Նա այցելել է իր հայրենիքը, նկարահանումներ արել և խոսել աֆղան ժողովրդի հետ ապագայի վերաբերյալ նրանց հույսի մասին[10][13]։ Նա ինքն իրեն թափառական արվեստագետ է համարում, քանի որ իր կյանքն անցել է իր հայրենիքից հեռու՝ երկրից երկիր տեղափոխվելով։ Աբդուլի այս հույզերն ու զգացմունքները ոգեշնչման աղբյուր են իր արվեստի համար։ Աբդուլի արվեստը, նրա ստեղծած ֆիլմերը քաղաքական մեկնաբանություններն են ավերածությունների, տեղահանված մշակույթի, ինքնության ու մարմնի մասին[9]։

«Սպիտակ տուն» (2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ տունը» կարճ ֆիլմ է ՝ քաղաքական հարուստ բովանդակությամբ։ Սա Աբդուլի ամենահայտնի գործերից մեկն է, որը ցուցադրվել է Վենետիկի բիենալեում[14]։ Ֆիլմը պատմում է Քաբուլից դուրս կառուցված մի շինության մասին[15][16]։ Արվեստագետը նկահարանել է իրեն՝ սև շորեր հագած, ավերակը սպիտակ ներկելիս[16]։ Տեսարանում հայտնվում է մի տղամարդ, և Աբդուլը ներկում է նրա մեջքը նույն ոճով։ Ի վերջո, հինգ րոպեանոց ֆիլմն ավարտվում է այծերի խմբի տեսարանով, որոնք փորփորում են ավերակները[16]։ Ֆիլմը դինամիկ է, այնտեղ առկա է հույսի ու առաջընթացի խորհրդանիշ[9], ինչպես նաև՝ տեսանելի է տարբեր անարդարությունների դեմ դիմադրություն, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ի շահը Աֆղանստանի օկուպացիայից, պատմությունը ջնջելը[15] և աֆղան ժողովրդի հոգեբանական խնդիրները պատերազմից մասնատված շրջանում ապրելու հետևանքով[15]։

«Դոում» (2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոումը լավատեսական երանգների ու ընկճվածության սիմվոլների համադրություն է։ Այն պատկերում է տղայի, որն ուրախ-ուրախ մզկիթն է բարձրանում այն նույն ժամանակ, երբ ամերիկյան ուղղաթիռն անցնում է նրա գլխավերևով[15]։ Պտույտը նպատակ ունի ցույց տալ պատերազմի հետևանքով տեղի ունեցած տեղահանումները, պատերազմական գործողությունների իռացիոնալությունն ու մարդկային հույսի ուժը[9][17]։

«Ծառերը» (2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծառերը» վավերագրական ֆիլմ է, որտեղ երիտասարդ տղամարդիկ քննարկում են դեռևս ապրող ու պտուղներ տվող ծառը կտրելու պատճառները։ Նրանք բացատրում են, որ այդ ծառը բազմաթիվ կախաղանների իրականացման վայր է եղել և պետք է ոչնչացվի։ Ի վերջո, նրանք կտրում են ծառն ու տանում այն[17]։

«Պարելով քարերի հետ» (2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարելով ծառերի հետ» ֆիլմը վավերագրական է։ Այն պատկերում է մի խումբ սևազգեստ տղամարդկանց, որոնք աղոթքի ծես են անում Բամիյան ժայռի առջև։ Բամիյանի վրա հնագույն Բուդդայի հետքեր կան, որոնք 2001 թվականին վերացվել են Թալիբանի կողմից[17]։

«Քաբուլի աղյուսավաճառները» (2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաբուլի աղյուսավաճառները երեխաների լուսանկար է, որտեղ նրանցից յուրաքանչյուրը աղյուս է ջարդում ու տալիս մի տղամարդու։ Նրանք շատ լուրջ են, և նրանց կյանքում երևում է հասունությունը։ Աբդուլն ասել է. «Քաբուլում բազմաթիվ են երեխաները, որոնք վազվզում են փողոցներում, և եթե դուք դուք իմանայիք նրանց կյանքի պատմությունը, շատ կզարմանայիք, թե ինչպես են նրանք շարունակում ողջ մնալ... երբ նրանց ծիծաղն ընդհատվում է»։

Ցուցահանդեսներ և ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդա Աբդուլի աշխատանքները ցուցադրվել են անհատական և խմբային մի շարք ցուցահանդեսներում Միջին Արևելքում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[9]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆղանստանի ազգային թանգարան (Քաբուլ, Աֆղանստան, 2007)
  • Ինդիանապոլիսի ժամանակակից արվեստի թանգարան (Ինդիանապոլիս, ԱՄՆ, 2008)
  • Ժամանակակից արվեստի OK կենտրոն (Լինց, Ավստրիա, 2008)
  • Քրաներթ արվեստի թանգարան (Իլինոիս, ԱՄՆ, 2010)
  • Ժամանակակից արվեստի կենտրոն (Մալագա, Իսպանիա, 2013)
  • Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ (Լիսաբոն, Պորտուգալիա, 2013)
  • Ֆորեման պատկերասրահ (Քվեբեք, Կանադա, 2013)
  • Ջորջո Պերսանո պատկերասրահ (Թուրին, Իտալիա, 2013)
  • Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ (Փարիզ, Ֆրանսիա, 2014)
  • CAP կենտրոն (Լիոն, Ֆրանսիա, 2015)

Խմբային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլոբալ ֆեմինիզմ (Բրուքլինի թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ, 2007)
  • Բռնության պատմություն (Հայֆայի արվեստի թանգարան, Իսրայել, 2009)
  • Հիշողությունից անդին (Սիմի թանգարան, Երուսաղեմ, Իսրայել, 2011)
  • Անցումային նախագիծ (Ստամբուլ, Թուրքիա, 2013)

Այլ ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդա Աբդուլի աշխատանքներն արժանացել են մի շարք պարգևների, այդ թվում՝ Թայվան մրցանակի 2015 թվականի Վենետիկի բիենալեում[8], Արքայազն Քլաուսի մրցանակին Ամստերդամում և Նիդեռլանդներում 2006 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-յի մրցանակի 2007 թվականին՝ արաբական մշակույթի առաջխաղացման համար, EMAF մրցանակին Սնաբրուքում, Գերմանիայում, ինչպես նաև՝ Finalist Mario Prize 1 մրցանակին Թուրինում, 2015 թվականին[18]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլի արվեստն անդրադառնում է նաև այն հիմնական հարցերին, որոնք աֆղան մարդկանց մասին տարածված են արևմտյան մեդիայում։ Արևմտյան մեդիայում ընդունված է ներկայացնել Աֆղանստանն ահաբեկչության ու պատերազմի համատեքստում, և արևմտյան հանրային գիտելիքը դրանից այն կողմ չի անցնում[10]։ Իր արվեստի միջոցով Աբդուլը հույս ունի ավելի շատ բան ցույց տալ արևմտյան մարդկանց աֆղան բնակչության և արվեստի մասին։

Ազգություն և լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են մշակութային ինքնությունը, էմիգրացիան, հոգեբանական վնասները, ավերածությունների ու տեղահանման գործընթացը, հայրենազրկումը[19]։ Չնայած երկիրը կենտրոնական կառավարում է ունեցել, սակայն այն միավորված չի եղել մշակութային, ազգային ինքնության ու լեզվի հարցերում[12][20]։ Որոշ մարդիկ, որոնք ապրում են Աֆղանստանում, իրենց բնութագրում են որպես «աֆղան», սակայն կան նաև այլ ինքնություն կրող խմբեր։ Հիմնական խմբերն են պուշթունները, տաջիկները, ուզբեկները և բելուջները։ Նրանք ազգային սահմանների կամ ինքնության ուժեղ ընկալում չունեն[20]։

Ահաբեկչություն և լուսաբանում մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գործոններ միավորում են շատ «աֆղանների», նրանց 90% մեծամասնության կրոնը սուննի մահմեդականությունն է։ Աբդուլի նպատակներից մեկն է իր արևմտյան լսարանին ներկայացնել այս մշակույթների մասին[10][21]։

Նա ընդունում է Աֆղանստանի կարծրատիպային կերպարի ստեղծման միտումը արևմտյան մեդիայում և իր արվեստով նա հույս ունի մարդկայնացնել այն մարդկանց, ովքեր շատ հաճախ պատկերվում են որպես հրեշներ[10]։ Նման կարծրատիպերից մեկն այն է, որ ամբողջ ազգը ներկայացվում է որպես պատերազմի կողմից ամբողջովին կլանված ու ոչնչացված մշակույթով։ Այնուամենայնիվ, Աֆղանստանում կան մարդիկ, որ դեռ ցանկանում են արվեստ ստեղծել[21]։ Լիդա Աբդուլի և այլ արվեստագետների աշխատանքի շնորհիվ արևմտյան լսարանը հնարավորություն ունի Աֆղանստանի այլընտրանքային պատկեր տեսնելու[21]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կողմնորոշմամբ և մշակույթով Աֆղանստանն ավելի շատ տարածաշրջանային է և ոչ թե կենտրոնական։ Դրա պատճառներից մեկն այն է, որ երկրի ներսում կապի ու հաղորդակցության խնդիրներ կան[12]։ Այնուամենայնիվ, երկրի երեք հիմնական քաղաքներն իրար կապող ճանապարհները կառցուցվել են խորհրդային օժանդակությամբ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130186171 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://rkd.nl/nl/explore/artists/343876
  7. ArtFacts.net. "Lida Abdul." ArtFacts.net. Accessed April 05, 2017. http://www.artfacts.net/en/artist/lida-abdul-38414/profile.html.
  8. 8,0 8,1 Global feminisms : new directions in contemporary art. Reilly, Maura,, Nochlin, Linda,, Brooklyn Museum,, Davis Museum and Cultural Center. London: Brooklyn Museum. 2007. ISBN 9781858943909. OCLC 79256724.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 "Lida Abdul." Guggenheim. Accessed February 08, 2017. https://www.guggenheim.org/artwork/artist/lida-abdul.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Olson, Christopher (May 2008). «Lida Abdul». Border Crossings. Winnipeg. 27 (2): 90–92. 215549787.
  11. 11,0 11,1 11,2 Franklin, Paul B (June 2014). «Paris: Lida Abdul». Art in America. 102 (6): 170–171.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Collins, Joseph J. The Soviet Invasion of Afghanistan: A Study in the Use of Force in Soviet Foreign Policy. Lexington (Mass.): Lexington Books, 1987
  13. Spanier, Samson. "Venice Biennale news: several countries are exhibiting at the Biennale for the first time this year, says Samson Spanier. But the important things--champagne and politics--have not changed." Apollo, July 2005
  14. Balzer, David (March 2007). «Paint it white: Afghani artist Lida Abdul chronicles her homeland's struggle to rebuild». Toronto Life. 41 (3): 113.
  15. 15,0 15,1 15,2 15,3 MacGilp, Alexandra. "White House." ArtAsiaPacific: Lida Abdul. November/December 2013. Accessed February 08, 2017. http://artasiapacific.com/Magazine/86/LidaAbdul Արխիվացված 2015-05-05 archive.today.
  16. 16,0 16,1 16,2 Cateforis, David; Dusenbury, Mary (May 2006). "Lida Abdul – White House , 2005"
  17. 17,0 17,1 17,2 MacGilp, Alexander. «White House Lida Abdul». Artasiapacific. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  18. «Lida Abdul». www.giorgiopersano.org. Kabul. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  19. Robinson, Hilary. Feminist Art History; An Anthology 1968-2014. էջեր 482–486.
  20. 20,0 20,1 Hammond, Thomas Taylor. Red Flag over Afghanistan: The Communist Coup, the Soviet Invasion, and the Consequences. Boulder, CO: Westview Press, 1984, pg. #5.
  21. 21,0 21,1 21,2 Gorce, Tammy La (2014 թ․ մարտի 30). «Despite Conflict and Repression, Creativity». The New York Times.