Լավեռնա (լատին․՝ Laverna՝ ծագած latere բայից կամ levator՝ «գող» բառից), շահի հռոմեական աստվածուհի, որը համարվում էր նաև գողերի հովանավոր։ Սկզբնապես, ըստ երևույթին եղել է գիշերային խավարի աստվածուհի[1]։ Լավեռնային էր նվիրված մի պուրակ Հռոմի մերձակայքում, որի մոտ գտնվում էին Լավեռնյան դարպասները և զոհասեղան։ Լավեռնայի անվան հիշատակումներ հանդիպում են դեռևս էտրուսկյան դամբարաններում։ Լավեռնային զոհաբերություններ կատարել կարելի էր միայն ձախ ձեռքով։ Աստվածության պաշտամունքը տարածված էր նաև հռոմեական Իտալիայում։ Նրա անունն է կրում այժմ նաև Լավերնա (2103)աստերոիդը։
Georg Wissowa։ Laverna. In։ Wilhelm Heinrich Roscher։ Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. Bd. II 2 (1894-97), Sp. 1917—1918։
Kurt Latte։ Römische Religionsgeschichte, München 1967, S. 139։
Michael Jordon, Encyclopedia of Gods, Kyle Cathie Limited, 2002։