Լավեռնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավեռնա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն
Սեռիգական

Լավեռնա (լատին․՝ Laverna՝ ծագած latere բայից կամ levator՝ «գող» բառից), շահի հռոմեական աստվածուհի, որը համարվում էր նաև գողերի հովանավոր։ Սկզբնապես, ըստ երևույթին եղել է գիշերային խավարի աստվածուհի[1]։ Լավեռնային էր նվիրված մի պուրակ Հռոմի մերձակայքում, որի մոտ գտնվում էին Լավեռնյան դարպասները և զոհասեղան։ Լավեռնայի անվան հիշատակումներ հանդիպում են դեռևս էտրուսկյան դամբարաններում։ Լավեռնային զոհաբերություններ կատարել կարելի էր միայն ձախ ձեռքով։ Աստվածության պաշտամունքը տարածված էր նաև հռոմեական Իտալիայում։ Նրա անունն է կրում այժմ նաև Լավերնա (2103) աստերոիդը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Georg Wissowa։ Laverna. In։ Wilhelm Heinrich Roscher։ Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. Bd. II 2 (1894-97), Sp. 1917—1918։
  • Kurt Latte։ Römische Religionsgeschichte, München 1967, S. 139։
  • Michael Jordon, Encyclopedia of Gods, Kyle Cathie Limited, 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 107