Իրական ուղեծրի տարրեր
Իրական ուղեծրի տարրեր, մարմնի ուղեծրի տարրեր, որոնք բնութագրում են այդ մարմնի շարժումը տիեզերական տարածության մեջ և մնում են գործնականորեն անփոփոխ աստղագիտականորեն երկար ժամանակի ընթացքում։ Այս եզրը սովորաբար օգտագործվում է նշելու համար երեք չափանիշներ՝
- իրական մեծ կիսաառանցք (ap),
- իրական էքսցենտրիսիտետ (ep),
- իրական թեքում (ip)։
Իրական տարրերը պետք է տարբերել օսկուլացնող Կեպլերի ուղեծրի տարրերից որոնք դիտարկվել են ժամանակի որոշակի պահին (էպոխա), ինչպիսին են՝ մեծ կիսաառանցքը, թեքումը և էքսցենտրիսիտետը։ Այս օսկուլացնող տարրերը փոփոխվում են պարբերականորեն և (սկզբունքորեն) կանխատեսելի ձևով մոլորակների և այլ մարմինների ձգողության ուժերի ազդեցության տակ կամ պերցեսիայի արդյունքում։ Արեգակնային համակարգում այսպիսի փոփոխությւնները սովորաբար առաջանում են հազարավոր տարիների ընթացքում, ի տարբերություն իրական ուղեծրի տարրերը մնում են գործնականորեն հաստատուն վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում։
Մարմինների մեծամասնության համար, օսկուլացնող տարրերը հարաբերականորեն մոտ են իրական տարրերին քանի որ պերցեսիայի և ձգողության ազդեցության էֆեկտները համեմատաբար թույլ են։ Աստերոիդների գոտու աստերոիդների ավելին քան 99% մոտ այստ տարբերությունը փոքր է քան 0.02 ա. մ. (մեծ կիսաառանցքի համար, a), 0.1 (էքսցենտրիսիտետի համար, e), և 2° (թեքման համար, i)։
Այնուամենայնիվ, այս տարբերությունը անտեսել չի կարելի այն դեպքերում, երբ ճշգրտությունը կարևոր է։ Օրինակ՝ Սերես աստերոիդը ունի հետևյալ օսկուլացնող ուղեծրի տարրերը (Նոյեմբերի 26, 2005 էպոխայում)`
a | e | i |
---|---|---|
2.765515 ա. մ. | 0.080015 | 10.5868° |
իսկ նրա իրական ուղեծրային տարրերն են (անկախ էպոխայից)[1]`
ap | ep | ip |
---|---|---|
2.767096 ա. մ. | 0.116198 | 9.6474° |
Այս կանոնին բացառություն են կազմում այն աստերոիդները, որոնք ընկած են Կիրկվուդի ճեղքերում, որոնք գտնվում են ուժեղ արտահայտված ուղեծրային ռեզոնանսի մեջ Յուպիտերի հետ։
Իրական ուղեծրի տարրերը պարզելու համար, սովորաբար կատարում են մանրակրկիտ սիմուլյացիա տրված մարմնի շարժման պարբերությունների համար մի քանի միլիոն տարիների ընթացքում։ Այսպիսի սիմուլյացիան պետք է հաշվի առնի երկնային մեխանիկայի շատ չափանիշներ, ներառյալ մոլորակների կողմից ազդեցությունը։ Համապատասխանաբար, այս սիմուլյացիայի արդյունքում դուրս են բերվում չփոփոխվող ուղեծրային տարրերը և ընդունվում որպես իրական։
Մի քանի անգամ կատարվել են մոտավոր վերլուծություններ, սկսած Կիեցուգու Խիրայամայից XX դարի սկզբում։ Հետագա վերլուծական մեթոդները սկսել են ավելի ու ավելի մանրամասն դառնալ, ներառելով բազմաթիվ գոյություն ունեցող ազդեցությունների մասին տեղեկություններ։ Այժմ, տարրերի հաշվարկի սկզբունքը համակարգչային վերլուծությունն է հիմնվելով երկնային մեխանիկայի բանաձևերի վրա։
Այժմ իրական ուղեծրի տարրերը օգտագործվում են հիմնականում աստերոիդների ընտանիքների հետազոտությունների ժամանակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AstDyS-2 Սերեսի իրական ուղեծրային տարրերը». Մաթեմատիկայի բաժին, Պիզայի համալսարան, Իտալիա. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.