Իռլանդական խոհանոց
Իռլանդական խոհանոց | |
---|---|
Cuisine of Ireland Վիքիպահեստում |
Իռլանդական խոհանոց, Իռլանդիայի ավանդական խոհանոց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին իռլանդական գրականության մեջ պարբերաբար նշվել են ուտելիքներ և խմիչքներ։
Դուբլինի առափնյա շրջանում վիկինգների բնակավայրի պեղումները զգալի քանակությամբ տեղեկություններ են տվել քաղաքի բնակիչների սննդի մասին։ Սննդակարգը բաղկացած էր խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, խոզերի, ինչպես նաև վայրի թռչունների, ձկների և կակղամորթների մսից։ Բուսական սննդից օգտագործվում էին հատապտուղները, անտառային ընկույզները։ Թելուկի սերմերը օգտագրործվում էին շիլա պատրաստելու համար։
Իռլանդիայի ազգային խոհանոցը սննդարար է և մի քիչ կոպիտ։ Իռլանդիայում ուտեստները պարզ են, հիմնականում բաղկացած են մսից, կարտոֆիլից, պանրից, ծովամթերքից։
Սակայն անհրաժեշտ է պարտ ու պատշաճը հատուցել Իռլանդիայի խոհանոցին։ Չնայած թվացյալ պարզությանը՝ այն շատ սիրված է, առաջին հերթին հենց իռլանդացիների կողմից։ Իռլանդացի գործընկերոջ կամ ծանոթի քաղաք այցելելիս՝ պատրաստ եղեք այն բանին, որ նա մտահոգված է լինելու հատկապես իռալանդական փաբի փնտրումով, որտեղ էլ նախընտրում է սնվել։
Միջնադարում, երբ երևան եկավ կարտոֆիլը, գյուղատնտեսության գերակշռող ճյուղը հանդիսանում էր անասնապահությունը։ Միս օգտագործել կարող էին իրենց թույլ տալ բնակչության միայն հարուստ խավը։ Աղքատները սնվում էին կաթով, կարագով, պանրով, վարսակով, գարիով։ Հաճախ օգտագործվում էր կաթ՝ խառնած խոշոր եղջյուրավոր անասունի արյունով և կարագով[1] (արյունով կաթը հայտնի է նաև աֆրիակական մասաի ժողովրդի մոտ)։
XVI դարի երկրորդ կեսին, երբ արդեն երևան էր եկել կարտոֆիլը, ներգործել է այս երկրի խոհանոց։ Կարտոֆիլը սկզբում աճեցվում էր որպես դեկորատիվ մշակաբույս։ Որպես պարենամթերք հիմնականում տարածված է եղել բնակչության աղքատ խավի շրջանում։
Իռլանդիայի ժամանակակից խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարում իռլանդական խոհանոցը մրցակցություն է սկսել իտալական, հնդկական, չինական խոհանոցների հետ՝ լայն տարածում ունենալու պատճառով։
Իռլանդական ավանդական ուտեստների և խմիչնքների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cabbage and Bacon — շոգեխաշած կաղամբով բեկոն։
- Barmbrack — թարմ խաղողով և չամիչով հաց։
- Beamish stout — գարեջուր
- Black and Tan — կոկտեյլ
- Բլաա — բուլկի
- Boxty — կարտոֆիլով նրբաբլիթներ։
- Carrageen moss pudding — կաթնային պուդինգ
- Champ — կարտոֆիլի խյուս՝ խառնած կանաչ սոխ, կարագ, կաթ։
- Քոդլ — շոգեխաշած կարտոֆիլով և սոխով նրբերշիկ և բեկոն։
- Colcannon — կարտոֆիլի խյուս՝ խառնած կաղամբ և կարագ։
- Crubeens — խոզի խաշած ոտք։
- Mairteoil ar Guinness — բանջարեղենով տավարի միս՝ շոգեխաշած Գիննեսս գարեջրի մեջ։
- Dulse — մուգ կարմիր ջրիմուռ՝ Palmaria palmata. Օգտագործվում է չորացրած ձևով։
- Drisheen — Արյունային երշիկի տեսակներից մեկը։
- Goody — ցորենի հացից, կաթից, շաքարից, համեմունքերից պատրաստվող պուդինգ։
- Գիննեսս — գարեջուր (ստաուտ)։
- Full Irish breakfast — ինչպես և ամբողջական անգլիական նախաճաշը, այն անվանում են «fry»:
- Սուրճ իռլանդական ձևով — տաք սուրճից, իռլանդական վիսկիից, շաքարից կոկտեյլ՝ ծածկված հարած սերուցքով։
- Baileys Irish cream — իռլանդական վիսկիից, սուրճից, սերուցքից և այլ բաղադրամասերից լիկյոր։
- Irish Mist — իռլանդական վիսկիից, հավամրգիից, տարբեր հոտավետ խոտերից լիկյոր։
- Իռլանդական ռագու — շոգեխաշած կարտոֆիլով և սոխով գառան միս։
- Skirts and kidneys — իռլանդական ռագու, որը պատրաստվում է խոզի մսից կամ խոզի երիկամից։
- Soda bread — առանց թթխմորի հաց, որի պատրաստման համար օգտագործվում է սոդա և թան։
- Poitín — օղի, որը պատրաստվում է ածիկից կամ կարտոֆիլից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդական խոհանոց» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mitchell, Frank and Ryan, Michael. Reading the Irish landscape (1998). ISBN 1-86059-055-1
- National Museum of Ireland. Viking and Medieval Dublin: National Museum Excavations, 1962—1973. (1973)