Իռլանդական ռագու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Իռլանդական ռագու
stobhach
Irish stew.jpg
Իռլանդիա Իռլանդիա
Ծագում
Տեսակ ուտեստ
Ենթատեսակ ստյու և կերակուր
Առաջացման երկիր Իռլանդիա
Բաղադրամասեր
Հիմնական կարտոֆիլ, միս, սոխ, մաղադանոս, չաման
Հնարավոր բանջարեղեններ
Soups and stews of Ireland Վիքիպահեստում

Իռլանդական ռագու (իռլանդերեն՝ stobhach / stobhach Gaelach, անգլերեն՝ Irish stew), իռլանդական խոհանոցի ազգային կերակուր։ Համարվում է երկրի ազգային ու հայտնի ուտեստներից։

Դասական ռագուի բաղադրության մեջ մտնում են ոչխարի միս, կարտոֆիլ, սոխ, ինչպես նաև մաղադանոս ու չաման։ Ավելի հաճախ միսը կտրատում են փոքր կտորների, իսկ բանջարեղենները ընդհակառակը ավելի մեծ կտորների՝ 2 կամ 4 մասի։ Բաղադրամասերը լցնում են խորը ամանի մեջ, որից հետո վրան ավելացնում են ջուր և եփում մոտ 1 ժամ։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական ռագուին է նվիրված Ջերոմ Կ. Ջերոմի հումորային պատմությունը՝ «Երեքը նավակում, չհաշված շունը»։ Հեղինակը կատակում է մի քանի պահպանողականների վրա, ովքեր օրինակ ասում են որ, ռագուի մեջ այնպիսի բանջարեղեններ ավելացնելը, ինչպիսին է գազարը, միայն փչացնում է ռագուի համը։

Իռլանդական հոդված

Այս պատմության հերոսները երկար ժամանակ քաղցած մնալուց հետո, որոշում են պատրաստել իռլանդական ռագու ուտելիքների մնացորդներից։ Այդ ամենը գլխավորում էր Ջորջը, և նա չիմանալով իսկական բաղադրատոմսը, որոշում է մեջն ավելացնել օրինակ՝ պուդինգ, սաղմոն, բեկոն, կարտոֆիլ, կաղամբ, ոլոռ, ձու և այլն։ Շունը, ում հետ ճանապարհորդում էին հերոսները, բերում է սատկած ջրային առնետ, որի վրա շատ երկար լուրջ մտածում էին ավելացնել, թե՞ ոչ։ Իսկ վերջում չնայած այդ ամենին ռագուն բոլորը հավանում են։

Հին ու ծեծված ուտեստներից արդեն կշտացել էինք, իսկ այստեղ հիմա մենք փորձեցինք այնպիսի համային փունջ, որից երբեք չենք ուտի։

Կրիստինա Ագատայի «Moving Finger» ստեղծագործության մեջ հերոսուհին հրաժարվում է իռլանդական ռագուից ասելով. «Իռլանդական ռագու»։ Դա ավելի շուտ շների ճաշն է։ Ես գիտեմ դրա հիմքը կարտոֆիլն է ինչ-որ սոուսի մեջ։»