Արյունային երշիկ
![]() Արյունային երշիկի տեսքը մինչև ապխտելը | |
Լատվիական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | precooked sausage? |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական | արյուն |
Սննդային արժեք | |
Կալորիականություն | 1,586 ԿՋ (379 կկալ) |
Ճարպեր | 35 % |
![]() |
Արյունային երշիկ, երշիկի տեսակ, որի հիմնական բաղադրիչը ցուլի, հորթի կամ խոզի արյունն է, որից անջատված է ֆիբրինը (լատ.՝ fibra՝ մանրաթել)։ Պարունակում են մուգ կարմրաշագանակագույն, արյան թեթև համով ֆարշ։
Հենց նոր մորթված կենդանուց արյունը քամելու համար թափահարում են կենդանուն։ Արդեն քամած արյունը կարող է երկար ժամանակ պահպանվել, իսկ օգտագործելուց առաջ այն ֆիլտրում են՝ անցկացնելով նեղ անցքեր ունեցող մաղով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Մենանդրի (հին հունարեն՝ Μένανδρος, 342 մ․թ․ա․ — 291 մ․թ․ա․) կատակերգության, Աթենքի լավագույն խոհարարը հայտնի է եղել Աֆթեն անունով, ով արյունային երշիկի հեղինակն է[1]։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս երշիկի բաղադրության մեջ ներառվում է խոզի միս, կենդանիների մաշկ, այլ երշիկների մնացորդներ, համեմունքներ։ Որոշ դեպքերում նաև ավելացնում են խոզի, ցուլի կամ հորթի լեզու։ Արյունային երշիկի պատրաստման գործընթացը հեշտ չէ։ Սպանդի ենթարկված խոզից առանձնացնում են 2 կարևոր բաղադրիչ՝ փորոտիքը և արյունը։ Որպեսզի լցոնն ունենա պինդ տեսք, ավելացնում են տարատեսակ բաղադրիչներ։ Ընդ որում յուրաքանչյուր պատրաստող ունի իր սեփական բաղդրատոմսը։ Մեկն ավելացնում է բեկոն և համեմունքներ, մեկ ուրիշը ավելացնում է խաշած վարսակաձավար, տապակած սոխ ու մսային հավելվածներ։ Այդ իսկ պատճառով երբեք հնարավոր չէ համտեսել միևնույն համն ունեցող արյունային երշիկ։
Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվարկված է 100 գրամ ապրանքի համար․
- Էներգետիկ արժեք՝ 1,586 ԿՋ (379 կկալ)
- Ածխաջուր՝ 1 գր
- Շաքար՝ 1 գր
- Ճարպեր՝ 35 գր
- Պրոտեին՝ 18 գր
- Երկաթ՝ 6,4 գր (49%)
- Նատրիում՝ 680 գր (45%)
Արյունային երշիկի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյունային երշիկները լինում են՝
- բարձր տեսակի (տնական)
- առաջին տեսակի (խաշած)
- երկրորդ տեսակի (ապխտած)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Татьяна Юркова։ «Кровяная колбаса Афтенея»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին։ Վերցված է 03-01-2009
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յու․ Մարմարյան - «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն», Երևան, 2002, «Ասողիկ» հրատարակչություն, 152 էջ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Արյունով ուտեստներ" Archived 2011-10-14 at the Wayback Machine. (տապակած արյուն և տնական արյունային երշիկ, տապակած արյան օգտակարությունը)