Իռլանդական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Իռլանդական խոհանոց
 Cuisine of Ireland Վիքիպահեստում

Իռլանդական խոհանոց, Իռլանդիայի ավանդական խոհանոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին իռլանդական գրականության մեջ պարբերաբար նշվել են ուտելիքներ և խմիչքներ։

Դուբլինի առափնյա շրջանում վիկինգների բնակավայրի պեղումները զգալի քանակությամբ տեղեկություններ են տվել քաղաքի բնակիչների սննդի մասին։ Սննդակարգը բաղկացած էր խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, խոզերի, ինչպես նաև վայրի թռչունների, ձկների և կակղամորթների մսից։ Բուսական սննդից օգտագործվում էին հատապտուղները, անտառային ընկույզները։ Թելուկի սերմերը օգտագրործվում էին շիլա պատրաստելու համար։

Իռլանդիայի ազգային խոհանոցը սննդարար է և մի քիչ կոպիտ։ Իռլանդիայում ուտեստները պարզ են, հիմնականում բաղկացած են մսից, կարտոֆիլից, պանրից, ծովամթերքից։

Սակայն անհրաժեշտ է պարտ ու պատշաճը հատուցել Իռլանդիայի խոհանոցին։ Չնայած թվացյալ պարզությանը՝ այն շատ սիրված է, առաջին հերթին հենց իռլանդացիների կողմից։ Իռլանդացի գործընկերոջ կամ ծանոթի քաղաք այցելելիս՝ պատրաստ եղեք այն բանին, որ նա մտահոգված է լինելու հատկապես իռալանդական փաբի փնտրումով, որտեղ էլ նախընտրում է սնվել։

Միջնադարում, երբ երևան եկավ կարտոֆիլը, գյուղատնտեսության գերակշռող ճյուղը հանդիսանում էր անասնապահությունը։ Միս օգտագործել կարող էին իրենց թույլ տալ բնակչության միայն հարուստ խավը։ Աղքատները սնվում էին կաթով, կարագով, պանրով, վարսակով, գարիով։ Հաճախ օգտագործվում էր կաթ՝ խառնած խոշոր եղջյուրավոր անասունի արյունով և կարագով[1] (արյունով կաթը հայտնի է նաև աֆրիակական մասաի ժողովրդի մոտ)։

XVI դարի երկրորդ կեսին, երբ արդեն երևան էր եկել կարտոֆիլը, ներգործել է այս երկրի խոհանոց։ Կարտոֆիլը սկզբում աճեցվում էր որպես դեկորատիվ մշակաբույս։ Որպես պարենամթերք հիմնականում տարածված է եղել բնակչության աղքատ խավի շրջանում։

Իռլանդիայի ժամանակակից խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարում իռլանդական խոհանոցը մրցակցություն է սկսել իտալական, հնդկական, չինական խոհանոցների հետ՝ լայն տարածում ունենալու պատճառով։

Իռլանդական ավանդական ուտեստների և խմիչնքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդական խոհանոց» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mitchell, Frank and Ryan, Michael. Reading the Irish landscape (1998). ISBN 1-86059-055-1
  • National Museum of Ireland. Viking and Medieval Dublin: National Museum Excavations, 1962—1973. (1973)