Սուրճ իռլանդական ձևով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրճ իռլանդական ձևով
Irish coffee glass.jpg
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ[1]
Բաղադրամասերիռլանդական վիսկի[1], սուրճ[1], սերուցք[1], շագանակագույն շաքար[1] և իռլանդական սուրճի բաժակ
Irish coffee Վիքիպահեստում

«Սուրճ իռլանդական ձևով» (իռլ.՝ caife Gaelach), սրճային խմիչք, որը դասակարգվում է սերուցքային կոկտեյլների շարքին և պատրաստման համար անհրաժեշտ է իռլանդական վիսկի, սև սուրճ, հարած սերուցք և շագանակագույն շաքարավազ: Ներառված է «Բարմենների միջազգային ասոցիացիայում» (IBA) պաշտոնական կոկտեյլների մեջ՝ «Ժամանակակից դասական» կատեգորիայում (անգլ.՝ Contemporary classics)[2]:

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաք սև սուրճ՝ 80 մլ (4 բաժին)
  • Իռլանդական վիսկի՝ 40 մլ (2 բաժին)
  • Շագանակագույն շաքարավազ՝ 1 թեյի գդալ
  • Հարած սերուցք՝ 30 մլ (1½ բաժին)

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական սուրճ պատրաստելու տարբեր ձևեր և բաղադրատոմսեր կան: Օրինակ, մոտ 150 սմ³ հատուկ ապակե անոթի մեջ լցնում են տաք սև սուրճ: Ավելացնում են շաքարավազ և շարունակաբար խառնում այնքան, որ այն ամբողջությամբ մարվի: Այնուհետև ավելացնում են վիսկի և այն զարդարում հարած սերուցքով՝ տալով «գլխարկի» ձև: Այս նույն կոկտեյլը, միայն թե տարբեր անվանումներով, կարելի է պատրաստել, վիսկին փոխարինելով կոնյակով կամ մուգ ռոմով:

Պատրաստման ևս մեկ եղանակ՝ շաքարավազը լցնել բաժակի միջ, վրան ավելացնել վիսկի, դնել կրակի վրա մինչև շաքարավազի մարվելը, որից հետո վիսկին կարելի է այրել: Ավելացնել սուրճ, այնուհետև զգույշ զարդարել սերուցքով:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարի Նիվենի «Չորրորդ մասնագիտություն» պատմության մեջ կարելի է կարդալ հետևյալը՝

Aquote1.png ...Շատ քիչ ակումբներ կգտնվեն, որտեղ ձեռքի տակ ունեն բոլոր անհրաժեշտ պարագաները իռլանդական ձևով սուրճ պատրաստելու համար: Անհրաժեշտ են՝ հարած սերուցք և աղացած սուրճ, սառնարան, խառնիչ, կորացված ութնյակի ձևով հատուկ ապակե ամաններ, տողանի էլեկտրական սալիկ և ամենաթանկարժեքը՝ մեծ տեղ վաճառասեղանի համար, որպեսզի տեղավորենք այդ ամենը: Սովորում ես անընդհատ ձեռքիդ տակ պահել պատրաստ բաժակները, իսկ դա նշանակում է, որ օգտագործում ես յուրաքանչյուր ազատ րոպեն, որ նրանց մեջ շաքարավազ լցնես... Aquote2.png

Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմի 2-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում օգտագործվում է իռլանդական սուրճը` աֆրոդիզիակ կանանց համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://iba-world.com/cocktails/irish-coffee/
  2. «Сайт Международной ассоциации барменов»։ коктейли Современная классика (անգլերեն)։ iba-world.com։ Արխիվացված է օրիգինալից 9 марта 2017 года-ին։ Վերցված է 9 марта 2017 года 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]