Թվանճ
Գյուղ | ||
---|---|---|
Թվանճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Դըվանջ, Դվանջ, Թըվանճ, Թվանջ, Թվանջք, Թուանճ, Թուանջք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), հույներ, թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25000 | |
|
Թվանճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 10-12 կմ հյուսիս-արևելք։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության մի գյուղացի կարգադրել է գյուղի մոտ բլուր սարքելու համար պարկերով հող բերել։ Բլուրը կանգնեցվում է, սակայն պարկերով բերված հողը քանակից անցնում է և գյուղացիներն ասում են «Թիվն անցավ» և դադարեցնում են աշխատանքը։ Գյուղի անվանումը դրանից հետո մնում է Թիվանց, որն էլ աղավաղվելով դառնում է Թվանճ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության մի մասը գաղթել և բնակություն է հաստատել Ախալքալաքի գավառի Վարևան գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղի հայերը զանգվածաբար կոտորվեցին Կամախի կիրճում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 60 տուն հայ, թուրք և հույն բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվանճն ուներ Ս. Ամենափրկիչ հայկական և մեկ այլ հունադավան եկեղեցի։ Մոտակայքում գտնվում է Ս. Գեորգ վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերն ուներին երկսեռ վարժարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում գյուղն եղել է գրչության կենտրոն։ Պահպանվել են այստեղ գրված XVI-XVII դարերի ձեռագրեր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 485
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 229)։ |