Jump to content

Էմերսոն Պալմիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմերսոն Պալմիերի
Emerson Palmieri
Էմերսոնը Չելսիի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Emerson Palmieri dos Santos
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1994(1994-08-03)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 79 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 33
Պատանեկան կարիերա
2009-2011 Բրազիլիա Սանտոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Բրազիլիա Սանտոս 18 (1)
2014-2015   Իտալիա Պալերմո 9 (0)
2015-2018 Իտալիա Ռոմա 34 (1)
2018-ներկա Անգլիա Չելսի 20 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Բրազիլիա Բրազիլիա Մ17 15 (1)
2018-ներկա Իտալիա Իտալիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 6-ի, 2019

Էմերսոն Պալմիերի (պորտ.՝ Emerson Palmieri, օգոստոսի 3, 1994(1994-08-03)[1][2][3], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), կամ պարզապես Էմերսոն, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[5]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմերսոնը Սանտոսի ակադեմիայի սան է[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 17-ին՝ Պաուլիստայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Բրազիլիայի Սերիա A-ում անցկացրեց հունիսի 17-ին՝ Ֆլամենգոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Էմերսոնը խփեց 2013 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ատլետիկո Պարանաենսեի դեմ խաղում[9]։

2014 թվականի օգոստոսի 25-ին Էմերսոնը վարձավճարով տեղափոխվեց Պալերմո[10][11]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 24-ին՝ Նապոլիի դեմ խաղում[12][13]։ Պալերմոյի կազմում Էմերսոնը անցկացրեց 9 հանդիպում[14]։

2015 թվականի օգոստոսի 31-ին Էմերսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 4-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[18]։ Այստեղ նա հիմնականում խաղում էր որպես Լուկա Դինի փոխարինող[19]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ Միլանի դեմ խաղում[20][21]։ Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2016 թվականի հուլիսի 7-ին Էմերսոնի վարձավճարը երկարաձգեց ևս 1 տարով։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Ռոման գնեց Էմերսոնի ողջ տրանսֆերը 2 միլիոն եվրոյի դիմաց[22]։

2017 թվականի մայիսին Էմերսոնը ստացավ ծանր վնասվածք[23]։ Նա վերադարձավ դեկտեմբերին՝ խաղադաշտ դուրս գալով դեկտեմբերի 1-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[24][25]։ Սա դարձավ նրա միակ հանդիպումը Ռոմայի կազմում 2017-18 մրցաշրջանում[26]։ Իտալական ակումբի կազմում Էմերսոնը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[27]։

2018 թվականի հունվարի 30-ին Էմերսոնը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 16-ին՝ Անգլիայի գավաթի Հալ Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[33][34]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում նշեց մարտի 4-ին՝ փոխարինելով Պեդրոյին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[35][36]։ Չելսիի մեկնարկային կազմում Պրեմիեր Լիգայում Էմերսոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 19-ին՝ Բարնլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[37][38]։ 2017-18 մրցաշրջանում Էմերսոնը անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[26]։

Էմերսոնը Չելսիի կազմում 2018 թվականին

Իր առաջին գոլը Չելսիի կազմում Էմերսոնը խփեց 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[39][40]։ 2019 թվականի փետրվարի 24-ին բրազիլացին մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը[41], որտեղ Չելսին պարտվեց, թեև նա իրացրեց 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում[42][43]։ Մայիսի 29-ին Էմերսոնը գոլային փոխանցում տվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[44]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[45][46]։ 2018-19 մրցաշրջանում Էմերսոնը անցկացրեց 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[47]։

2019 թվականի օգոստոսի 14-ին Էմերսոնը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[48], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[49][50]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմերսոնը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում[51][52]։ 2011 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին՝ դառնալով Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող։ Այս գավաթներում նա թիմի հիմնական կազմի խաղացող էր և գոլի հեղինակ դարձավ 2011 թվականի մարտի 16-ին՝ Չիլիի դեմ խաղում։

2017 թվականի մարտի 29-ին Էմերսոնը ստացավ Իտալիայի քաղաքացիություն[53], որպեսզի հանդես գա Իտալիայի ազգային հավաքականի կազմում[54][55]։ 2017 թվականի մայիսի 25-ին նա հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ուրուգվայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[56][57], սակայն դուրս մնաց կազմից վնասվածքի պատճառով և փոխարինվեց Անդրեա Կոնտիի կողմից[58][59]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Էմերսոնը նշեց 2018 թվականի սեպտեմբերի 10-ին՝ փոխարինելով Դոմենիկո Կրիշիտոյին Պորտուգալիայի դեմ խաղում[60][61]։ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին նա գոլային փոխանցում տվեց Անդրեա Բելոտիին Հայաստանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[62][63]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ[64]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սանտոս 2011 Բրազիլիայի Սերիա A 0 0 1 0 1 0
2012 1 0 3 0 4 0
2013 14 1 1 0 2 0 17 1
2014 3 0 2 0 6 2 11 2
Ընդհանուր 18 1 3 0 0 0 12 2 33 3
Պալերմո (վարձավճար) 2014–15 Իտալիայի Սերիա A 9 0 0 0 9 0
Ռոմա 2015–16 8 1 1 0 0 0 9 1
2016–17 25 0 4 0 7 1 36 1
2017–18 1 0 1 0 0 0 2 0
Ընդհանուր 34 1 6 0 7 1 0 0 47 2
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 5 0 2 0 0 0 0 0 7 0
2018–19 10 0 1 0 11 0 5 1 27 1
2019–20 5 0 0 0 0 0 1 0 6 0
Ընդհանուր 20 0 3 0 11 0 6 1 40 1
Կարիերայի ընդհանուր 81 2 12 0 18 1 18 3 129 6

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ[64]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
2019 4 0
Ընդհանուր 6 0

Չելսի

Բրազիլիա Մ17

  • Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն. 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. https://www.quirinale.it/elementi/59113
  5. «Italy - Emerson - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  6. «Capped by Italy, dropped by Sarri – the strange case of Emerson». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Santos vs. Paulista - 17 April 2011 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  8. «Clube de Regatas do Flamengo - Santos FC, Jun 17, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  9. «Atlético PR vs. Santos - 5 September 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  10. «Palermo sign Emerson from Santos | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  11. «Palermo announce the signing of Santos full-back Emerson on loan - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. «SSC Napoli - US Palermo, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  13. «Napoli vs Palermo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  14. «Emerson | Football Stats | Chelsea | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «AS Roma sign Emerson Palmieri». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «Roma set to sign Emerson Palmieri - Roma Press». Roma Press (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  17. «Roma close in on Emerson | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  18. «US Palermo - AS Roma, Oct 4, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  19. «Who is Emerson Palmieri? A profile on the reported Chelsea target». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  20. «AC Milan - AS Roma, May 14, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  21. «Milan vs Roma | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  22. «Emerson will be sold by Santos to AS Roma for €2 million - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  23. «Roma defender Emerson suffers anterior cruciate ligament injury». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  24. «AS Roma - SPAL 2013, Dec 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  25. «Roma 3-1 SPAL: Match report, reaction and key statistics». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  26. 26,0 26,1 «Emerson | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  27. Jones, Matt. «Emerson Palmieri Transfer to Chelsea from Roma Announced». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  28. «Emerson signs». www.chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  29. «Emerson Palmieri completes move from Roma to Chelsea». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  30. «Roma agree Emerson transfer with Chelsea». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  31. «Emerson Palmieri agrees four-year deal at Chelsea». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  32. «Chelsea confirm signing of Emerson Palmieri from Roma». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  33. «Chelsea FC - Hull City, Feb 16, 2018 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  34. Dudko, James. «Willian Brace Leads Chelsea to Easy 2018 FA Cup Win vs. Hull City». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  35. «Manchester City - Chelsea FC, Mar 4, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  36. «Report: Manchester City 1 Chelsea 0». www.chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  37. «Burnley FC - Chelsea FC, Apr 19, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  38. «Chelsea edge past Burnley to narrow gap with Tottenham». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  39. «Liverpool FC - Chelsea FC, Sep 26, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  40. Burt, Jason; Tyers, Alan (2018 թ․ սեպտեմբերի 26). «Eden Hazard hits wonder goal as Belgian maestro inspires Chelsea comeback against Liverpool at Anfield». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  41. «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  42. 42,0 42,1 Wembley, Daniel Taylor at (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea's Kepa chaos». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  43. Burt, Jason; Tyers, Alan (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  44. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  45. 45,0 45,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  46. Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  47. «Emerson | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  48. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  49. Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  50. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  51. «Who is Emerson Palmieri? A profile on the reported Chelsea target». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  52. «Scouting the Chelsea target Mo Salah told Liverpool to sign». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  53. «Official: Emerson eligible for Italy | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  54. «Nazionale, Emerson Palmieri in azzurro: si attende l'ok della Fifa». LaRoma24. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  55. «Nazionale, Emerson è ora convocabile. E il prossimo può essere Diawara». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  56. «Italy boss Gian Piero Ventura names Emerson Palmieri in latest squad». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  57. «Brazilian-born Emerson given Italy call». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  58. «Roma defender Emerson suffers anterior cruciate ligament injury». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  59. «Conti included in Italy squad | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  60. «Portugal - Italy, Sep 10, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  61. «Uefa Nations League: Andre Silva scores as Portugal win without Cristiano Ronaldo» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  62. «Armenia - Italy, Sep 5, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  63. «Belotti nets brace as Italy beat 10-man Armenia». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  64. 64,0 64,1 «Emerson». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  65. «Chelsea 1-0 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմերսոն Պալմիերի» հոդվածին։