Էմերսոն Պալմիերի
![]() Էմերսոնը Չելսիի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Emerson Palmieri dos Santos | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1994[1][2][3] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 33 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2015 |
![]() | 18 | (1) |
2014-2015 |
→ ![]() | 9 | (0) |
2015-2018 |
![]() | 34 | (1) |
2018-ներկա |
![]() | 20 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 |
![]() | 15 | (1) |
2018-ներկա |
![]() | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էմերսոն Պալմիերի (պորտ.՝ Emerson Palmieri, օգոստոսի 3, 1994[1][2][3], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), կամ պարզապես Էմերսոն, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմերսոնը Սանտոսի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 17-ին՝ Պաուլիստայի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Բրազիլիայի Սերիա A-ում անցկացրեց հունիսի 17-ին՝ Ֆլամենգոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Էմերսոնը խփեց 2013 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ատլետիկո Պարանաենսեի դեմ խաղում[8]։
2014 թվականի օգոստոսի 25-ին Էմերսոնը վարձավճարով տեղափոխվեց Պալերմո[9][10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 24-ին՝ Նապոլիի դեմ խաղում[11][12]։ Պալերմոյի կազմում Էմերսոնը անցկացրեց 9 հանդիպում[13]։
Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 31-ին Էմերսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[14][15][16]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 4-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[17]։ Այստեղ նա հիմնականում խաղում էր որպես Լուկա Դինի փոխարինող[18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ Միլանի դեմ խաղում[19][20]։ Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2016 թվականի հուլիսի 7-ին Էմերսոնի վարձավճարը երկարաձգեց ևս 1 տարով։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Ռոման գնեց Էմերսոնի ողջ տրանսֆերը 2 միլիոն եվրոյի դիմաց[21]։
2017 թվականի մայիսին Էմերսոնը ստացավ ծանր վնասվածք[22]։ Նա վերադարձավ դեկտեմբերին՝ խաղադաշտ դուրս գալով դեկտեմբերի 1-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[23][24]։ Սա դարձավ նրա միակ հանդիպումը Ռոմայի կազմում 2017-18 մրցաշրջանում[25]։ Իտալական ակումբի կազմում Էմերսոնը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[26]։
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունվարի 30-ին Էմերսոնը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[27][28]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[29][30][31]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 16-ին՝ Անգլիայի գավաթի Հալ Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[32][33]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում նշեց մարտի 4-ին՝ փոխարինելով Պեդրոյին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[34][35]։ Չելսիի մեկնարկային կազմում Պրեմիեր Լիգայում Էմերսոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 19-ին՝ Բարնլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[36][37]։ 2017-18 մրցաշրջանում Էմերսոնը անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[25]։

Իր առաջին գոլը Չելսիի կազմում Էմերսոնը խփեց 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[38][39]։ 2019 թվականի փետրվարի 24-ին բրազիլացին մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը[40], որտեղ Չելսին պարտվեց, թեև նա իրացրեց 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում[41][42]։ Մայիսի 29-ին Էմերսոնը գոլային փոխանցում տվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[43]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[44][45]։ 2018-19 մրցաշրջանում Էմերսոնը անցկացրեց 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[46]։
2019 թվականի օգոստոսի 14-ին Էմերսոնը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[47], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[48][49]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմերսոնը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում[50][51]։ 2011 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին՝ դառնալով Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող։ Այս գավաթներում նա թիմի հիմնական կազմի խաղացող էր և գոլի հեղինակ դարձավ 2011 թվականի մարտի 16-ին՝ Չիլիի դեմ խաղում։
2017 թվականի մարտի 29-ին Էմերսոնը ստացավ Իտալիայի քաղաքացիություն[52], որպեսզի հանդես գա Իտալիայի ազգային հավաքականի կազմում[53][54]։ 2017 թվականի մայիսի 25-ին նա հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ուրուգվայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[55][56], սակայն դուրս մնաց կազմից վնասվածքի պատճառով և փոխարինվեց Անդրեա Կոնտիի կողմից[57][58]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Էմերսոնը նշեց 2018 թվականի սեպտեմբերի 10-ին՝ փոխարինելով Դոմենիկո Կրիշիտոյին Պորտուգալիայի դեմ խաղում[59][60]։ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին նա գոլային փոխանցում տվեց Անդրեա Բելոտիին Հայաստանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[61][62]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ[63]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սանտոս | 2011 | Բրազիլիայի Սերիա A | 0 | 0 | — | — | 1 | 0 | 1 | 0 | ||
2012 | 1 | 0 | 3 | 0 | 4 | 0 | ||||||
2013 | 14 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 17 | 1 | ||||
2014 | 3 | 0 | 2 | 0 | 6 | 2 | 11 | 2 | ||||
Ընդհանուր | 18 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 12 | 2 | 33 | 3 | ||
Պալերմո (վարձավճար) | 2014–15 | Իտալիայի Սերիա A | 9 | 0 | 0 | 0 | — | 9 | 0 | |||
Ռոմա | 2015–16 | 8 | 1 | 1 | 0 | 0 | 0 | — | 9 | 1 | ||
2016–17 | 25 | 0 | 4 | 0 | 7 | 1 | 36 | 1 | ||||
2017–18 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 34 | 1 | 6 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 47 | 2 | ||
Չելսի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 5 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2018–19 | 10 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 5 | 1 | 27 | 1 | ||
2019–20 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 6 | 0 | ||
Ընդհանուր | 20 | 0 | 3 | 0 | 11 | 0 | 6 | 1 | 40 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 81 | 2 | 12 | 0 | 18 | 1 | 18 | 3 | 129 | 6 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ[63]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելսի
- Անգլիայի գավաթ. 2017–18[64]
- Անգլիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[41]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2018–19[44]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիա Մ17
- Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն. 2011
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - Emerson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Capped by Italy, dropped by Sarri – the strange case of Emerson»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Santos vs. Paulista - 17 April 2011 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Clube de Regatas do Flamengo - Santos FC, Jun 17, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Atlético PR vs. Santos - 5 September 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Palermo sign Emerson from Santos | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Palermo announce the signing of Santos full-back Emerson on loan - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com։ Վերցված է 2019-10-06
- ↑ «SSC Napoli - US Palermo, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Napoli vs Palermo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Emerson | Football Stats | Chelsea | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-06
- ↑ «AS Roma sign Emerson Palmieri»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Roma set to sign Emerson Palmieri - Roma Press»։ Roma Press (en-US)։ 2015-08-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-18-ին։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Roma close in on Emerson | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-03-31
- ↑ «US Palermo - AS Roma, Oct 4, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Who is Emerson Palmieri? A profile on the reported Chelsea target»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «AC Milan - AS Roma, May 14, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Milan vs Roma | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Emerson will be sold by Santos to AS Roma for €2 million - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Roma defender Emerson suffers anterior cruciate ligament injury»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-05-28։ Վերցված է 2018-03-31
- ↑ «AS Roma - SPAL 2013, Dec 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Roma 3-1 SPAL: Match report, reaction and key statistics»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ 25,0 25,1 «Emerson | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-06
- ↑ Jones Matt։ «Emerson Palmieri Transfer to Chelsea from Roma Announced»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Emerson signs»։ www.chelseafc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Emerson Palmieri completes move from Roma to Chelsea»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Roma agree Emerson transfer with Chelsea»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Emerson Palmieri agrees four-year deal at Chelsea»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Chelsea confirm signing of Emerson Palmieri from Roma»։ The Independent (en-GB)։ 2018-01-30։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Chelsea FC - Hull City, Feb 16, 2018 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ Dudko James։ «Willian Brace Leads Chelsea to Easy 2018 FA Cup Win vs. Hull City»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Manchester City - Chelsea FC, Mar 4, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Report: Manchester City 1 Chelsea 0»։ www.chelseafc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Burnley FC - Chelsea FC, Apr 19, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Chelsea edge past Burnley to narrow gap with Tottenham»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Liverpool FC - Chelsea FC, Sep 26, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ Burt Jason, Tyers Alan (2018-09-26)։ «Eden Hazard hits wonder goal as Belgian maestro inspires Chelsea comeback against Liverpool at Anfield»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ 41,0 41,1 Wembley Daniel Taylor at (2019-02-24)։ «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea’s Kepa chaos»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ Burt Jason, Tyers Alan (2019-02-24)։ «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ 44,0 44,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-10-01
- ↑ Stadium Dominic Fifield at the Olympic, Baku (2019-05-29)։ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Emerson | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ Park Daniel Taylor at Vodafone (2019-08-14)։ «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ CNN James Masters։ «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup»։ CNN։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Who is Emerson Palmieri? A profile on the reported Chelsea target»։ Tribuna.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-06-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Scouting the Chelsea target Mo Salah told Liverpool to sign»։ talkSPORT (en-US)։ 2018-01-19։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Official: Emerson eligible for Italy | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Nazionale, Emerson Palmieri in azzurro: si attende l'ok della Fifa»։ LaRoma24։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Nazionale, Emerson è ora convocabile. E il prossimo può essere Diawara»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Italy boss Gian Piero Ventura names Emerson Palmieri in latest squad»։ Mail Online։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Brazilian-born Emerson given Italy call»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Roma defender Emerson suffers anterior cruciate ligament injury»։ BeSoccer (en-EN)։ 2017-05-29։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Conti included in Italy squad | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Portugal - Italy, Sep 10, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Uefa Nations League: Andre Silva scores as Portugal win without Cristiano Ronaldo» (en-GB)։ 2018-09-10։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Armenia - Italy, Sep 5, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Belotti nets brace as Italy beat 10-man Armenia»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ 63,0 63,1 «Emerson»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Chelsea 1-0 Manchester United»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-19։ Վերցված է 2018-08-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էմերսոն Պալմիերի Վիքիպահեստում |
---|
- Էմերսոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Էմերսոնը transfermarkt-ում
- Էմերսոնը soccerbase.com-ում
- Էմերսոնը WhoScored.com կայքում
- Էմերսոնը Չելսիի պաշտոնական կայքում Archived 2019-08-24 at the Wayback Machine.
- Էմերսոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Էմերսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ