Էդվարդ Սթայհեն
Էդվարդ Սթայհեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Bivange, Roeser, Canton of Esch-sur-Alzette, Լյուքսեմբուրգ |
Մահացել է | մարտի 25, 1973[1][2][3][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Ռեդինգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լյուքսեմբուրգ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Ազդվել է | Eugène Carrière? |
Երկեր | The Pond—Moonlight? և Մարդկային ցեղը |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոնդապահ, fashion photographer, գծանկարիչ, կինոռեժիսոր, համադրող և արվեստագետ |
Ամուսին | Dana Glover Steichen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Photo-Secession?[4] |
Երեխաներ | Mary Calderone? |
Կայք | edwardsteichen.com |
Edward Steichen Վիքիպահեստում |
Էդվարդ Սթայհեն կամ Սթեյհեն (Edward Steichen, մարտի 27, 1879[1][2][3][…], Bivange, Roeser, Canton of Esch-sur-Alzette, Լյուքսեմբուրգ - մարտի 25, 1973[1][2][3][…], Ռեդինգ), ամերիկացի լուսանկարիչ, քննադատ, 20-րդ դարի լուսանկարչության ամենաազդեցիկ վարպետներից մեկը։ Ալֆրեդ Ստիգլիցի հետ գլխավորել է ամերիկյան «Ֆոտո-սեցեսիոնը»։ Գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության ներկայացուցիչ։ Նորաձև լուսանկարչության ժանրի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթայհենը ծնվել է 1879 թվականի մարտի 27-ին Լյուքսեմբուրգում․ մեծացել է ԱՄՆ-ում։ Կարիերան սկսել է որպես իմպրեսիոնիստ նկարիչ, եղել է Ռոդենի ազդեցության տակ։ 1895 թվականին Էդվարդը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ Արդեն 1902 թվականին նա Նյու Յորքում «Photo Secession»-ի հիմնադիրներից մեկն էր։ Մի քանի տարի լինելով Փարիզում՝ նա իր համար բացահայտել է ավանգարդային արվեստը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցում է կատարել անզիջում ռեալիզմի դիրքերին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ծառայելով ԱՄՆ ցամաքային զորքերում, զորակոչիկներին դասավանդել է օդային նկարահանումների հիմունքներ։ 1920-1930-ական թվականներին ստեղծել է հոլիվուդյան հռչակավոր անձանց դիմանկարների շարք (մասնավորապես՝ Գրետա Գարբոինը), հայտնի է որպես վաղ նորաձև լուսանկարչության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը[5]։ 1923 թվականին Սթեյհենը դարձել է «Conde-Nast» հրատարակչատան գլխավոր լուսանկարիչը, որտեղ 1938 թվականին պատասխանատու է եղել «Vanity Fair» և «Vogue» նորաձևության ամսագրերի համար[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սթայհենը զբաղվել է կինոկումենտալիզմով, արժանացել է «Օսկար» մրցանակի։ 1947-1962 թվականներին զբաղեցրել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի լուսանկարչության գծով տնօրենի պաշտոնը, որտեղ 1955 թվականի «The Family of Man»(Մարդկային ցեղ) ցուցահանդեսի ժամանակ[7] ցուցադրել է ավելի քան 500 լուսանկար, որոնք ցույց են տալիս մարդկային կյանքի հիմնական ասպեկտները։ Դրանք ընտրվել են 68 երկրներից ուղարկված 2 միլիոն լուսանկարներից[8]։ Կատալոգի նախաբանը գրել է Սթայհենի փեսան՝ Կարլ Սենդբերգը։
Ստեղծագործություն և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր «Լուսանկարչության մասին» գրքում Սյուզեն Զոնթագը Սթեյհենի լուսանկարները դիտարկել է որպես գեղեցկության նոր հայեցակարգի օրինակներից մեկը[9]։ Մասնավորապես խոսքը 1915 թվականին արված «Մի շիշ կաթ» լուսանկարի մասին է։ Զոնթագը Սթեյհենի լուսանկարների հանդեպ դրսևորել է հավանություն և համակրանք։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Սթեյհենի «Լիճը լուսնի լույսի մեջ» (1904) լուսանկարի օրինակը «Սոթբիս» աճուրդում վաճառվել է գրեթե 3 000 000 դոլարով, ինչն այդ պահին բացարձակ ռեկորդ էր[10]։
Սթայհենի անունով է կոչվել նրա հայրենի Բիվինգեն քաղաքում գտնվող հրապարակը։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edward Steichen: A life in photography. Garden City: Doubleday, 1963
- Steichen E. The Family of Man. New York: The Museum of Modern Art, 1955. ISBN 0-87070-341-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васильева Е. Феномен модной фотографии: регламент мифологических систем / Международный журнал исследований культуры, № 1 (26), 2017, с. 215—245
- Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80
- Haskell B. Edward Steichen. New York: Whitney Museum of American Art, 2000.
- Steichen’s legacy: photographs, 1895—1973/ Joanna T. Steichen, ed. New York: Alfred A. Knopf, 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edward Steichen (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/t/photo-secession
- ↑ Васильева Е. Феномен модной фотографии: регламент мифологических систем / Международный журнал исследований культуры, № 1 (26), 2017, с. 215—245
- ↑ Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Steichen E. The Family of Man. New York: The Museum of Modern Art, 1955. ISBN 0-87070-341-2
- ↑ Барт Р. Великая семья людей // Мифологии. М.: Изд-во им. Сабашниковых, 2004
- ↑ Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80
- ↑ [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Սթայհեն» հոդվածին։ |
|