Կարլ Սենդբերգ
Կարլ Սենդբերգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Galesburg, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 22, 1967[4][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Flat Rock, Surry County |
Գերեզման | Carl Sandburg Birthplace Historic Site |
Մասնագիտություն | բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, վիպասան, գրող, սցենարիստ, լրագրող, կենսագիր, արհմիութենական գործիչ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Lombard College? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Lilian Steichen? |
![]() | |
![]() |

Կարլ Ավգուստ Սենդբերգ (անգլ.՝ Carl August Sandburg, հունվարի 6, 1878[1][2][3][…], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 22, 1967[4][1][2][…], Flat Rock, Surry County), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ, պատմաբան, վիպասան, բանահավաք, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր (1919, 1940, 1951 թթ.[5][6]): Ընդ որում՝ այդ մրցանակին երկու անգամ արժանացել է իր պոեզիայի, մեկ անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրահայտ նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի մասին գրած կենսագրական գրքի համար։
Սենդբերգին դեռ իր կենդանության օրոք համարել են «խոշոր դեմք՝ ժամանակակից գրականության մեջ»` հատկապես նկատի առնելով նրա բանաստեղծական ժողովածուները, ներառյալ «Չիկագոյի երգերը» («Chicago Poems », 1916), «Եգիպտացորեն հավաքողները» (Cornhuskers, 1918), «Ծուխ և պողպատ»-ը (Smoke and Steel, 1920)[7]: Գրաքննադատությունը նրան հռչակում էր «իր ժամանակների անմրցակից բանաստեղծ առաջին հերթին գուցե այն պատճառով, որ նրա ստեղծագործական փորձը նրան կապում է ամերիկյան կյանքի բազմաթիվ կողմերի հետ»[8]։ Սենդբերգի մահվան օրը՝ 1967 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնը այս կերպ է բնութագրել նրան. «Կարլ Սենդբերգի մասին քիչ կլինի ասել միայն, որ նա Ամերիկայի ձայնն էր, քիչ կլինի ասել, որ ուժեղ ու հանճարեղ բանաստեղծ էր. նա հենց Ամերիկայի մարմնացումն էր»[9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենդբերգը ծնվել է Շվեդիայից արտագաղթածների ընտանիքում։ Երիտասարդության տարիներին բազմաթիվ աշխատանքներ է փորձել. եղել է Գեյլսբուրգում գործող «Յունիոն հոթել»-ի վարսավիրանոցային սրահի դռնապան[10], կաթնավաճառ, շինարար, հնձվոր[11]։ Տևական ընդհատումից հետո հաճախել է Գեյլսբուրգի Լոմբարդ քոլեջ[12]... Իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ կամավոր զինվորագրվել է[13], բայց մարտական գործողությունների այդպես էլ չի մասնակցել։ Հաճախել է Վեսթ Փոյնթում գտնվող ամերիկյան ռազմական ակադեմիայի պարապմունքներին, բայց ընդամենը երկու շաբաթ. մաթեմատիկայի ու քերականության քննություններից «կտրվելով»՝ դուրս է մնացել։ Գրական իր գործունեությունն սկսել է որպես Chicago Daily News-ի ժուռնալիստ։
Տեղափոխվել է Միլուոկի (Իլինոյսի նահանգ)։ 1910—1912 թվականներին եռանդուն կերպով մասնակցել է սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նահանգային կազմակերպության աշխատանքներին, դարձել առաջին անգամ այդ կուսակցությունից ընտրված քաղաքապետի՝ Էմիլ Զայդելի քարտուղարը[14]։ 1913 թվականից բնակություն է հաստատել Չիկագոյում, հռչակվել այդ քաղաքի գլխավոր բանաստեղծ։ 1916 թվականին լույս է ընծայել բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Չիկագոյի երգերը», որին հաջորդել են «Եգիպտացորեն հավաքողները» (1918), «Ծուխ և պողպատ» (1920), «Արևակեզ Արևմուտքի քարերը» (1922) գրքերը։
Սենդբերգը հանդես է եկել որպես Ուոլթ Ուիթմենի բանաստեղծական ավանդույթները շարունակող ու զարգացնող, ժամանակակից քաղաքն ու արդյունաբերական հեղափոխությունը գովերգող հեղինակ։ Գրել է նաև կենսագրական մեծածավալ երկեր, այդ թվում՝ ԱՄՆ տեսնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կյանքի պատմությունը, որ հագեցած է վերլուծական բազմազան նյութերով, բազում ուշագրավ փաստերով (առաջին անգամ հրատարակվել է 1939 թվականին, այնուհետև բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ու լույս ընծայվել աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում՝ հայերեն)։
Կարլ Սենդբերգը վախճանվել է 89 տարեկան հասակում։ Նրա աճյունամոխիրը հողին է հանձնվել իր բնօրրանի՝ Գեյլսբուրգի այն տան ետնաբակում, որտեղ շուրջ ինը տասնամյակ առաջ ծնվել էր[15] His wife and two daughters would also be interred there. See the signage.</ref>: «Հիշողության քար»-ի տակ ամփոփվել է նաև նրա կնոջ աճյունամոխիրը[16]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեյլսբերգյան այն տունը, որտեղ ծնվել ու մանկությունն է անցկացրել ապագա գրողը, ստացել է պետականորեն պահպանվող պատմական վայրի կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ է շնորհվել նաև Հյուսիսային Կարոլինայի Ֆլաթ Ռոք բնակավայրի այն տանը, որտեղ 22 տարի ապրել է Կարլ Սենդբերգը։
1978 թվականի հունվարի 6-ին՝ նրա ծննդյան 100-ամյակի օրը ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկել է գրողի դիմանկարն ու ինքնագիրը կրող հատուկ նամականիշ[17]։
Իլինոյսի համալսարանի հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանը[18] Սենդբերգի ընտանիքի անդամներից գնել ու պահպանում է գրողի արխիվը՝ շուրջ 600 խորանարդ ոտնաչափ ընդհանուր ծավալով ձեռագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր[19][20]։
2011 թվականին Կարլ Սենդբերգին բաժին է հատկացվել Չիկագոյի գրական փառքի սրահում[21]։
Կարլ Սանդբերգի անունով են կոչվել Չիկագոյի արվարձանային ավաններից մեկը, Գեյլսբուրգի քոլեջը, հանրախանութը, ամերիկյան բազմաթիվ դպրոցներ, Միչիգանի նահանգի Լիվոնիայի գրադարանը[22]։ Չիկագոյի հանրային գրադարանը սահմանել է Սանդբերգյան ամենամյա մրցանակ, որ շնորհվում է գրականության բնագավառում նշանակալի ներդրում կատարած հեղինակներին[23]։
Ամերիկյան տրանսպորտային ընկերություններից մեկը 2006 թվականից երթուղի է մտցրել Կարլ Սենդբերգի անունը կրող գնացք[24]։
- Քանդակագործ Ավարդ Ֆեյրբենքսը կերտել է գրողի կիսանդրին։
- Ռիչարդ Արմուրը 1953 թ. հունվարին լույս է ընծայել "Driving in a Fog; or Carl Sandburg Must Have Been a Pedestrian" բանաստեղծությունը։
- Վիլյամ Սարոյանը Կարլ Սենդբերգի մասին պատմվածք է գրել, որը լույս է տեսել 1971 թվականին նրա հրատարակած Letters from 74 rue Taitbout or Don't Go But If You Must Say Hello To Everybodyգրքում։
- Նկարիչ Թոմաս Հարթ Բենթոնը 1956 թվականին ստեղծել է գրողի դիմանկարը։
- Սենդբերգի Sometime they'll give a war and nobody will come ասույթը (The People, Yes բանաստեղծությունից) դարձել է խաղաղության գերմանական շարժման կարգախոսը՝ Stell dir vor, es ist Krieg, und keiner geht hin,, որը հաճախ սխալմամբ վերագրվել է Բերտոլդ Բրեխտին[25]։
- Պետեր Լուիս վան Դիյկը Կարլ Սենդբերգի «Չիկագոյի երգեր» ժողովածուի բանաստեղծությունների հիման վրա գրել է Windy City Songs երգաշարը, որը 2007 թվականին հնչել է Չիկագոյի մանկական երգչախմբի և Nelson Mandela Metropolitan University-ի երգչախմբի կատարմամբ։
- Սթիվեն Սփիլբերգը հայտարարել է, որ իր E.T.: The Extra-Terrestrial կինոնկարի գլխավոր հերոսի դեմքը ստեղծագործվել է Սենդբերգի, Էռնեստ Հեմինգուեյի ու Ալբերտ Այնշտայնի դիմագծերի հիման վրա[26]։
- Երաժիշտ Բոբ Գիբսոնի The Courtship of Carl Sandburg տեսահոլովակում Թոմ Ամանդսը կատարում է Սենդբերգի դերը[27]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարլ Սենդբերգ - «Լինկոլն», Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1988 թ., 720 էջ /թարգմանիչ՝ Ռ. Բ. Կարապետյան/
- Сэндберг Карл հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Niven, Penelope. Carl Sandburg: A Biography. New York: Scribner's, 1991.
- Sandburg, Carl. The letters of Carl Sandburg. New York: Harcourt, Brace & World, 1968.
- Sandburg, Helga. A Great and Glorious Romance: The Story of Carl Sandburg and Lilian Steichen. New York: Harcourt Brace Jovanovich, 1978.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Сэндберг Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ "Poetry". The Pulitzer Prizes. Retrieved 2013-11-24.
- ↑ «12 Search Results»։ Pulitzer.org։ Վերցված է ապրիլի 25, 2013
- ↑ Danilov Victor (սեպտեմբերի 26, 2013)։ Famous Americans: A Directory of Museums, Historic Sites, and Memorials։ Scarecrow Press։ էջ 198։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Heitman Danny (March–April 2013)։ «A Workingman's Poet»։ Humanities։ Վերցված է հունվարի 6, 2014
- ↑ Callahan North (հոկտեմբերի 1, 1990)։ Carl Sandburg: His Life and Works։ Pennsylvania State University Press։ էջ 233։ ISBN 978-0271004860։ Վերցված է հունվարի 7, 2015
- ↑ Prairie-Town Boy, by Carl Sandburg, 1955. "timforsythe.com" Archived 2013-02-16 at Archive.is
- ↑ Selected Poems of Carl Sandburg, edited by Rebecca West, 1954
- ↑ Carl Sandburg College. "History" Archived 2013-02-07 at the Wayback Machine.
- ↑ *Mason, Jr. Herbert Molloy (1999)։ Kolb Richard K., ed.։ VFW: Our First Century։ Lenexa, Kansas: Addax Publishing Group։ էջեր 13, 90։ ISBN 1-88611072-7։ LCCN 99-24943
- ↑ "Revolt Develops Poet", The Western Comrade, vol. 2, no. 3 (July 1914), pg. 23.
- ↑ «Carl Sandburg's ashes placed under Remembrance Rock»։ The New York Times։ հոկտեմբերի 2, 1967։ էջ 61
- ↑ «Carl Sandburg Historic Site Association»։ Sandburg.org։ Վերցված է ապրիլի 25, 2013
- ↑ Scott catalogue
- ↑ «Rare Book and Manuscript Library»։ Library.uiuc.edu։ Վերցված է ապրիլի 25, 2013
- ↑ «Carl Sandburg Papers (Ashville accession)»։ library.illinois.edu։ Վերցված է դեկտեմբերի 18, 2014
- ↑ «Carl Sandburg Papers (Connemara accession)»։ library.illinois.edu։ Վերցված է դեկտեմբերի 18, 2014
- ↑ «Carl Sandburg»։ Chicago Literary Hall of Fame (անգլերեն)։ 2011։ Վերցված է 2017-10-14
- ↑ «Carl Sandburg Library Homepage»։ Livonia.lib.mi.us։ 2008։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 16, 2012-ին։ Վերցված է ապրիլի 25, 2013
- ↑ «October 23 Dinner Honors Allende, Lewis and Sneed»։ Chicago Public Library։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 2, 2013-ին։ Վերցված է հունվարի 3, 2014
- ↑ Amtrak Press Release, October 8, 2006. Amtrak.com.
- ↑ «von Brecht?»։ Die Zeit։ 2004-08-12
- ↑ Taylor Philip M. (1992)։ Steven Spielberg։ London: B.T. Batsford Ltd։ ISBN 0-7134-6693-6 p. 134.
- ↑ "Bob Gibson's 'The Courtship of Carl Sandburg'" lyon.edu Archived January 11, 2007, at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Կարլ Սենդբերգի ծննդավայրը (at sandburg.org
- Կարլ Սենդբերգի ծննդավայրը (at uncharted101.com
- [http://www.nps.gov/carl/ Կարլ Սենդբերգի տունը Հս. Կարոլինայում from the National Park Service
- Carl Sandburgի գործերը Գուտենբերգ նախագծում
- Կարլ Սենդբերգի մասին տվյալների հավաքածու from the University of Illinois
- Կարլ Սենդբերգ FBI-ի կայքէջից
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 1967 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Վասա հարստություն
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի կենսագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով