Էդվարդ Սթայհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Սթայհեն
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1879(1879-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրBivange, Roeser, Canton of Esch-sur-Alzette, Լյուքսեմբուրգ
Մահացել էմարտի 25, 1973(1973-03-25)[1][2][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրՌեդինգ
Քաղաքացիություն ԱՄՆ[4] և  Լյուքսեմբուրգ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Ազդվել էEugène Carrière?
ԵրկերThe Pond—Moonlight? և Մարդկային ցեղը
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոնդապահ, fashion photographer, գծանկարիչ, կինոռեժիսոր, համադրող և արվեստագետ
ԱմուսինDana Glover Steichen?
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան
ԱնդամությունPhoto-Secession?[5]
ԵրեխաներMary Calderone?
Կայքedwardsteichen.com
 Edward Steichen Վիքիպահեստում
Эдвард Стайхен. Автопортрет, 1903

Էդվարդ Սթայհեն կամ Սթեյհեն (Edward Steichen, մարտի 27, 1879(1879-03-27)[1][2][3][…], Bivange, Roeser, Canton of Esch-sur-Alzette, Լյուքսեմբուրգ - մարտի 25, 1973(1973-03-25)[1][2][3][…], Ռեդինգ), ամերիկացի լուսանկարիչ, քննադատ, 20-րդ դարի լուսանկարչության ամենաազդեցիկ վարպետներից մեկը։ Ալֆրեդ Ստիգլիցի հետ գլխավորել է ամերիկյան «Ֆոտո-սեցեսիոնը»։ Գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության ներկայացուցիչ։ Նորաձև լուսանկարչության ժանրի հիմնադիրներից մեկը։

Э. Стейхен. Флэт-Айрон билдинг, 1904

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթայհենը ծնվել է 1879 թվականի մարտի 27-ին Լյուքսեմբուրգում․ մեծացել է ԱՄՆ-ում։ Կարիերան սկսել է որպես իմպրեսիոնիստ նկարիչ, եղել է Ռոդենի ազդեցության տակ։ 1895 թվականին Էդվարդը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ Արդեն 1902 թվականին նա Նյու Յորքում «Photo Secession»-ի հիմնադիրներից մեկն էր։ Մի քանի տարի լինելով Փարիզում՝ նա իր համար բացահայտել է ավանգարդային արվեստը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցում է կատարել անզիջում ռեալիզմի դիրքերին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ծառայելով ԱՄՆ ցամաքային զորքերում, զորակոչիկներին դասավանդել է օդային նկարահանումների հիմունքներ։ 1920-1930-ական թվականներին ստեղծել է հոլիվուդյան հռչակավոր անձանց դիմանկարների շարք (մասնավորապես՝ Գրետա Գարբոինը), հայտնի է որպես վաղ նորաձև լուսանկարչության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը[6]։ 1923 թվականին Սթեյհենը դարձել է «Conde-Nast» հրատարակչատան գլխավոր լուսանկարիչը, որտեղ 1938 թվականին պատասխանատու է եղել «Vanity Fair» և «Vogue» նորաձևության ամսագրերի համար[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սթայհենը զբաղվել է կինոկումենտալիզմով, արժանացել է «Օսկար» մրցանակի։ 1947-1962 թվականներին զբաղեցրել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի լուսանկարչության գծով տնօրենի պաշտոնը, որտեղ 1955 թվականի «The Family of Man»(Մարդկային ցեղ) ցուցահանդեսի ժամանակ[8] ցուցադրել է ավելի քան 500 լուսանկար, որոնք ցույց են տալիս մարդկային կյանքի հիմնական ասպեկտները։ Դրանք ընտրվել են 68 երկրներից ուղարկված 2 միլիոն լուսանկարներից[9]։ Կատալոգի նախաբանը գրել է Սթայհենի փեսան՝ Կարլ Սենդբերգը։

Ստեղծագործություն և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Լուսանկարչության մասին» գրքում Սյուզեն Զոնթագը Սթեյհենի լուսանկարները դիտարկել է որպես գեղեցկության նոր հայեցակարգի օրինակներից մեկը[10]։ Մասնավորապես խոսքը 1915 թվականին արված «Մի շիշ կաթ» լուսանկարի մասին է։ Զոնթագը Սթեյհենի լուսանկարների հանդեպ դրսևորել է հավանություն և համակրանք։

Ժառանգություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Սթեյհենի «Լիճը լուսնի լույսի մեջ» (1904) լուսանկարի օրինակը «Սոթբիս» աճուրդում վաճառվել է գրեթե 3 000 000 դոլարով, ինչն այդ պահին բացարձակ ռեկորդ էր[11]։

Սթայհենի անունով է կոչվել նրա հայրենի Բիվինգեն քաղաքում գտնվող հրապարակը։

Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward Steichen: A life in photography. Garden City: Doubleday, 1963
  • Steichen E. The Family of Man. New York: The Museum of Modern Art, 1955. ISBN 0-87070-341-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильева Е. Феномен модной фотографии: регламент мифологических систем / Международный журнал исследований культуры, № 1 (26), 2017, с. 215—245
  • Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80
  • Haskell B. Edward Steichen. New York: Whitney Museum of American Art, 2000.
  • Steichen’s legacy: photographs, 1895—1973/ Joanna T. Steichen, ed. New York: Alfred A. Knopf, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edward Steichen (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. https://www.tate.org.uk/art/art-terms/t/photo-secession
  6. Васильева Е. Феномен модной фотографии: регламент мифологических систем / Международный журнал исследований культуры, № 1 (26), 2017, с. 215—245
  7. Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
  8. Steichen E. The Family of Man. New York: The Museum of Modern Art, 1955. ISBN 0-87070-341-2
  9. Барт Р. Великая семья людей // Мифологии. М.: Изд-во им. Сабашниковых, 2004
  10. Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80
  11. [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Սթայհեն» հոդվածին։