Մարդկային ցեղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդկային ցեղը (անգլ.՝ The Family of Man), լուսանկարների ցուցահանդես, որն առաջին անգամ ցուցադրվել է 1955 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ծրագրի հսկիչը եղել է Էդվարդ Սթայհենը։ Լուսանկարների ցուցահանդեսների շարքում ամենահայտնիներից մեկն է եղել, որը ներկայումս հնարավոր է տեսնել՝ այցելելով Լյուքսեմբուրգի Կլերվո ամրոց։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսում ներկայացված է եղել 68 երկրի 503 օրինակ, որոնք ներկայացրել է 273 լուսանկարիչ[1]։ Լուսանկարներն ընտրվել են ինչպես հայտնի, այնպես էլ նախկինում անհայտ լուսանկարիչների գրեթե երկու միլիոն աշխատանքներից[2]։ Լուսանկարները ցույց են տվել մարդկային կյանքի ամենանշանակալի պահերը՝ ինչպես ուրախ (ծնունդ, սեր, մանկություն), այնպես էլ ողբերգական (պատերազմ, մահ, հիվանդություններ, զրկանքներ)։ Սթայհենի նպատակն էր ցույց տալ մարդկային փորձի համընդհանուր բնույթը և լուսանկարչության դերը դրա վավերագրման մեջ։ Ցուցահանդեսում ներկայացված նկարներում շեշտը դրվել է ընդհանրությունների վրա, որոնք կապում են ամբողջ աշխարհի մարդկանց և մշակույթները, իսկ ցուցահանդեսը ինքնին դարձել է հումանիզմի խորհրդանիշ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին տասնամյակում[3]։

Քննադատություն և վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսը առաջացրել է Ռոլան Բարտի քննադատությունը[1], սակայն դրական է գնահատվել Սյուզեն Զոնթագը «Լուսանկարչության մասին» էսսեում[4] ։ Զոնտագը Սթայհենի նախագիծը դիտարկել է որպես Դիանա Արբուսի լուսանկարչական աշխատանքների դրական հակակշիռ, որոնք առաջացրել են նրա քննադատությունն ու բացասական արձագանքը[5]։

Ցուցահանդեսի նյութերով լույս է տեսել համանուն անվանումով գիրք, որը ներառել է Սթայհենի խորթ եղբոր՝ Կարլ Սենդբերգի նախաբանը։ Գիրքը հրատարակվել է մի քանի ձևաչափով 1950-ականներին և ցուցահանդեսի քառասունամյակին վերահրատարակվել է ավելի մեծ ձևաչափով։ Վաճառվել է ավելի քան չորս միլիոն օրինակ[6]։

Հետագա ցուցադրություններ և ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի Ժամանակակից թանգարանում 1955 թվականին իր առաջին ցուցադրությունից հետո ցուցահանդեսը ութ տարի շրջել է ամբողջ աշխարհով և ցուցադրվել վեց մայրցամաքի երեսունյոթ երկրում։ Դա արվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի միջազգային ծրագրի շնորհիվ (The Museum of Modern Art International Program), որը հիմնադրվել է 1952 թվականին միջազգային շրջագայող ցուցահանդեսների մշակման և տեղափոխման համար։ Այդ ծրագրի հիմնումից հետո թանգարանը հարյուրավոր ցուցադրություններ է ունեցել ամբողջ աշխարհում[7]։ Այս ծրագրի շնորհիվ ամբողջ աշխարհում «Մարդկային ցեղը» ցուցահանդեսին այցելել է ավելի քան ինը միլիոն մարդ։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված աշխատանքները նախագծի ավարտից հետո տեղափոխվել են Լյուքսեմբուրգի Կլերվո ամրոց՝ Սթայհենի հայրենիք, ստեղծվել է ցուցահանդեսի թանգարան, որտեղ այսօր էլ կարելի է դիտել լուսանկարները[8]։ 2003 թվականին «Մարդկային ցեղը» լուսանկարների հավաքածուն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողության ցուցակում, ինչը նրա պատմական արժեքի ճանաչումն էր[9]։

Գրացուցակ և վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward Steichen. The Family of Man. New York: The Museum of Modern Art, 1955. — 192 p.(անգլ.)
  • Steichen E. Sandburg C. The Family Of Man. Reissue edition. New York: The Museum of Modern Art, 2002. — 192 p.(անգլ.)
  • Steichen E. Sandburg C. The Family of Man: 60th Anniversary Edition. New York, The Museum of Modern Art, 2015. — 192 p.(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Барт Р. Великая семья людей // Мифологии. М.: Изд-во им. Сабашниковых, 2004.
  2. Гавришина О. Проблема канона в истории фотографии // Вестник РГГУ. Серия «Философия. Социология. Искусствоведение», 2009 год. p. 37 — 51.
  3. Roger Seamon. From the World is Beautiful to the Family of Man: The Plight of Photography as a Modern Art. The Journal of Aestetics and Art Criticism, Vol. 55, No. 3 (summer, 1997), pp. 245—252.
  4. Sontag S. On photography. New York: Farrar, Straus & Giroux, 1977. — 165 p.
  5. Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80.
  6. Steichen, Edward (2003) [1955]. The Family of Man. New York: The Museum of Modern Art. ISBN 0-87070-341-2
  7. Статья, посвященная выставке, на сайте MoMA Արխիվացված 2011-11-25 Wayback Machine
  8. THE FAMILY OF MAN AT CLERVAUX CASTLE Արխիվացված 2015-02-12 Wayback Machine
  9. Сайт проекта «Память мира» ЮНЕСКО

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барт Р. Великая семья людей // Мифологии. М.: Изд-во им. Сабашниковых, 2004.
  • Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80.
  • Гавришина О. Проблема канона в истории фотографии // Вестник РГГУ. Серия «Философия. Социология. Искусствоведение», 2009 год. p. 37 — 51.
  • Seamon R. From the World is Beautiful to the Family of Man: The Plight of Photography as a Modern Art. The Journal of Aestetics and Art Criticism, Vol. 55, No. 3 (summer, 1997), pp. 245–252.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]