Ռոլան Բարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Ռոլան Բարտ
ֆր.՝ Roland Gérard Barthes
Roland Barthes.jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1915(1915-11-12)[1][2][3][4][5][6][7][8][9] Շերբուր
Մահացել էմարտի 26, 1980(1980-03-26)[10][1][4][5][6][7] (64 տարեկանում) կամ մարտի 25, 1980(1980-03-25)[11] (64 տարեկանում) Փարիզ, Ֆրանսիա[10]
վթար
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
ՈւղղությունՍտրուկտուրալիզմ[12]
Մասնագիտությունփիլիսոփա, լեզվաբան, գրական քննադատ, օրագրի հեղինակ, համալսարանի պրոֆեսոր, սցենարիստ, նշանագետ, սոցիոլոգ, ոչ գեղարվեստական գրող, առասպելագիր, ակնարկագիր և գրական տեսաբան
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[13] և Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց
Ալմա մատերՓարիզի արվեստների ֆակուլտետ և Լուի լը Գրան լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարJean Davallon?[14], André Labarrère?, Alberto Ruy Sánchez? և Danièle Sallenave?[15]
Ազդվել էՖերդինանդ դը Սոսյուր[12], Ալբեր Քամյու[12], Ժան Պոլ Սարտր[12], Կարլ Մարքս[12] և Գաստոն Բաշլյար
ՈւսուցիչCharles Panzéra?
ԱշակերտներSimón Suárez?
Ստորագրություն
Roland Barthes signature.svg
Roland Barthes Վիքիպահեստում

Ռոլան Բարտ (ֆր.՝ Roland Barthes, նոյեմբերի 12, 1915(1915-11-12)[1][2][3][4][5][6][7][8][9], Շերբուր - մարտի 26, 1980(1980-03-26)[10][1][4][5][6][7] կամ մարտի 25, 1980(1980-03-25)[11], Փարիզ, Ֆրանսիա[10]), ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ և նշանագետ։

Կենսագրություն և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1915 թ. նոյեմբերի 12-ին Շարբուրում։ Առաջին աշխարհամարտում ռազմածովային ճակատամարտերից մեկում հոր զոհվելուց հետո (1916) մոր՝ Հենրիետ Բինժեր Բարտի հետ տեղափոխվում է Բայոնա, ուր և անցկացնում է իր մանկությունը։ 1924 թ. տեղափոխվում են Փարիզ. այստեղ նա ստանում է դասական հումանիտար կրթություն. սկզբում Մոնտենի (1924-1930), ապա՝ Լյուդովիկոս Մեծի (1930-1934) լիցեյներում։ Իրավիճակը բարդանում է, երբ նրա մայրն արտամուսնական կապերից երեխա է ունենում (1927), որը պատճառ է դառնում, որ նրա պապն ու տատը հրաժարվեն նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց։ Մայրը ստիպված աշխատանքի է անցնում որպես կազմարար, որը հնարավություն է տալիս Ռոլան Բարտին ուսումը շարունակել Ստրասբուրգում՝ դասական գրականության, հունական ողբերգության, քերականության և բանահյուսության գծով (դասական գրականության և քերականության ու բանահյուսության թեկնածուական աստիճան է ստանում համապատասխանաբար 1939 և 1943 թթ.)։

1934 թ Ռոլան Բարտը հիվանդանում է թոքախտով և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է դիսպանսերներում (1934-1935 և 1942-1946 թթ.)։ Չնայած վրա հասած հիվանդությանը Բարտը շարունակում կարդալ ու գրել, անգամ հիմնում է թատերական խմբակ ու դասավանդում Բիսարիայի (1939), Բայոնի (1939-1940), Փարիզի (1942-1946) լիցեյներում, Ռումինիայի/Բուխարեստի (1948-1949) Ֆրանսիական ինստիտուտում, Եգիպտոսի/Ալեքսանդրիայի (1949-50) համալասարանում։

1952 թ. պատմաբան Լյուսիեն Ֆևրի և ընկերաբան (սոցիոլոգ) Ժորժ Ֆրիդմանի միջնորդությամբ Ռ. Բարտը աշխատանքի է անցնում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (1952-1959)։ Այնուհետև նրա հետազոտական կարիերան շարունակվում է ընդլայնվել։ 1960 թ. դասավանդում է Բարձր գիտելիքների գործնական դպրոցում (1962 թ. Նշանների, խորհրդանիշերի և պատկերների ընկերաբանության կենտրոնի ղեկավար), այնուհետև՝ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանում (1967-1968 թթ.), իսկ արդեն 1976-1980 թթ. նա Քոլեջ դը Ֆրանսի Գրական նշանագիտության ամբիոնի պրոֆեսոր էր։ Այդ ժամանակ Ռ. Բարտն արդեն համարվում էր իր ժամանակի առաջատար քննադատներից մեկը։ Նրա աշխատությունները թարգմանվում և մեծ տարածում են գտնում եվրոպական և ամերիկյան երկրներում։

1980 թ. փետրվարի 25-ին Քոլեջ դը Ֆրանսից քիչ հեռու Բարտը ենթարկվում է ավտովթարի և մահանում շաբաթներ անց՝ մարտի 26-ին։

Aquote1.png
- Այժմ մենք գիտենք, որ գրությանն իր ապագան վերադարձնելու համար պետք է կործանել առասպելը։ Ընթերցողի ծնունդը պետք է փոխհատուցվի Հեղինակի մահվամբ։
Aquote2.png
Aquote1.png
- Հեղինակի հեռացումը (հետևելով Բրեխտին, այստեղ կարող ենք խոսել իսկական «օտարման» մասին, Հեղինակը նվազում է այնպես, ինչպես գրական բեմի ամենախորքի արձանիկը) ոչ միայն պատմական փաստ է կամ գրության գործողություն. այն հիմնովին վերափոխում է ողջ արդի տեքստը (կամ, որ նույնն է, տեքստն այսուհետ ստեղծվում և կարդացվում է այնպես, որ հեղինակը նրա բոլոր մակարդակներում բացակայում է):
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Roland Barthes
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Nationalencyklopedin — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 Indiana Philosophy Ontology Project
  9. 9,0 9,1 Munzinger-Archiv — 1913.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118506862 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. 11,0 11,1 11,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 20 -րդ դարի փիլիսոփաների կենսագրական բառարան (1996 թ.) — 1996. — ISBN 978-0-415-06043-1
  13. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  14. http://www.sudoc.fr/014278081
  15. http://www.academie-francaise.fr/les-immortels/daniele-sallenave?fauteuil=30&election=07-04-2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]