Զուրաբ Անջափարիձե
Զուրաբ Անջափարիձե | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ ზურაბ ივანეს ძე ანჯაფარიძე |
Ի ծնե անուն | Զուրաբ Իվանի Անջափարիձե |
Ծնվել է | ապրիլի 12, 1928 Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 12, 1997 (69 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կամերային երգիչ, օպերայի երգիչ, օպերայի ռեժիսոր, մանկավարժ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Zurab Anjaparidze Վիքիպահեստում |
Զուրաբ Իվանի Անջափարիձե (ապրիլի 12, 1928[2][1], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - ապրիլի 12, 1997[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերայի երգիչ, տենոր, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում` Դավիթ Անդղուլաձեի մոտ։ Կոնսերվատորիան ավարտել է 1952 թվականին[3]։
1952-1959 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենակատարը։ 1959-1970 թվականներին աշխատել է Մեծ թատրոնում, իսկ 1970 թվականին կրկին` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում։
1972 թվականից Զուրաբ Անջափարիձեն դասախոս-պրոֆեսոր է աշխատել Թբիլիսիի կոնսերվատորիայում, այնուհետև՝ երաժշտական ոլորտի ղեկավար՝ Թբիլիսիի թատերական ինստիտուտում[4]։ 1979-1982 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի տնօրենը[3]։
Քութայիսի օպերայի թատրոնում ներկայացրել է Օթար Թաքթաքիշվիլիի «Մինդիա» օպերան, Ռևազ Լագիձեի «Լելա» օպերան, Զաքարիա Փալիաշվիլիի «Դայիսի» օպերան, ինչպես նաև Թբիլիսիի օպերայի թատրոնում և Երևանում (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)։
Ոչ այնքան հաճախ, սակայն սիրել է հանդես գալ էստրադային համերգներով, իր լսարանին գրավելով իր պայծառ, սքանչելի ձայնով և գեղարվեստական հմայքով։ Կատարել է Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի ռոմանսները, Օթար Թաքթաքիշվիլիի երաժշտական ցիկլերը։
Եղել է ժյուրիի անդամ վոկալիստների միջազգային մրցույթում, որոնցից է Չայկովսկու անվան Միջազգային մրցույթը։ Զուրաբ Անջափարիձեն Անգուլաձեի անվան մրցույթի առաջին նախագահն է։
Թաղված է Թբիլիսիի օպերայի շենքի հրապարակում, վրացական օպերային երաժշտության լուսատուներ՝ Զաքարիա Փալիաշվիլիի և Վանո Սարաջիշվիլիի կողքին։
Ճանաչումը և պարգևները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդների և ուսանողների 4-րդ համաշխարհային փառատոնում երկրորդ մրցանակ (Մոսկվա, 1957)
- Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (1958)
- Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ (1961)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Զաքարիա Փալիաշվիլիի և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կողմից պետական մրցանակ
- Կարմիր դրոշի աշխատանքի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի
Վոկալային դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Пиковая дама», Չայկովսկի - Գերման
- «Յոլանտա», Չայկովսկի - Վոդեմոն
- «Աիդա», Վերդի - Ռադամես
- «Դոն Կարլոս», Վերդի - Դոն Կարլոս
- «Օթելլո», Վերդի - Օթելլո
- «Տոսկա», Ջակոմո Պուչինի - Կավարադոսի
- «Պայացներ», Ռուջերո Լեոնկավալո - Քանիո
- «Գեղջկական ասպետություն», Պիետրո Մասկանի - Տուրիդու
- «Կարմեն», Բիզե - Խոզե
- «Աբեսալոմ և Էթերի», Զաքարիա Փալիաշվիլի - Աբեսալոմ
- «Դայիսի», Զաքարիա Փալիաշվիլի - Մալխազ
- «Մինդիա», Օթար Թաքթաքիշվիլի - Մինդիա
- «Ֆաուստ», Շառլ Գունո
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 - «Пиковая дама» - Հնչյունավորում, Գերմանի վոկալային դերերգ
- 1966 - Զաքարիա Փալիաշվիլիի «Աբեսալոմ և Էթերի» և «Դայիսի» օպերաների էկրանավորում[3]
- 1971 - խաղացել է Նիկոլայ Սանիշվիլիի «Մայրամուտ» երաժշտական ֆիլմում
- 2008 - «Օլիմպոսի տենորային տիրակալ», փաստագրական ֆիլմ, սցենարիստ՝ Օլգա Ահամիրովա-Սաց, ռեժիսոր՝ Նիկիտա Տիխոնով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Анджапаридзе Зураб Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Ռուսական մեծ հանրագիտարան։ В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. - Т. 1. А - Анкетирование. - М.: Ռուսական մեծ հանրագիտարան, 2005. - 766 с.: ил.: карт.
- ↑ «VipTeatr :: Զուրաբ Իվանի Աջափարիձե». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Անջափարիձե» հոդվածին։ |
|
- Տենոր
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 1997 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Վրացի երաժիշտներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- 20-րդ դարի երգիչներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Վրացի մանկավարժներ
- Վրացի ռեժիսորներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)