Զուրաբ Անջափարիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Անջափարիձե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ ზურაბ ივანეს ძე ანჯაფარიძე
Ի ծնե անունԶուրաբ Իվանի Անջափարիձե
Ծնվել էապրիլի 12, 1928
Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 12, 1997 (69 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունկամերային երգիչ, օպերայի երգիչ, օպերայի ռեժիսոր, մանկավարժ
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Զուրաբ Իվանի Անջափարիձե (ապրիլի 12, 1928(1928-04-12)[2][1], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - ապրիլի 12, 1997(1997-04-12)[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերայի երգիչ, տենոր, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում` Դավիթ Անդղուլաձեի մոտ։ Կոնսերվատորիան ավարտել է 1952 թվականին[3]։

1952-1959 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենակատարը։ 1959-1970 թվականներին աշխատել է Մեծ թատրոնում, իսկ 1970 թվականին կրկին` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում։

1972 թվականից Զուրաբ Անջափարիձեն դասախոս-պրոֆեսոր է աշխատել Թբիլիսիի կոնսերվատորիայում, այնուհետև՝ երաժշտական ոլորտի ղեկավար՝ Թբիլիսիի թատերական ինստիտուտում[4]։ 1979-1982 թվականներին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի տնօրենը[3]։

Քութայիսի օպերայի թատրոնում ներկայացրել է Օթար Թաքթաքիշվիլիի «Մինդիա» օպերան, Ռևազ Լագիձեի «Լելա» օպերան, Զաքարիա Փալիաշվիլիի «Դայիսի» օպերան, ինչպես նաև Թբիլիսիի օպերայի թատրոնում և Երևանում (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)։

Ոչ այնքան հաճախ, սակայն սիրել է հանդես գալ էստրադային համերգներով, իր լսարանին գրավելով իր պայծառ, սքանչելի ձայնով և գեղարվեստական հմայքով։ Կատարել է Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի ռոմանսները, Օթար Թաքթաքիշվիլիի երաժշտական ցիկլերը։

Եղել է ժյուրիի անդամ վոկալիստների միջազգային մրցույթում, որոնցից է Չայկովսկու անվան Միջազգային մրցույթը։ Զուրաբ Անջափարիձեն Անգուլաձեի անվան մրցույթի առաջին նախագահն է։

Թաղված է Թբիլիսիի օպերայի շենքի հրապարակում, վրացական օպերային երաժշտության լուսատուներ՝ Զաքարիա Փալիաշվիլիի և Վանո Սարաջիշվիլիի կողքին։

Ճանաչումը և պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալային դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 - «Пиковая дама» - Հնչյունավորում, Գերմանի վոկալային դերերգ
  • 1966 - Զաքարիա Փալիաշվիլիի «Աբեսալոմ և Էթերի» և «Դայիսի» օպերաների էկրանավորում[3]
  • 1971 - խաղացել է Նիկոլայ Սանիշվիլիի «Մայրամուտ» երաժշտական ֆիլմում
  • 2008 - «Օլիմպոսի տենորային տիրակալ», փաստագրական ֆիլմ, սցենարիստ՝ Օլգա Ահամիրովա-Սաց, ռեժիսոր՝ Նիկիտա Տիխոնով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Анджапаридзе Зураб Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Ռուսական մեծ հանրագիտարան։ В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. - Т. 1. А - Анкетирование. - М.: Ռուսական մեծ հանրագիտարան, 2005. - 766 с.: ил.: карт.
  4. «VipTeatr :: Զուրաբ Իվանի Աջափարիձե». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.