Զանգվածային սպանություններ Պոնարիում
Զանգվածային սպանություններ Պոնարիում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պոնարի (Վերին Պոնարի) գյուղի մոտ՝ անտառում, Վիլնյուսի հրեաների, խորհրդային ռազմագերիների ու դիմադրության մասնակիցների զանգվածային գնդակահարությունը նացիստների ու լիտվացի կոլաբորացիոնիստների կողմից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/Paneriai_monument_2b.jpg/220px-Paneriai_monument_2b.jpg)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո Պոնարի գյուղի տարածքում սկսվել է նավթային պահեստների կառուցումը։ Փորվել են մեծ փոսեր վառելիքի տարաները տեղակայելու համար[1]։ Սակայն գերմանական զորքերի ներխուժման պատճառով նավթի պահեստի ստեղծման ծրագրերը դադարեցվել են։
Գերմանական օկուպացիայից հետո այդ փոսերը օգտագործվում էին խաղաղ բնակչությանը և առաջին հերթին հրեաներին ոչնչացնելու համար։ Օրական գնդակահարվել է շուրջ 800 մարդ։ Հաշվարկների համաձայն՝ 1941 թվականի ամռանից սպանվել է շուրջ 100 հազար մարդ։ Գնդակահարություններին մասնակցել են A այնզատցխմբի անդամներ, էսէսականներ, բայց հիմնականում եղել են լիտվացի կոլաբորացիոնիստներ։ Սպանվածների մարմինները լցվել էին փոսների մեջ և ծածկվել հողով։ Առաջին հերթին ոչնչացվել են հրեաները, մասնավորապես Վիլնյուսի գետտոյից, և նրանք են եղել զոհերի մեծամասնությունը։ Բացի այդ, սպանվել են այլ երկրներից բերված հրեաներ, ինչպես նաև սովետական ռազմագերիների և հականացիստական դիմադրության մասնակիցներ[1]։
Կուրսկի ճակատամարտից հետո գերմանական կողմն սկսել է թաքցնել հանցագործության հետքերը։ Նրանք 80 հրեա բանտարկյալների ստիպել են հանել կիսափտած մարմինները, ծածկել դրանք չոր վառելափայտով, վրան նավթ լցնել և այրել։ Մարմինների կույտն այրվել է 3 օր, որից հետո մնացորդները վերածվել են ավազի, խոշոր բեկորները մանրացվել են։ Դիակների այրումը շարունակվել է 1943 թվականի վերջից մինչև 1944 թվականի հունիս։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին կանգնեցվել է Պոնարիում սպանվածների հիշատակին նվիրված հուշարձան, սակայն 1952 թվականին այն քանդվել է[2]։
Ներկայում Պոնարում կա զոհվածների հիշատակին նվիրված նոր հուշարձան և մշտական ցուցադրություն Հրեական թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Панеряй՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Евреи в ЛИТВЕ XIV-XX века». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.