Զանգեզուր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգեզուր
Զանգեզուր
Հատված «Զանգեզուր» ֆիլմից
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական ԽՍՀ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական1938
Պրեմիերամայիսի 23, 1938 թ.
Լեզուհայերեն, ռուսերեն
ՌեժիսորՀամո Բեկնազարյան
Սցենարի հեղինակԱկսել Բակունց (1-ին տարբերակ)
Համո Բեկնազարյան
Յակով Դուկոր
Վլադիմիր Սոլովյով (2-րդ տարբերակ)
ԴերակատարներՀրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Հասմիկ, Դավիթ Մալյան, Գուրգեն Ջանիբեկյան, Գուրգեն Գաբրիելյան, Գրիգոր Ավետյան, Գեղամ Հարությունյան, Ցոլակ Ամերիկյան, Անդրեյ Կոստրիչկին, Իվան Չուվելև, Ամասի Մարտիրոսյան, Մուրադ Կոստանյան, Միքայել Գարագաշ և Բելլա Իսահակյան
ՕպերատորԳաուշ Բեկնազարյան
Իվան Դիլդարյան
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
Պատմվածքի վայրՀայաստան
ԿինոընկերությունԵրևանի ֆիլմերի ստուդիա
Տևողություն89 րոպե

Զանգեզուր, 1938 թվականին նկարահանված հայկական գեղարվեստական կինոնկար, որը պատմում է 1920-ական թվականների սկզբին Հայաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի և խորհրդային կարգերի հաստատման մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը գործողությունները ծավալվում են քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավված Հայաստանում, 1921 թվականին։ Երևանից արտաքսված դաշնակցական վերջին զորքերը, Սպարապետի ղեկավարությամբ, որի կերպարի նախատիպը հանդիսանում էր Գարեգին Նժդեհը- հաստատվում են Զանգեզուրում, որտեղ փորձում են դիմակայել Կարմիր բանակի և տեղական բոլշևիկյան պարտիզաններին։ Պրոֆեսիոնալ հեղափոխական Հակոբյանը ուղարկվում է Զանգեզուր` պայքարելու դաշնակցականների և նրանց համակրող բրիտանական «դիտորդների» հետ։ Ֆիլմում Նժդեհը ներկայացվում է՝ որպես շատ խեղճ, փախուստի դիմող անձնավորություն[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Համո Բեկնազարյանը, Հրաչյա Ներսիսյանը և Ավետ Ավետիսյանը «Զանգեզուր» կինոֆիլմի համար պարգևատրվել են II աստիճանի Ստալինյան մրցանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]