Ցոլակ Ամերիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ցոլակ Ամերիկյան
Tsolakamerikian.jpg
Ծնվել է հոկտեմբերի 5, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:5|2|0}})
Ծննդավայր Տրապիզոն, Տրապիզոն, Թուրքիա
Մահացել է սեպտեմբերի 17, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:17|2|0}}) (76 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
ԿինոՊոիսկ ID 348658


Ցոլակ Քերոբի Ամերիկյան (Գալուստ Սուլուլիկյան, 1887 հոկտեմբերի 5, Տրապիզոն - 1964 սեպտեմբերի 17, Երևան), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցոլակ Ամերիկյանը ծնվել է Տրապիզոնում, արհեստավորի ընտանիքում։ 1891 թ. հորեղբոր հետ տեղափոխվել է Բաթում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել ռուսական քաղաքային ուսումնարանում։ Այնուհետև մեկնել է Վենետիկի Մխիթարյանների մոտ ուսանելու, սակայն կարճ ժամանակ մնալով այնտեղ, 1906 թ. վերադարձել է Բաթում, մասնակցել սիրողների կողմից կազմակերպված ներկայացումներին («Համլետ», «Ավազակներ» և այլն)։ Ապա խաղացել է «Արշակ Բ», «Վարդան Մամիկոնյան», «Ղարաբաղի աստղագետը», «Խաչագողի հիշատակարանը» և այլ պիեսներում։ Նյութական մեծ դժվարություններ կրելով մի կերպ մեկնել է Փարիզ, եղել Մարսելում, այնտեղից անցել Եգիպտոս, ապա Հունաստան՝ այս բոլոր վայրերում դիտել ժամանակի անվանի դերասանների խաղը։ Երկար և օգտավետ շրջագայություններից հետո վերադարձել է Կովկաս, մտել Ամո Խարազյանի թատերախմբի մեջ։ 1910 թ., օսմանյան սահմանադրությունից հետո մեկնել է Արևմտյան Հայաստան, Էրզրումում սիրողներից կազմակերպել է մի թատերախումբ և ներկայացրել Ն.Գոգոլի «Ռևիզորը», ապա Շիրվանզադեի «Չար ոգին», «Պատվի համարը», «Նամուսը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» ու «Պաղտասար աղբարը», այդ բոլոր պիեսներում կատարելով գլխավոր դերեր։

Վերադառնալով Կովկաս, խաղացել է Թիֆլիսում, Բաթումում Սիրանույշի, Օվի Սևումյանի, Վահրամ Փափազյանի և ուրիշների հետ։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին շրջել է Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, խաղացել հայաշատ բազմաթիվ քաղաքներում՝ Կիև, Խարկով, Օդեսա, Տագանրոգ, Արմավիր, Նովոռոսիյսկ, Մոզդոկ, Ղզլար, Վլադիկավկազ և այլն։ 1931 թ. եկել է Լենինական և ամբողջությամբ կապվել Լենինականի պետական թատրոնի հետ։

Ստեղծել է բազմաթիվ կերպարներ, որոնք համարվում հայ բեմի լավագույն նվաճումներից՝ Սատին (Մ.Գորկու «Հատակում»), Մանուկ աղա (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Մոնտանելլի (Է.Վոյնիչի «Բոռ»), Մալվոլիո (Ու.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Վիշնևսկի («Արդյունավոր պաշտոն»), Մուրոմսկի (Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Վուրմ (Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք»), Շեյլոկ (Ու.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը») և այլն։[1]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Ցոլակ Ամերիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Ս., Ցոլակ Ամերիկյան, Երևան, 1957 թ.
  • Ռիզաև Ս., Մաքսիմ Գորկու դրամատուրգիան հայ բեմում, 1956 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 80-81. 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]