Անդրեյ Կոստրիչկին
Անդրեյ Կոստրիչկին Андрей Костричкин | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1901 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 28, 1973 (71 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ռուս |
Կրթություն | «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինորավեստանոց (1926) |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատանք | 1925—1973 |
Աշխատավայր | Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն և Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն |
Ամուսին | Յանինա Ժեյմո |
Պարգևներ և մրցանակներ | ![]() |
![]() |
Անդրեյ Անդրեևիչ Կոստրիչկին (ռուս.՝ Андрей Андреевич Костричкин, որոշ աղբյուրներում՝ Ալեքսանդրովիչ[1][2], օգոստոսի 24, 1901, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1973, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոյի և թատրոնի դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Կոստրիչկին ծնվել է 1901 թվականի օգոստոսի 24-ին, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
1926 թվականին ավարտել է «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինոարվեստանոցը և Լենինգրադի արվեստի ինստիտուտը։ 1938-1941 թվականներին դերասանն աշխատել է Լենինգրադի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1942 թվականից՝ Բլոկադայի թատրոնի դերասան (այնուհետև կոչվել է Վ․ Կոմիսարժևսկայայի անվան դրամատիկական թատրոն)։ «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինոարվեստանոցի իր ընկերների հետ մասնակցել է «Արջուկներն ընդդեմ Յուդենիչի», «Սատանայի անիվ», «Նոր Բաբելոն» համր ֆիլմերի ստեղծմանը։ Ամենահաջողվածը Ակակի Ակակիևիչի դերն էր Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքի էկրանավորման մեջ։ Արդյունքում Կոստրիչկինին հրավիրում էին խաղալու «փոքր մարդու» կերպարներ․ Չուչուգին («Ուրիշի պիջակը»), Յան Կնուկե («Յան Կնուկեի ամուսնությունը»), Բիրման («Քաղաքներ և տարիներ»), Իվանով («Քսաներկու դժբախտություն»), լատինագետ «Տարականիուս» («Կոնդուիտ»)։ Ձայնային ֆիլմերում Անդրեյ Կոստրիչկինը խաղացել է բացառապես դրվագներում՝ դռնապան («Աղջիկն շտապում է ժամադրության», 1936 թ.), ծերուկը հարսանիքում («Օտար հարազատներ», 1955 թ.), տնապայ («Սառցե թագուհին» հեքիաթ, 1966 թ.), Եսենինի պապը («Երգի՛ր, պոե՛տ․․․», 1971 թ.)։
Կինը՝ դերասանուհի Յանինա Ժեյմոն էր։ Դուստրը՝ Յանինա Կոստրիչկինան, աշխատում է ֆիլմերի կրկնօրինակման վրա։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1925 | Արջուկներն ընդդեմ Յուդենիչի | սպիտակ գվարդիական |
1926 | Շինել | Ակակի Ակակիևիչ Բաշմաչկին |
1926 | Սատանայի անիվ | բախիչ |
1927 | Մ․ Գ․ Մ․՝ Մեծ գործի միություն | Մեդոկի ծառա |
1927 | Փոքրիկ եղբայր | |
1927 | Ուրիշի պիջակը | գանձապահ Չուչուգին |
1929 | Սև առագաստ | |
1929 | Նոր Բաբելոն | գլխավոր խանութպան |
1930 | Մեռած հոգի | հասարակության հոգի |
1930 | Մեր աղջիկները | տեխնիկ Սմիրնով |
1930 | Քսաներկու դժբախտություն | Իվանով, համաօպերատոր |
1930 | Քաղաքներ և տարիներ | Ալբերտ Բիրման |
1931 | Մարդը բանտից | Կարասյով, նավաստի |
1931 | Кинометла N3 | թղթակից |
1932 | Փնտրում եմ հովանավորություններ | գյուղացի Օսեչկին |
1932 | Փախստական | |
1932 | Երեք զինվոր | |
1933 | Առաջին դասակ | Պյոտր, խոհարար |
1933 | Գիշերվա հաղթողները | |
1934 | Анненковщина | Զախար Վասիլևիչ |
1934 | Պորուչիկ Կիժեն | զինվոր (տիտրերում նշված չէ) |
1935 | Խորտակված նավի գանձը | լրագրող |
1935 | Յան Կնուկեի ամուսնությունը | Յան Կնուկե |
1936 | Աղջիկն շտապում է ժամադրության | դռնապան |
1936 | Կոնդուիտ | լատինագետ «Տարականիուս» |
1937 | Սոխակ | Վոլդիևսկի |
1938 | Զանգեզուր | Դենիկինի գնդապետ |
1939 | Դեպք կիսակայարանում | բակի հեքիաթասաց |
1940 | Դալնյայա ստանիցա | Սամսոն պապ |
1945 | Դավիդ Գուրամիշվիլի | քիմիկոս |
1947 | Գնացքը մեկնում է 10-ին | բժիշկ |
1947 | Պիրոգով | ուշացածը |
1955 | Ձյան վրայի հետքերը | ծերուկ |
1955 | Օտար հարազատներ | հարսանիքի ծերուկը |
1956 | Անմահության կրակը | խուլը |
1956 | Ճշմարտության ճանապարհը | Սվետայի հայր |
1957 | Փոթորիկ | ճարտարապետ |
1957 | Ստեպան Կոլչուգին | խուլ ծերուկ |
1957 | Բեկումնային պահին | գանձապահ |
1959 | Չվճարված պարտք | սպա |
1961 | Երկու կյանք | մեքենավար |
1962 | Տասներեք հատ | |
1964 | Լուսաբացին մահապատժի ենթարկվածները | |
1966 | Սառցե թագուհին | տնապայ |
1966 | Երեք հաստլիկները | |
1971 | Երգի՛ր, պոե՛տ․․․ | Եսենինի պապը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Костричкин Андрей Александрович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 212—213. — 640 с. — 100 000 экз. — ISBN (ИБ №105)
- ↑ Костричкин Андрей — Биография — Актеры советского и российского кино
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կոստրիչկին» հոդվածին։ |
|