Սերգեյ Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Սաֆարյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 7, 1996 (30 տարեկան) |
| Ծննդավայր | Մարտունու շրջան, Արցախ |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Սերգեյ Սաֆարյան Վիքիդարանում | |
Սերգեյ Արթուրի Սաֆարյան (գրական անուն՝ Նեմրութ, հոկտեմբերի 7, 1996, Մարտունու շրջան, Արցախի Հանրապետություն), հայ բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող[1]։ Արցախի գրողների միության անդամ, ՀԳՄ անդամ՝ 2019 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 7-ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում։ 2003-2012 թվականներին հաճախել է տեղի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել և որոշ ժամանակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Վերադառնալով հայրենիք՝ ուսումը շարունակել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում։ Տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակում է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետի կառավարման հոգեբանություն բաժնում։
2016 թվականին մասնակցել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության կազմակերպած գյուղատնտեսական դասընթացներին և ստացել 1-ին կարգի գյուղատնտեսի որակավորում։ 2014-2016 թվականներին աշխատել է Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում որպես երիտասարդության հարցերի կազմակերպիչ, 2016-2021 թվականներին՝ Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում որպես փոխտնօրեն։ 2020-2023 թվականներին՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթում որպես խմբագիր։
2021-2023 թվականներին ղեկավարել է սփյուռքի HAYK media ընկերության Արցախի մասնաճյուղը։ 2023 թվականի նոյեմբերի 1-ից HAYK media ընկերության Արցախի բաժնի գործադիր պրոդյուսերն է։ Նաև ՌԴ Կրասնոդար քաղաքում ստեղծված «Արցախ» էթնոմշակութային կենտրոնի հիմնադիր անդամ է, կենտրոնի խորհրդի անդամ, խորհրդի նախագահի տեղակալ՝ մշակութային հարցերի գծով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնության դաշտ, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2020 (խմբագիր՝ Ժաննա Բեգլարյան)[2]։
- Ծանրացող ձյուն, Ե․, Արմավ, 2021, 44 էջ (խմբագիր՝ Նորեկ Գասպարյան)։
- Երբ տապանում չէ Նոյը, 2022 (խմբագիր՝ Նորեկ Գասպարյան)[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սերգեյ Սաֆարյանի մասին և ստեղծագործությունների ընթերցումը ՌադիոԱրմենիայում». Արխիվացված է օրիգինալից 2024-01-11-ին. Վերցված է 2024-01-11-ին.
- ↑ «Կայացել է արցախցի երիտասարդ գրողի «Ինքնության դաշտ» գրքի շնորհանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2024-01-11-ին. Վերցված է 2024-01-11-ին.
- ↑ Նոյը ես եմ, Նոյը դուք ես, մենք ենք Նոյը․ Սերգեյ Սաֆարյան(չաշխատող հղում)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սաֆարյան» հոդվածին։ |