Պատո Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պատո Անանյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1911(1911-12-27)
ԾննդավայրԴիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 6, 1991(1991-05-06) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունբեմանկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Պատո Անանյան Վիքիդարանում

Պատո Ալեքսանդրի Անանյան (Պատվական Անանյան, դեկտեմբերի 27, 1911(1911-12-27), Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1991(1991-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի, քանդակագործության, ճարտարապետության ինստիտուտը։ 1933-1946 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի, 1948-1956 թվականներին՝ Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնների նկարիչ։ Ձևավորել է Ջակոմո Պուչչինիի «Չիո-Չիո սան» (1934), Դելիբի «Լակմե» (1937), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1939) և այլ օպերաների բեմադրություններ, «Զանգեզուր» (1938, Հայֆիլմ) կինոնկարը։ 1956 թվականից աշխատել է գրաֆիկայի բնագավառում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատո Անանյան» հոդվածին։