Դենիզլիի մարզ
Դենիզլիի մարզ թուրքերեն՝ Denizli ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Այդընի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 19 շրջան |
Վարչկենտրոն | Դենիզլի |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 1,027,782 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 12,321 |
Սահմանակցում է | Աֆյոնքարահիսարի մարզ, Այդընի մարզ, Բուրդուրի մարզ, Մանիսայի մարզ, Մուղլայի մարզ և Ուշաքի մարզ |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-20 |
Հեռախոսային կոդ | +90 258 |
Փոստային ինդեքսներ | 20000–20999 |
Ավտոմոբիլային կոդ | 20 |
denizli.gov.tr | |
Դենիզլիի մարզ (թուրքերեն՝ Denizli ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիզլիի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Ուշաք (հյուսիս), Աֆյոնքարահիսար, Բուրդուր և Ըսփարթա (արևելք), Այդըն և Մանիսա (արևմուտք), Մուղլա (հարավ)։
Տարածքի մոտավորապես 28-30% -ը հարթավայրային է, 25% -ը բարձր սարահարթեր, իսկ 47%-ը՝ լեռնային։ Հոնազ լեռը (2571 մետր) ամենաբարձրն է ինչպես մարզում, այնպես էլ Փոքր Ասիայի արևմուտքում։ Ամենամեծ լիճը Աջըգյոլն է։ Այդ աղի լիճը հարուստ է նաև արդյունաբերական աղերով (նատրիումի սուլֆատ)։ Մեծ Մենդերես գետի աղբյուրների մոտ կան բիկարբոնատներ և սուլֆատներ։ Քըզըլդերե քաղաքում կա ևս մեկ տաք աղբյուր՝ 200˚C ջերմությամբ։ Երկրաջերմային գոլորշու աղբյուրը տարածաշրջանում առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին՝ հորատման աշխատանքների ընթացքում։ Այսօր կա երկրաջերմային գոլորշուց էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայան։ Երկրաջերմային էներգիայի աղբյուրի միայն 11%-ը օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, և դրա 89%-ը, որը թափվում է Մեծ Մենդերես, աղբյուրի շրջանում 150 °C է (մոտավորապես նույնչափ էներգիա, որ հավասար է 35,000-40,000 տոննա բենզինի)։
Կլիման մեղմ է, լեռներում՝ երբեմն սառը։ Ամռանը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 55 °C, իսկ ձմռանը՝ մինչև -5 °C: Տեղումների քանակը մոտ 80 օր է, հիմնականում՝ ձմռանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիզլիի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը (Լիկուսի Լաոդիկեա, Մեանդրի Տրիպոլիս, Կոլոսսա) կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց իրավահաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Մ.թ.ա. 2-րդ դարում հիմնադրվում է Հիերապոլիս քաղաքը, որն ի սկզբանե բնակեցվում է հրեաներով։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1827), ապա Այդընի կուսակալության (1827-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Այդընի վիլայեթը։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Դենիզլիում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Դենիզլին։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տարածքը 12,321 կմ² է, բաժանվում է 19 շրջանների։ Դրանք են՝
- Դենիզլի, թուրքերեն՝ Denizli
- Աջըփայամ, թուրքերեն՝ Acıpayam
- Աքքյոյ, թուրքերեն՝ Akköy
- Բաբադաղ, թուրքերեն՝ Babadağ
- Բաքլան, թուրքերեն՝ Baklan
- Բեյաղաչ, թուրքերեն՝ Beyağaç
- Բեքիլի, թուրքերեն՝ Bekilli
- Բոզքուրթ, թուրքերեն՝ Bozkurt
- Բուլդան, թուրքերեն՝ Buldan
- Գյունեյ, թուրքերեն՝ Güney
- Թավաս, թուրքերեն՝ Tavas
- Հոնազ, թուրքերեն՝ Honaz
- Չամելի, թուրքերեն՝ Çameli
- Չալ, թուրքերեն՝ Çal
- Չարդաք, թուրքերեն՝ Çardak
- Չիվրիլ, թուրքերեն՝ Çivril
- Սարայքյոյ, թուրքերեն՝ Sarayköy
- Սերինհիսար, թուրքերեն՝ Serinhisar
- Քալե, թուրքերեն՝ Kale
Բնակչությունը հասել է 1,027,782 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Դենիզլի քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Փամուքքալեի (թուրքերեն՝ Pamukkale համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը ու զբոսաշրջությունը։ Առավել հայտնի է մարզի թռչնաբուծական արտադրանքը (Դենիզլիի հավեր)՝ 3-3.5 կգ քաշով։ Տեղացիներն ու արտասահմանցիները այցելում են մարզի տարբեր հնադարյան մշակութային կոթողներ, ինչպես նաև ջերմային աղբյուրներ։ Մարզում պահպանվել են նաև սելջուկյան դարաշրջանի հուշարձաններ։ Հիմնական օդային դարպասը Դենիզլիի Չարդաք օդանավակայանն է։ Երկաթուղով կապված է Աֆյոնքարահիսարի և Այդընի հետ, ավտոբուսային կապով՝ միջերկրածովյան Ֆեթհիե նավահանգստի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հոնազ լեռ
-
Աջըքգյոլ լիճ
-
Ադիգուզել ջրամբար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Denizli governor's official website
- Denizli municipality's official website
- Satellite view Արխիվացված 2004-06-30 Wayback Machine
- Denizli Weather Forecast Information
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզլիի մարզ» հոդվածին։ |
|