Գյուղատնտեսության տնտեսագիտություն
Տնտեսագիտություն |
---|
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Գյուղատնտեսության տնտեսագիտություն, ուսումնասիրում է գործող օբյեկտիվ տնտեսական օրենքներն ու դրանց հանդես գալու ձևերը գյուղատնտեսության մեջ։ Տնտեսական օրենքները, որոնց ենթարկվում է գյուղատնտեսությունը, կրում են օբյեկտիվ բնույթ, և գործում են կոնկրետ պայմաններում, տնտեսավարման պրակտիկայում օգտագործվում են տարբեր ձևերով։
Գիտության առարկա, կիրառվող մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճյուղի էկոնոմիկա հասկացություն և խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության կարևոր խնդիրը հանդիսանում՝ սննդի մատակարարում բնակչությանը, անասնակեր՝ անասնաբուծությանը, հումք՝ թեթև և սննդի արդյունաբերությանը։ Այս խնդրի լուծումը կապված է ճյուղի հետագա ինտենսիվացման մակարդակի, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, տնտեսական հարաբերությունների կատարելագործման, տնտեսավարման և սեփականության տարբեր ձևերի զարգացման հետ։
«Գյուղատնտեսության էկոնոմիկայի» հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսության համար տնտեսագետ մասնագետների պատրաստումը, օբյեկտիվ տնտեսական օրենքների և օրինաչափությունների, դրանց գործունեության և հանդես գալու ձևերի, պայմանների ու գործոնների ուսումնասիրումը, որոնք կենդանի և առարկայացված աշխատանքային օպտիմալ ծախսերի դեպքում ապահովում են բարձր արդյունավետություն։
Էկոնոմիկայի տակ, լայն իմաստով, հասկացվում է հասարակական հարաբերությունների ամբողջություն, որտեղ արտադրության գործընթացում հանդես են գալիս մարդիկ։
Գյուղատնտեսության մեջ գործում է տնտեսական օրենքների համակարգ՝
- արժեքի օրենք,
- աշխատանքի արտադրողականության աճի օրենք,
- ընդլայնված վերարտադրության օրենք,
- կուտակման օրենք։
Գյուղատնտեսության էկոնոմիկայի հիմնական խնդիրներն են՝
- Տնտեսական հաշվարկների հիմնավորման նպատակով տնտեսական հիմնական տնտեսագիտական մեթոդների ուսումնասիրում,
- Գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը, տեխնոլոգիաների կատարելագործմանն ուղղված մեթոդների ուսումնասիրում,
- Կառավարչական անհրաժեշտ որոշումներ կայացնելու նպատակով տնտեսական տեղեկատվության կազմում, ձևավորում և սխեմայացում,
- Ռեսուրսների օգտագործման օպտիմալացում,
- Արտադրության պլանավորման հիմնական մեթոդների ուսումնասիրում,
- Ինքնարժեքի և գնի ձևավորման սկզբունքների ուսումնասիրում,
- Հիմնական ֆոնդերի օգտագործման օպտիմալացում և շրջանառու ֆոնդերի նորմավորում,
- Մատակարարման և իրացման ավելի արդյունավետ համակարգի ընտրում,
- Չօգտագործված ներքին ռեսուրսների հայտնաբերում,
- Շուկայի պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի տեսականու, պահանջարկի և առաջարկի ուսումնասիրում,
- Շուկայական գնի ձևավորման սկզբունքների ուսումնասիրում,
- Շուկայական մարքեթինգի և շուկայական մենեջմենթի ուսումնասիրում։
Հետազոտության մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության էկոնոմիկան հիմնվում է տնտեսագիտության տեսության վրա և սերտորեն կապված է տեխնոլոգիական գիտությունների հետ, ինչպիսիք են՝ երկրագործությունը, անասնաբուծությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումն ու պահպանումը, բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և տնտեսական գիտությունների՝ մաթեմատիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն, գյուղատնտեսության պլանավորում և կանխատեսում, արտադրողական ուժերի տեղաբաշխում, հաշվողական տեխնիկա և համակարգչային տեխնոլոգիա, ինֆորմատիկա, վիճակագրություն, նորմավորում, աշխատանքի պաշտպանություն (կենսագործունեության անվտանգություն), հաշվապահական հաշվառում։
Այն միաժամանակ հիմք է ծառայում հետևյալ գիտությունների ուսումնասիրման համար՝ գյուղատնտեսական արտադրության կազմակերպում, տնտեսական գործունեության վերլուծություն, էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդներ, ֆինանսավորում և վարկավորում, գյուղատնտեսական արտադրանքի կառավարում, միջազգային տնտեսական կապեր, ձեռնարկատիրություն, գյուղատնտեսական շուկաներ։
Մասսայական տնտեսագիտական նյութերի վերլուծության համար օգտագործվում ենհետևյալ մեթոդները.
- Մենագրական մեթոդը հիմնվում է տիպիկ երևույթի կամ գործընթացի խորացված ուսումնասիրման, ինչպես նաև գյուղատնտեսական տնտեսավարող սուբյեկտի և ամբողջ ճյուղի գործունեության երկարատև փորձի վրա։ Այս մեթոդի օգնությամբ կոնկրետ արտադրության գործընթացի, ճյուղի արդյունավետ կազմակերպման և կառավարման առաջադիմական մեթոդների լայն կիրառման համար կատարվում են ուսումնասիրություններ, գիտական ընդհանրացումներ և մշակվում առաջարկություններ։
- Տնտեսագիտավիճակագրական մեթոդը կիրառվում է խոշոր օբյեկտների փոխհատուցման ժամանակ, ուսումնասիրելով արտադրության գործոնները և դրանց ազդեցությունը արտադրության վերջնական արդյունքի վրա։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս պրակտիկ որոշումների մշակման ժամանակ կատարել ավելի խորը եզրակացություններ։
- Վերացակա-տրամաբանական մեթոդն իրենից ներկայացնում է որոշակի երևույթներ ուսումնասիրում կամ գործընթաց։ Այն առանց դրանց առարկայական նշանների, հնարավորություն է տալիս առարկայի վերացական ուսումնասիրումը։
- Փորձարարական մեթոդը կիրառվում է արտադրության կազմակերպման ձևերի ու մեթոդների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության պայմանների և գյուղատնտեսական գործունեության վերջնական արդյունքի վրա դրանց ազդեցության տնտեսական գնահատման ժամանակ։
- Էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդն օգտագործվում է ողջ արտադրության կամ առանձին տեխնոլոգիական փուլերի, գործընթացների, ինչպես նաև կազմակերպա-տնտեսական և տեխնիկա-տնտեսական օպտիմալ որոշումների ընտրության ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս օպտիմալ արդյուքների ստացման համար գտնել նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առավել լավ տարբերակներ։
- Գրաֆիկական մեթոդն արտադրական գործընթացի փոփոխության, տարբերակների համեմատության ժամանակ ռեսուրսների օգտագործման և տնտեսական գործունեության արդյունքների մասին ավելի տեսանելի պատկերացում է տալիս։
- Հաշվարկա-կոնստրուկտիվ մեթոդն առավել հաճախ օգտագործվում է գյուղատնտեսական կազմակերպության հեռանկարային զարգացման կամ ֆինանսական և տնտեսական գործունեության մշակման ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս ընտրելու ձոռնարկության վերջնական նպատակին հասնելու միջոցառումը հիմնավորելու առավել արդյունավետ տարբերակը։
Գյուղատնտեսության նշանակությունը երկրի տնտեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն համարվում ՀՀ ժողտնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը։ Այն արտադրում է սննդամթերք երկրի բնակչությանը և հումք՝ վերամշակող արդյունաբերությանը։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 17,9 %-ը (2009) և հանդիսանում է արդյունաբերության շատ ճյուղերի արտադրած արտադրանքի խոշոր սպառողներից մեկը (մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն և այլն)։ Այն բաղկացած է 2 ճյուղերից՝ բուսաբուծություն և անասնաբուծություն։ 1960-1987 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 45-55 %-ը կազմել է անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշիռը։ Իսկ նույն ժամանակահատվածում համախառն արտադրանքի արժեքն ավելացել է գրեթե 2 անգամ։ 1991 թվականից հետո ՀՀ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինն ավելացավ, պատճառն այն էր, որ ՀՀ-ը արդյունաբերական զարգացած երկրից վերածվեց հետամնաց ագրարայինի։ Այն գյուղատնտեսության ճյուղում տեղի ունեցած սեփականաշնորհման, հանրապետության շրջափակման, վերամշակող ձեռնարկությունների չաշխատելու, երյրում տեղի ունեցող ճգնաժամի և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևույթների հետևանքն էր։ Ներկայումս, խոշորխորհրդային և կոլեկտիվ տնտեսությունների փոխարեն, փոքր հողակտորներ վրա գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվում են ավելի քան 339 հազար գյուղացիական տնտեսություններ։
ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով հիմնական սննդամթերքների կառուցվածքում գերակշռողը հաց-հացամթերքն ու կարտոֆիլն են։ Պատճառը բնակչության գնողունակության ցածր մակարդակն է։
Գյուղատնտեսության առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բնագավառում գործում են նույն տնտեսական օրենքները, ինչ և ժողտնտեսության մյուս ճյուղերում։ Սակայն դրանք դրսևորվում են ճյուղի առանձնահատկություններով։
Գյուղատնտեսության առանձնահատկություններն են՝
- Հողը հանդես է գալիս որպես գլխավոր արտադրամիջոց։ Ճիշտ օգտագործման դեպքում դրա որակական չափանիշները ոչ թե վատթարանում, այլ լավանում են,
- Գյուղատնտեսությունում արտադրության միջոցներ են կենդանիները և բույսերը,
- Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն իրականացվում է հսկայական տարածությունների վրա և ապակենտրոնացված է ըստ բնակլիմայան տարբեր պայմանների,
- Գյուղատնտեսական արտադրության տարածքային տեղաբաշխումը կապված է խոշոր ծավալի փոխադրումների հետ,
- Արտադրված արտադրանքի մի մասը, առանց շրջանառության ոլորտ մտնելու, մասնակցում է արտադրության հետագա գործընթացներին։ Որպես արտադրության միջոց օգտագործվում են սերմերը, տնկանյութերտ, կերատեսակները, ինչպես նաև անասնագլխաքանակի մի մասը,
- Արտադրության և աշխատանքի ժամանակահատվածները չեն համընկնում, ինչով և պայմանավորվում է գյուղատնտեսության սեզոնայնությունը,
- Հողի, ինչպես նաև աշխատանքային և նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով անհրաժեշտ է ձգտել բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի օպտիմալ զուգակցման և օժանդակ արտադրության ու տնայնագործության զարգացման,
- Որպես կանոն, գյուղատնտեսությունում արտադրության գործիքները և տեխնիկան տեղաշարժվում են, իսկ աշխատանքի առարկաները մնում են նույն տեղում։ Այստեղ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր պահանջը զգալիորեն բարձր է արդյունաբերական ճյուղերի համեմատությամբ,
- Բուսաբուծությունում և անասնաբությունում աշխատանքային գործընթացներն այլ կերպ են կազմակերպվում։ Այս ճյուղերում, ի տարբերություն արդյունաբերական ճյուղերի, աշխատողը հիմնական աշխատատեղ չունի։ Արտադրանքի արտադրության գործընթացում, կախված տարվա ժամանակահատվածից և մշակաբույսի մշակության յուրակատկությունից, դաշտային աշխատողներն ու մեխանիզատորները կատարում են տարբեր տեսակի աշխատանքներ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբյան Լևչենկո Լևոնի, Ճեպեճյան Շաքե Անդրանիկի - «Գյուղատնտեսության էկոնոմիկա», Երևան 2012