Գերի Մուր
Գերի Մուր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Gary Moore |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert William Gary Moore |
Ծնվել է | ապրիլի 4, 1952[1][2][3][…] Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 6, 2011[4][2][5] (58 տարեկան) Էստեպոնա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[6] |
Գերեզման | St Margaret's Church[7] |
Ժանրեր | ռոք, բլյուզ ռոք, հարդ ռոք, հևի մետալ, ջազ-ֆյուժն և բլյուզ[8] |
Մասնագիտություն | կիթառահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ[8], Gibson Flying V?, Fender Stratocaster?, Jackson Soloist? և վոկալ[8] |
Լեյբլ | Virgin Records |
Կրթություն | Աշֆիլդ Բոյզ ավագ դպրոց |
Անդամակցություն | Thin Lizzy?, Skid Row? և Colosseum II? |
Կայք | gary-moore.com |
![]() |
Ռոբերտ Ուիլյամ Գերի Մուր[9] (անգլ.՝ Robert William Gary Moore, ապրիլի 4, 1952[1][2][3][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 6, 2011[4][2][5], Էստեպոնա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[6]), իռլանդացի կիթառիստ-վիրտուոզ, երգիչ, երգերի հեղինակ։ Մեծ ներդրում է ունեցել բլյուզ-ռոքի զարգացման մեջ։
14 տարեկանից նվագել է սովորական կիթառով, թեպետ մանկությունից ձախլիկ է։
Գերի Մուրը մահացել է 2011 թվականի փետրվարի 6-ին՝ 58 տարեկան հասակում, սրտամկանի ինֆարկտից[10]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութ տարեկանում սկսել է սովորել նվագել ակուստիկ կիթառ։ Տասնչորս տարեկանում արդեն ուներ էլեկտրական կիթառ։ Այդ ժամանակից սկսած՝ սովորեց նվագել ստանդարտ «աջլիկ» կիթառ, թեև ձախլիկ էր։ Իր հասակակիցների նման նա ևս հետաքրքրված էր Էլվիս Փրեսլիի և Բիթլզի երաժշտությամբ։ Ջիմի Հենդրիքսի և Ջոն Մեյոլի համերգներին ներկա գտնվելուց հետո Գերի Մուրը սկսեց նվագել բլյուզ-ռոք[11]։
Կիթառիստի առաջին խումբը դպրոցական Granny’s Intentions-ն էր, որին 1968 թվականին հետևեց բլյուզ-ռոքային Skid Row-ն (Ֆիլ Լայնոտ - վոկալ, Բրենդան Շիլդս - բաս, Նոել Բրիջեն - հարվածային գործիքներ։
Լայնոտի հեռանալուց հետո խումբը ձայնագրեց երկու ալբոմ, և Գերի Մուրը ստեղծեց ֆոլկ Dr. Strangely Strange խումբը, որին 1973 թվականին հաջորդեց The Gary Moore Band (Ջոն Թյորթիս - բաս, Փիրս Քելլի - հարվածային գործիքներ)։ Սկզբնական շրջանում Գերի Մուրի ոճը հանդիսանում էր Ջեֆ Բեկի ոճի վարիացիա, սակայն 1970-ական թվականների կեսերին Կառլոս Սանտանայի ազդեցությամբ Գերին մշակեց իր սեփական ոճը՝ սուր և միաժամանակ շատ լիրիկական, որն իդեալական ձևով համապատասխանում էր այդ տարիներին ձևավորված հարդ-էն-հեվիին։
1974 թվականի հունվարին Լայնոտը Մուրին հրավիրեց Thin Lizzy Էրիկ Բելլի փոխարեն, սակայն չորս ամիս անց կիթառիստը գնաց Ջոն Հայսմենի Colosseum II, որտեղ ձայնագրեց երեք ալբոմ (1976-ի և 1977-ի ձայնապնակների վրա կան նաև վոկալ պարտիաները)։ 1977 թվականի հունվար-մայիս ամիսներին Գերի Մուրն աշխատել է Thin Lizzy-ում, այնուհետև նորից գնացել Colosseum II, վերադարձել է 1978 թվականի օգոստոսին և մեկ տարի անց՝ «Parisienne Walkways» (UK-8) սոլո սինգլի հաջողությունից հետո նորից հեռացել։ 1979-1980 թվականներին Մուրն աշխատել է ամերիկյան G-FORCE (Թոնի Նյուտոն - վոկալ, Ուիլլի Դի - բաս, Մարկ Նոսիֆ - հարվածային գործիքներ) հարդ ռոք խմբի կազմում, որտեղ ձայնագրել է համանուն սկավառակ[12]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Gary_Moore_-_Manchester_Apollo_-_1983.jpg/300px-Gary_Moore_-_Manchester_Apollo_-_1983.jpg)
1982 թվականի հոկտեմբերին երաժիշտը կնքեց սոլո պայմանագիր «Virgin Records»-ի հետ և հրավիրելով հարդի ճանաչված երաժիշտներ Իեն Պեյսին (հարվածային գործիքներ), Նիլ Մյուրեյին (բաս), Դոն Էյրին (ստեղնաշարային գործիքներ) և Չարլի Խունին (վոկալ)՝ թողարկեց Corridors Of Power (UK-30/ US-149) ալբոմը։ Գերիի երաժշտությունը անվնաս և շահավետ դարձավ առևտրային հարաբերություններում։ 1984 թվականի Dirty Fingers և 1985 թվականի Run for Cover ալբոմները Անգլիայում զբաղեցրին 12-րդ տեղը, իսկ 1987-ինը՝ 8-րդ տեղը։ Թեև Մուրը չէր առանձնանում ոչ առանձնահատուկ նորարարությամբ, ոչ էներգետիկ մեղեդայնությամբ, սակայն նրա երաժշտությունը բարձրակարգ էր, նրանում ներգրավված էին համաշխարհային ռոք աստղեր։
Բլյուզի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Գերի Մուրը թողարկեց Still Got The Blues (UK-13/US-83) ալբոմը, որի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Ալբերտ Քինգը, Ալբերտ Քոլլինզը և Դոն Էյրին։ «Բլյուզի շրջանը» կիթառիստի ստեղծագործության մեջ շարունակվեց 7 տարի. թողարկվեց After Hours (UK-4/US-145) ալբոմը, համերգի սկավառակը, հավաքածուն, BBM-ի հետ համատեղ Around The Next Dream ալբոմը (Ջեկ Բրյուսի և Ջինջեր Բեյքերի հետ) և Blues For Greeny (UK-14)-ը՝ նվիրված Պիտեր Գրինին[13]։
1997 թվականին թողարկվեց Dark Days in Paradise ստուդիական ալբոմը, որն արժանացավ երկրպագուների հիացմունքին։ Այստեղ Մուրը երկրորդ պլան է մղում կիթառը և հանդես գալիս իբրև վոկալիստ։ Ալբոմը հիշեցնում է Կառլոս Սանտանայի և Էրիկ Կլեպտոնի ստեղծագործությունը, սակայն այն ավելի էկլեկտիկ է։ Հետաքրքիր, ոչ սովորական մեղեդին և հարուստ վերադաշնակումը ալբոմին հաղորդում են յուրահատուկ հմայք, որը, սակայն, շատերի կողմից ընկալվել է որպես հեղինակի հեռացում դեպի էստրադային, զուտ առևտրային երաժշտություն[14]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Gary_Moore_2010-11-23_01_25_9152.jpg/220px-Gary_Moore_2010-11-23_01_25_9152.jpg)
Եթե հնարավոր է էլեկտրոնային բլյուզ-ռոք, ապա հենց դա է ներկայացվել 1999 թվականի A Different Beat սկավառակում։ Գերի Մուրը լրջորեն հետաքրքրվում էր էլեկտրոնային հնչողության փորձարկումներով։ Զիլ սոլո-կիթառի համադրությունը ծանր բրեյքբիթի հետ կարող է տարբեր կերպ գնահատվել՝ որպես համարձակ քայլ դեպի առաջ, կամ երիտասարդության աչքերում վարկանիշը բարձրացնելու փորձ։ Ինչպես էլ որ լինի, 1997 և 1999 թվականների ալբոմները կիթառիստի սկավառակագրության մեջ համարվում են ամենավիճելին և հետաքրքիրը։
2004 թվականին թողարկվեց Power of the Blues սկավառակը, որում ընդգրկված բոլոր երգերը թեև նոր էին, սակայն ներկայացված էին ավանդական բլյուզ-ռոք ոճում։
2010 թվականի հոկտեմբերի 17-30-ը Գերի Մուրը համերգներով հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում՝ Պերմում, Կրասնոյարսկում, Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում[15])։ Շրջագայությունների ժամանակ խումբը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Ջոնաթան Նոյս - բաս, Դարրին Մունի - թմբուկ, Նեիլ Քարթեր - ստեղնաշարային գործիքներ, կիթառ, վոկալ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերի Մուրը մահացել է 2011 թվականի փետրվարի 6-ին 58 տարեկան հասակում[16]։
Երաժշտին մահացած են գտել Իսպանիայի հարավում գտնվող «Kempinski Resort» հյուրանոցի համարում։ Նրա ընկերները և կոլեգաները նշում են, որ վերջին երեք ամսին նա թմրամիջոցներ չէր օգտագործում և ռեաբիլիտացվում էր[17]։ Հաջորդ օրը կայացած դիահերձման արդյունքում դատաբժիշկները հաստատեցին, որ Մուրը մահացել է բնական մահով, թեև վերջնական եզրակացությունը հրապարակելուց առաջ պահանջել են նաև կիթառիստի մարմնի մաշկաբանական լրացուցիչ հետազոտություն[18]։
Ավելի ուշ անցկացված փորձաքննության արդյունքները փաստում են, որ Գերի Մուրի մահվան պատճառը դարձել է ալկոհոլային թունավորման արդյունքում առաջացած սրտամկանի ինֆարկտը։ Հաստատվել է, որ երաժշտի օրգանիզմում մեկ դեցիլիտր արյան մեջ պարունակվել է 380 միլիգրամ ալկոհոլ, այն դեպքում, երբ մեկ դեցիլիտր արյան մեջ 350 միլիգրամ ալկոհոլը կարող է դառնալ մահվան պատճառ (համեմատության համար՝ մահվան պահին Էմի Ուայնհաուսի արյան մեկ դեցիլիտրում պարունակվել է 416 միլիգրամ ալկոհոլ)[19]։
Գերի Մուրի հուղարկավորությունը կատարվել է 2011 թվականի փետրվարի 25-ին Բրայթոնի (Անգլիա) մերձակայքում գտնվող փոքրիկ գյուղի գերեզմանատանը։ Մուրի ընտանիքը որոշեց նրան հուղարկավորել ոչ թե ծննդավայրում՝ Բելֆաստում, այլ այն տան մոտ, որտեղ կյանքի վերջին 15 տարին ապրել է Մուրը, և որտեղ ապրում են նրա երեխաները։ Լիլին՝ կիթառիստի չորս երեխաներից մեկը, ասել է, որ իր հայրը եղել է.
![]() |
Գույնզգույն վերնաշապիկով մարդ, ով ուներ մանկական որակներ, շատերի համար հանդիսանում էր ներշնչանքի աղբյուր, ինչպես նաև մարդ, ում հնարավոր չէ մոռանալ[20]։ | ![]() |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 - Grinding Stone
- 1978 - Back on the Streets
- 1979 - G-Force (G-Force)
- 1982 - Corridors of Power
- 1983 - Victims of the Future
- 1984 - Dirty Fingers
- 1985 - Run for Cover
- 1986 - Rockin' Every Night (Live in Japan)
- 1987 - Wild Frontier
- 1989 - After the War
- 1990 - Still Got the Blues
- 1992 - After Hours
- 1993 - Blues Alive
- 1994 - Ballads & Blues 1982-1994
- 1994 - Around The Next Dream (BBM)
- 1994 - Walkways
- 1995 - Blues for Greeny
- 1997 - Desperado (сборник 1977-78)
- 1997 - Dark Days in Paradise
- 1998 - Out in the Fields (сборник 1982-94)
- 1999 - A Different Beat
- 2001 - Back to the Blues
- 2002 - Scars (Scars)
- 2004 - Power of the Blues
- 2006 - Old New Blues Ballads
- 2007 - Close As You Get
- 2008 - Bad For You Baby
- 2010 - Guitar Mindtrip
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 - Live at the Marquee
- 1984 - We Want Moore!
- 1986 - Rockin' Every Night - Live in Japan
- 1993 - Blues Alive
- 2003 - Live at Monsters of Rock
- 2007 - Live at Montreux DVD [The Definitive Montreux Collection]
- 2011 - Live at Montreux 2010[21][22]
- 2012 - Blues For Jimi
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 - The Video Singles
- 1987 - Live At Isstadion
- 1990 - An Evening Of The Blues
- 1993 - Live Blues
- 1994 - Ballads & Blues 1982-1994
- 1996 - Blues for Greeny Live
- 2003 - Thin Lizzy The Boys are Back in Town, Live '78
- 2003 - The Old Grey Whistle Test 2
- 2003 - Live at Monsters of Rock
- 2004 - Live at Montreux 1990
- 2007 - The Definitive Montreux Collection
- 2012 - Blues for Jimi
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մետալում հանրագիտարան — 2002.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/uk-northern-ireland-12391305
- ↑ 5,0 5,1 5,2 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119065517 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://fr.findagrave.com/memorial/65319781/gary-moore
- ↑ 8,0 8,1 8,2 Montreux Jazz Festival Database
- ↑ Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача - Мор
- ↑ BBC - Скончался известный гитарист и рок-музыкант Гэри Мур
- ↑ Гэри Мур: биография
- ↑ МУР Гари (GARY MOORE), фото, биография
- ↑ «Gary Moore. Биография». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Биография Gary Moore - Новая музыка, видео, концерты, статистика и изображения на Last.fm
- ↑ Gary Moore Setlist at Kremlin Palace, Moscow, Russia
- ↑ «Умер легендарный гитарист Гэри Мур». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Умер Гэри Мур
- ↑ «Причиной смерти Гэри Мура стал сердечный приступ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Названа причина смерти Гэри Мура // Lenta.ru
- ↑ Legendary guitarist Gary Moore laid to rest in moving ceremony
- ↑ Рецензия в журнале Dark City № 65, 2011 год
- ↑ Рецензия на DVD в журнале Dark City № 65, 2011 год
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերի Մուրը imusic.am֊ում
- Գերի Մուրի պաշտոնական կայք
- фансайт Gary Moore
- Отчет с концерта в Харькове 8 октября 2010 г. Արխիվացված 2011-02-15 Wayback Machine
- Перевод статьи о последних часах жизни Гари Мура. Музыканты о Гари Муре Արխիվացված 2011-12-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Մուր» հոդվածին։ |
|
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 2011 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իռլանդացի երաժիշտներ
- Բլյուզ երաժիշտներ
- Բրիտանացի երաժիշտներ
- 21-րդ դարի երգիչներ
- Բրիտանացի ռոք երաժիշտներ
- Բրիտանացի երգահաններ
- Բրիտանացի բաս կիթառահարներ
- Երաժշտական պրոդյուսերներ
- Իռլանդացի երգիչներ