Ռեաբիլիտացում (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեաբիլիտացումից)

Ռեաբիլիտացում (լատ․ լատին․՝ rehabilitate - վերականգնում),

  1. Անհիմն մեղադրված կամ վարկաբեկված մարդու իրավունքների, բարի անվան, նախկին համբավի վերականգնում։
  2. Իրավաբանական այն ակտի հետևանքների վերացում, որով անձը ճանաչվել էր որպես իրավախախտման սուբյեկտ և ենթարկվել որոշակի սանկցիայի՝ վարչական, կարգապահական տույժի, դատապարտման (այդ թվում՝ քաղաքացիական, քաղ․ իրավունքներից, որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, որոշակի վայրերից չհեռանալու պարտավորություն և այլն)։ Օրինակ, ռեաբիլիտացում դատվածության, նկատողության հանումը, արգելքի վերացումը։
  3. Բժշկության մեջ, բժշկ․, մանկավարժական, մասնագիտական և իրավական միջոցառումների համալիր՝ ֆիզիկական և հոգեկան սահմանափակ հնարավորություններով (հիվանդությունների և վնասվածքների հետևանքով) անձանց առողջությունը և աշխատունակությունը վերականգնելու համար։ Կիրառվում է ներքին օրգանների, հոգեկան, հենաշարժական ապարատի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների, ծանր վնասվածքների հետևանքների և այլ դեպքերում։ Հատուկ նշանակություն ունի մտավոր թերզարգացմամբ (տես օլիգոֆրենոմանկավարժություն) և լսողության, տեսողության ու խոսելու արատներով երեխաների ռեաբիլիտացում։ Բացի բուժիչ մեթոդներից (աշխատանքային բուժում, բուժական ֆիզկուլտուրա, սպորտային խաղեր, էլեկտրաբուժություն, ցեխաբուժություն և այլն), ռեաբիլիտացում ընդգրկում է նաև ինքնասպասարկման (սոցիալական, կենցաղային ռեաբիլիտացում) հմտություն զարգացնելու և աշխատանքային գործունեության (մասնագիտական, արտադրական ռեաբիլիտացում) նախապատրաստելու միջոցառումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 11