Գերի Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերի Մուր
Gary-Moore-at-Pite-Havsbad.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Gary Moore
Ի ծնե անուն Robert William Gary Moore
Ծնվել է ապրիլի 4, 1952(1952-04-04)[1][2][3][4][5]
Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մահացել է փետրվարի 6, 2011(2011-02-06)[6][1][3][4][5] (58 տարեկանում)
Էստեպոնա, Իսպանիա
Ժանրեր Բլյուզ, բլյուզ-ռոք, ծանր ռոք, հեվի-մետալ, ջազ-ֆյուժն
Մասնագիտություն կիթառահար, երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և երգիչ
Գործիքներ կիթառ, Gibson Flying V, Fender Stratocaster և Jackson Soloist
Գործունեություն 1969–2011
Լեյբլ Skid Row, Dr. Strangely Strange, Gary Moore Band, Thin Lizzy, G-FORCE, BBM, Scars
Շրջանավարտ Ashfield Boys' High School
Կայք gary-moore.com

Ռոբերտ Ուիլյամ Գերի Մուր[7] (անգլ.՝ Robert William Gary Moore, ապրիլի 4, 1952 թվական, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա - փետրվարի 6, 2011 թվական, Էստեպոնա, Իսպանիա[8]), իռլանդացի կիթառիստ-վիրտուոզ, երգիչ, երգերի հեղինակ։ Մեծ ներդրում է ունեցել բլյուզ-ռոքի զարգացման մեջ։

14 տարեկանից նվագել է սովորական կիթառով, թեպետ մանկությունից ձախլիկ է։

Գերի Մուրը մահացել է 2011 թվականի փետրվարի 6-ին՝ 58 տարեկան հասակում, սրտամկանի ինֆարկտից[9]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ տարեկանում սկսել է սովորել նվագել ակուստիկ կիթառ։ Տասնչորս տարեկանում արդեն ուներ էլեկտրական կիթառ։ Այդ ժամանակից սկսած՝ սովորեց նվագել ստանդարտ «աջլիկ» կիթառ, թեև ձախլիկ էր։ Իր հասակակիցների նման նա ևս հետաքրքրված էր Էլվիս Փրեսլիի և Բիթլզի երաժշտությամբ։ Ջիմի Հենդրիքսի և Ջոն Մեյոլի համերգներին ներկա գտնվելուց հետո Գերի Մուրը սկսեց նվագել բլյուզ-ռոք[10]:

Կիթառիստի առաջին խումբը դպրոցական Granny’s Intentions-ն էր, որին 1968 թվականին հետևեց բլյուզ-ռոքային Skid Row-ն (Ֆիլ Լայնոտ - վոկալ, Բրենդան Շիլդս - բաս, Նոել Բրիջեն - հարվածային գործիքներ:

Լայնոտի հեռանալուց հետո խումբը ձայնագրեց երկու ալբոմ, և Գերի Մուրը ստեղծեց ֆոլկ Dr. Strangely Strange խումբը, որին 1973 թվականին հաջորդեց The Gary Moore Band (Ջոն Թյորթիս - բաս, Փիրս Քելլի - հարվածային գործիքներ)։ Սկզբնական շրջանում Գերի Մուրի ոճը հանդիսանում էր Ջեֆ Բեկի ոճի վարիացիա, սակայն 1970-ական թվականների կեսերին Կառլոս Սանտանայի ազդեցությամբ Գերին մշակեց իր սեփական ոճը՝ սուր և միաժամանակ շատ լիրիկական, որն իդեալական ձևով համապատասխանում էր այդ տարիներին ձևավորված հարդ-էն-հեվիին։

1974 թվականի հունվարին Լայնոտը Մուրին հրավիրեց Thin Lizzy Էրիկ Բելլի փոխարեն, սակայն չորս ամիս անց կիթառիստը գնաց Ջոն Հայսմենի Colosseum II, որտեղ ձայնագրեց երեք ալբոմ (1976-ի և 1977ձայնապնակների վրա կան նաև վոկալ պարտիաները)։ 1977 թվականի հունվար-մայիս ամիսներին Գերի Մուրն աշխատել է Thin Lizzy-ում, այնուհետև նորից գնացել Colosseum II, վերադարձել է 1978 թվականի օգոստոսին և մեկ տարի անց՝ «Parisienne Walkways» (UK-8) սոլո սինգլի հաջողությունից հետո նորից հեռացել։ 1979-1980 թվականներին Մուրն աշխատել է ամերիկյան G-FORCE (Թոնի Նյուտոն - վոկալ, Ուիլլի Դի - բաս, Մարկ Նոսիֆ - հարվածային գործիքներ) հարդ ռոք խմբի կազմում, որտեղ ձայնագրել է համանուն սկավառակ[11]:

Մուրը Manchester Apollo-ում, 1985 թվական

1982 թվականի հոկտեմբերին երաժիշտը կնքեց սոլո պայմանագիր «Virgin Records»-ի հետ և հրավիրելով հարդի ճանաչված երաժիշտներ Իեն Պեյսին (հարվածային գործիքներ), Նիլ Մյուրեյին (բաս), Դոն Էյրին (ստեղնաշարային գործիքներ) և Չարլի Խունին (վոկալ)՝ թողարկեց Corridors Of Power (UK-30/ US-149) ալբոմը։ Գերիի երաժշտությունը անվնաս և շահավետ դարձավ առևտրային հարաբերություններում։ 1984 թվականի Dirty Fingers և 1985 թվականի Run for Cover ալբոմները Անգլիայում զբաղեցրին 12-րդ տեղը, իսկ 1987-ինը՝ 8-րդ տեղը։ Թեև Մուրը չէր առանձնանում ոչ առանձնահատուկ նորարարությամբ, ոչ էներգետիկ մեղեդայնությամբ, սակայն նրա երաժշտությունը բարձրակարգ էր, նրանում ներգրավված էին համաշխարհային ռոք աստղեր։

Բլյուզի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Գերի Մուրը թողարկեց Still Got The Blues (UK-13/US-83) ալբոմը, որի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Ալբերտ Քինգը, Ալբերտ Քոլլինզը և Դոն Էյրին: «Բլյուզի շրջանը» կիթառիստի ստեղծագործության մեջ շարունակվեց 7 տարի. թողարկվեց After Hours (UK-4/US-145) ալբոմը, համերգի սկավառակը, հավաքածուն, BBM-ի հետ համատեղ Around The Next Dream ալբոմը (Ջեկ Բրյուսի և Ջինջեր Բեյքերի հետ) և Blues For Greeny (UK-14)-ը՝ նվիրված Պիտեր Գրինին[12]:

1997 թվականին թողարկվեց Dark Days in Paradise ստուդիական ալբոմը, որն արժանացավ երկրպագուների հիացմունքին։ Այստեղ Մուրը երկրորդ պլան է մղում կիթառը և հանդես գալիս իբրև վոկալիստ։ Ալբոմը հիշեցնում է Կառլոս Սանտանայի և Էրիկ Կլեպտոնի ստեղծագործությունը, սակայն այն ավելի էկլեկտիկ է։ Հետաքրքիր, ոչ սովորական մեղեդին և հարուստ վերադաշնակումը ալբոմին հաղորդում են յուրահատուկ հմայք, որը, սակայն, շատերի կողմից ընկալվել է որպես հեղինակի հեռացում դեպի էստրադային, զուտ առևտրային երաժշտություն[13]:

Գերի Մուրը Սիբիրում, Նովոսիբիրսկում, 2010 թվականի հոկտեմբերի 23

Եթե հնարավոր է էլեկտրոնային բլյուզ-ռոք, ապա հենց դա է ներկայացվել 1999 թվականի A Different Beat սկավառակում։ Գերի Մուրը լրջորեն հետաքրքրվում էր էլեկտրոնային հնչողության փորձարկումներով։ Զիլ սոլո-կիթառի համադրությունը ծանր բրեյքբիթի հետ կարող է տարբեր կերպ գնահատվել՝ որպես համարձակ քայլ դեպի առաջ, կամ երիտասարդության աչքերում վարկանիշը բարձրացնելու փորձ։ Ինչպես էլ որ լինի, 1997 և 1999 թվականների ալբոմները կիթառիստի սկավառակագրության մեջ համարվում են ամենավիճելին և հետաքրքիրը։

2004 թվականին թողարկվեց Power of the Blues սկավառակը, որում ընդգրկված բոլոր երգերը թեև նոր էին, սակայն ներկայացված էին ավանդական բլյուզ-ռոք ոճում։

2010 թվականի հոկտեմբերի 17-30-ը Գերի Մուրը համերգներով հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում՝ Պերմում, Կրասնոյարսկում, Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում[14])։ Շրջագայությունների ժամանակ խումբը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Ջոնաթան Նոյս - բաս, Դարրին Մունի - թմբուկ, Նեիլ Քարթեր - ստեղնաշարային գործիքներ, կիթառ, վոկալ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերի Մուրը մահացել է 2011 թվականի փետրվարի 6-ին 58 տարեկան հասակում[15]:

Երաժշտին մահացած են գտել Իսպանիայի հարավում գտնվող «Kempinski Resort» հյուրանոցի համարում։ Նրա ընկերները և կոլեգաները նշում են, որ վերջին երեք ամսին նա թմրամիջոցներ չէր օգտագործում և ռեաբիլիտացվում էր[16]: Հաջորդ օրը կայացած դիահերձման արդյունքում դատաբժիշկները հաստատեցին, որ Մուրը մահացել է բնական մահով, թեև վերջնական եզրակացությունը հրապարակելուց առաջ պահանջել են նաև կիթառիստի մարմնի մաշկաբանական լրացուցիչ հետազոտություն[17]:

Ավելի ուշ անցկացված փորձաքննության արդյունքները փաստում են, որ Գերի Մուրի մահվան պատճառը դարձել է ալկոհոլային թունավորման արդյունքում առաջացած սրտամկանի ինֆարկտը: Հաստատվել է, որ երաժշտի օրգանիզմում մեկ դեցիլիտր արյան մեջ պարունակվել է 380 միլիգրամ ալկոհոլ, այն դեպքում, երբ մեկ դեցիլիտր արյան մեջ 350 միլիգրամ ալկոհոլը կարող է դառնալ մահվան պատճառ (համեմատության համար՝ մահվան պահին Էմի Ուայնհաուսի արյան մեկ դեցիլիտրում պարունակվել է 416 միլիգրամ ալկոհոլ)[18]:

Գերի Մուրի հուղարկավորությունը կատարվել է 2011 թվականի փետրվարի 25-ին Բրայթոնի (Անգլիա) մերձակայքում գտնվող փոքրիկ գյուղի գերեզմանատանը: Մուրի ընտանիքը որոշեց նրան հուղարկավորել ոչ թե ծննդավայրում՝ Բելֆաստում, այլ այն տան մոտ, որտեղ կյանքի վերջին 15 տարին ապրել է Մուրը, և որտեղ ապրում են նրա երեխաները։ Լիլին՝ կիթառիստի չորս երեխաներից մեկը, ասել է, որ իր հայրը եղել է.

Aquote1.png Գույնզգույն վերնաշապիկով մարդ, ով ուներ մանկական որակներ, շատերի համար հանդիսանում էր ներշնչանքի աղբյուր, ինչպես նաև մարդ, ում հնարավոր չէ մոռանալ[19]: Aquote2.png

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 - The Video Singles
  • 1987 - Live At Isstadion
  • 1990 - An Evening Of The Blues
  • 1993 - Live Blues
  • 1994 - Ballads & Blues 1982-1994
  • 1996 - Blues for Greeny Live
  • 2003 - Thin Lizzy The Boys are Back in Town, Live '78
  • 2003 - The Old Grey Whistle Test 2
  • 2003 - Live at Monsters of Rock
  • 2004 - Live at Montreux 1990
  • 2007 - The Definitive Montreux Collection
  • 2012 - Blues for Jimi

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119065517 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC
  4. 4,0 4,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Encyclopaedia Metallum — 2002.
  6. http://www.bbc.co.uk/news/uk-northern-ireland-12391305
  7. Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача - Мор
  8. Lenta.ru: Музыка: Умер гитарист Гари Мур
  9. BBC - Скончался известный гитарист и рок-музыкант Гэри Мур
  10. Гэри Мур: биография
  11. МУР Гари (GARY MOORE), фото, биография
  12. Gary Moore. Биография
  13. Биография Gary Moore - Новая музыка, видео, концерты, статистика и изображения на Last.fm
  14. Gary Moore Setlist at Kremlin Palace, Moscow, Russia
  15. Умер легендарный гитарист Гэри Мур
  16. Умер Гэри Мур
  17. Причиной смерти Гэри Мура стал сердечный приступ
  18. Названа причина смерти Гэри Мура // Lenta.ru
  19. Legendary guitarist Gary Moore laid to rest in moving ceremony
  20. Рецензия в журнале Dark City № 65, 2011 год
  21. Рецензия на DVD в журнале Dark City № 65, 2011 год 5/5 stars

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]