Բենեդիկտոս XIV (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտոս XIV
ֆր.՝ Bernard Garnier
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն ֆր.՝ Bernard Garnier
Ծնունդ մոտ 1370
Ֆրանսիայի թագավորություն
Մահ մոտ 1430


Բենեդիկտոս XIV (լատին․՝  Benedictus Quartus, մոտ 1370, Ֆրանսիայի թագավորություն - մոտ 1430), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1425 թվականի նոյեմբերի 12-ից։ Աշխարհիկ անունը՝ Բեռնարդ Գարնիե։ Հակապապ է եղել Մարտինոս V պապի ծառայության օրոք։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1423 թվականի հունիսի 10-ին Բենեդիկտոս XIII հակապապի չորս կարդինալներից երեքը պապ ընտրեցին Սանչես Մույոսին, որը վերցրեց Կղեմես VIII անունը։ Քանի որ այս ընտրությանը կարդինալ Ժան Կարրիերը ներկա չէր գտնվել, հրաժարվեց դա օրինական համարել։ Նա հավաքեց աստվածաբաններին և կանոնիկոսներին Ռուերգի կոմսությունում, և միաձայն նոր պապ ընտրեցին Բեռնարդ Գարնիեին։ Կարրիերը փորձեց ընտրությունները գաղտնի պահել[1], հետևաբար, Բենեդիկտ XIV-ը չունեցավ նշանակալի ազդեցություն կաթոլիկ աշխարհի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жан Каррье на сайте «The Cardinals of The Holy Roman Church»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Louis Maimbourg, Histoire du Grand Schisme d'Occident, Marbre-Cramoisy, Paris 1686.
  • Marius Constans, Le Grand Schisme d'Occident et sa répercussion dans la Rouergue, Rodez s.d.