Աննա Ավստրիացի (1601-1666)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ավստրիացի
իսպ.՝ Ana de Austria
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1601(1601-09-22)[1][2][3][…] կամ 1601
ԾննդավայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն
Մահացել էհունվարի 20, 1666(1666-01-20)[1][2][3][…] կամ 1666
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ԳերեզմանՍեն Դենի աբբայություն
ՔաղաքացիությունԻսպանիա,  Ֆրանսիա և  Պորտուգալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինԼուի Արդար[1][4]
Ծնողներհայր՝ Ֆիլիպ III[4], մայր՝ Մարգարիտա Ավստրիացի[4]
Զբաղեցրած պաշտոններgovernor of Brittany?
ԵրեխաներԼյուդովիկոս XIV[4] և Ֆիլիպ I[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Anne of Austria Վիքիպահեստում

Աննա Ավստրիացի, (ֆր.՝ Anne d'Autriche, անգլ.՝ Ana María Mauricia de Australia (de Habsburgo), սեպտեմբերի 22, 1601(1601-09-22)[1][2][3][…] կամ 1601, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն - հունվարի 20, 1666(1666-01-20)[1][2][3][…] կամ 1666, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կինը (1615 թվականի հոկտեմբերի 18-ից)։ «Ավստրիացի» մականունը նշանակում է միայն ծագումով ավստրիական Հաբսբուրգյան տոհմին պատկանելը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկոս XIII, Աննա Ավստրիացու ամուսինը

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի և նրա կնոջ՝ Մարգարիտա Ավստրիացու դուստրը։ Աննան կրտսեր քրոջ՝ Մարիա Աննայի հետ լավ կրթություն է ստացել՝ սովորել լատիներեն, եվրոպական լեզուների հիմունքներ, կարել, պարել, գրագրություն, կրոնի պատմություն և Հաբսբուրգյան տոհմի ծագումնաբանություն։

1612 թվականին Ֆիլիպ III-ը կնքեց ամուսնական պայմանագիր, համաձայն որի՝ Ֆրանսիայի երիտասարդ թագավոր Լյուդովիկոս XIII-ն ամուսնացավ իսպանիայի արքայադուստր Աննայի հետ։ Այս ամուսնությունը անհրաժեշտ էր դիվանագիտական նպատակներով, քանի որ այդ ժամանակ Իսպանիան և Ֆրանսիան պատերազմի եզրին էին։ Ամուսնական պայմանագրով նախատեսված էր նաև, որ արքայադուստր Աննան կամուսնանա Լյուդովիկոսի հետ միայն այն դեպքում, եթե նրա քույր Իզաբելլան դառնա Աննայի կրտսեր եղբոր՝ արքայազն Ֆիլիպի կինը։

1615 թվականի վերջին 14-ամյա Աննան մեկնեց Ֆրանսիա և հոկտեմբերի 18-ին ամուսնացավ Լյուդովիկոս XIII-ի հետ։ Սկզբում թագավորը հիացած էր իր կնոջով, ով իրավամբ համարվում էր Եվրոպայի առաջին գեղեցկուհին, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ երիտասարդ զույգն ամենևին պատրաստ չէր ընտանեկան կյանքին։ Նրանց հարաբերությունները գնալով սառեցին։ Աննան հակված էր դավաճանության և ինտրիգների, և բացի այդ, փորձում էր իսպանամետ քաղաքականություն վարել Ֆրանսիայում։ Թագուհին աջակցում էր Ռիշելյեի դեմ դավադրություններին։

Այս ամենին ավելացավ նաև այն, որ Լյուդովիկոսի և Աննայի ամուսնության 23 տարիները անպտուղ էին, և միայն 1638 ու 1640 թվականներին, մի քանի անհաջող հղիություններից հետո, Աննային հաջողվեց երկու որդի ծնել, ապագա Լյուդովիկոս XIV-ին և Ֆիլիպ I Օռլեանցուն։

1643-1651 թվականներին Աննա Ավստրիացին ռեգենտ էր նշանակվել մանկահասակ Լյուդովիկոս XIV-ին, սակայն ըստ էության, պետությունը ղեկավարում էր Ջուլիո Մազարինին, որին նա նշանակել էր առաջին մինիստր։ 1661 թվականին, Մազարինիի մահից հետո, երբ Լյուդովիկոս XIV-ը սկսեց ինքնուրույն ղեկավարել, նրան հեռացրին թագավորական խորհրդից։ Մայր թագուհին այլևս քաղաքական ազդեցություն չուներ թագավորության գործերի վրա։ Ավելի ուշ նա հեռացավ Վալ դե Գրասի աբբայություն։

Աննա Ավստրիացին մահացել է 1666 թվականի հունվարի 20-ին կրծքագեղձի քաղցկեղից։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ավստրիացին 1643-1646 թվականների մետաղադրամների վրա
Ֆրանսիայի առաջին մինիստր և կարդինալ Ջուլիո Մազարինին

Աննա Ավստրիացու և Լյուդովիկոս XIII-ի հարաբերությունները դարձան Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» հայտնի վեպի սյուժեներից մեկը։ Աննա Ավստրիացու կերպարը հանդիպում է նաև Դյումայի «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ Տասը տարի անց», «Կարմիր սֆինքսը» վեպերում և «Լյուդովիկոս XIV» կենսագրական գրքում։ «Կանանց պատերազմ» վեպում նույնպես հիշատակում կա նրա մասին։ Նրա կերպարը կա նաև անգլիացի գրող Էվելին Էնթոնիի «Կարդինալի սերը», Գեորգ Բորնի «Աննա Ավստրիացին, կամ թագուհու երեք հրացանակիրները», Շառլ Դալյարդի «Աննա Ավստրիացու առաջին սերը» և Ջուլիետա Բենցոնիի «Պետական գաղտնիքներ» շարքից «Թագուհու ննջասենյակը» վեպերում։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Анна Австрийская». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • О чем молчат мемуары. Анна Австрийская и кардинал. Чайка — № 11 — 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ավստրիացի (1601-1666)» հոդվածին։