Անա Մարիա Մատուտե
Անա Մարիա Մատուտե իսպ.՝ Ana María Matute | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Ana María Matute Ausejo |
Ծնվել է | հուլիսի 26, 1925[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[4] |
Վախճանվել է | հունիսի 25, 2014[1][5][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բարսելոնա[4] |
Գերեզման | Montjuïc Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, գրող, մանկագիր և բանաստեղծուհի |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | 50-ականների սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Los Mercaderes?, Q5405967? և Olvidado rey Gudú? |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ramón Eugenio de Goicoechea López? |
Զավակներ | Juan Pablo Goicoechea Matute? |
Ana María Matute Վիքիպահեստում |
Անա Մարիա Մատուտե (իսպ.՝ Ana María Matute, հուլիսի 26, 1925[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[4] - հունիսի 25, 2014[1][5][2], Բարսելոնա[4]), իսպանացի գրող, «50-ական թվականների սերունդ»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բարսելոնայում, անձրևանոցների արտադրության գործարանի տիրոջ՝ Ֆակունդո Մատուտեի (իսպ.՝ Facundo Matute) ընտանիքում հինգ երեխաներից երկրորդն էր։
Երբ ութ տարեկանում աղջիկը կյանքի և մահվան եզրին էր՝ երիկամը խոցած վարակի պատճառով, տատն ու պապը նրան վերականգնման համար տեղափոխեցին Մանսիլիա դե լա Սերրա՝ Լոգրանոյի հարավ-արևմտյան մասում գտնվող փոքրիկ քաղաք։ Հետագայում գրողի որոշ ստեղծագործություններում գործողությունների վայրը նման տեղանք կլինի։
:
Երբ նա տասը տարեկան էր, քաղաքացիական պատերազմ սկսվեց, որը մեծ ազդեցություն է գործել ապագա գրողի աշխարհայացքի ձևավորման վրա, նա ականատես է դարձել ոչ միայն երկու կողմերի միջև ընթացող պայքարին, այլև յուրաքանչյուր բնակչի մեջ աճող ներքին ագրեսիային[10]։
1952 թվականի նոյեմբերի 17-ին Անա Մարիա Մատուտեն ամուսնացել է գրող Ռամոն Էուխենիո դե Գոյկոեչեյի (իսպ.՝ Ramon Eugenio de Goicoechea) հետ։ Շուտով ծնվել է նրանց որդին՝ Խուան Պաբլոն, որին Անան նվիրել է մի շարք մանկական պատմվածքներ։ 1965 թվականին ամուսինները բաժանվել են, և այդ ժամանակների օրենքի համաձայն՝ նրան արգելված էր տեսնել որդուն։
Մահացել է 2014 թվականի հունիսի 25-ին, Բարսելոնայի հիվանդանոցում, կարդիոռեսպիրատոր ճգնաժամից հետո[11]։
Թաղված է Մոնժուիկի գերեզմանոցում (կատ.՝ Cementiri de Montjuïc) Բարսելոնայում։
Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Los abel. — Barcelona: Destino, 1948 - Նադալի մրցանակի կարճ ցանկում
- Fiesta al Noroeste. — Madrid: Afrodisio Aguado, 1953 - «Premio Café Gijón» մրցանակ
- Маленький театр / Pequeño teatro. — Barcelona: Planeta, 1954
- En esta tierra. — Barcelona: Éxito, 1955
- Los hijos muertos. — Barcelona: Planeta, 1958 - Քննադատների մրցանակ (իսպ.՝ Premio de la Crítica de narrativa castellana) և գրականության ազգային մրցանակ (իսպ.՝ Premio Nacional de Narrativa)
- Primera memoria. — Barcelona: Destino, 1960 - Նադալի մրցանակ Algunos muchachos. — Barcelona: Destino, 1964.
- Los soldados lloran de noche. - Barcelona: Destino, 1964
- La trampa. — Barcelona: Destino, 1969
- La torre vigía. — Barcelona: Lumen S.A., 1971
- Luciérnagas. — Barcelona: Destino, 1993
- Olvidado rey Gudú. - Madrid: Espasa Calpé, 1996
- Aranmanoth. — Madrid: Espasa Calpé, 2000
- Paraíso inhabitado. — Madrid: Espasa Calpé, 2010
Պատմվածների ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- El tiempo / «Ժամանակ» (1957)
- El arrepentido / «Զղջացողը» (1961)
- A la mitad del camino / «Ճանապարհի կեսին» (1961)
- Historia de la Artámila / «Արտամիլայի պատմությունները» (1961)
- El río / Գետը (1963)
- «Տարօրինակ տղաները» (1968)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մոլորակ» հրատարակչության մրցանակ (1954):
- Նադալի մրցանակ՝ 1959 թվական։
- Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ (1996, (Ակադեմիայի երերքարյուր տարվա պատմության մեջ՝ երրորդ կինըերրորդ կինը)։
- Միգել դե Սերվանտեսի մրցանակ (2010, ինչպես նաև երրորդ կինը՝ ով արժանացել է իսպանալեզու գրականության այդ գլխավոր մրցանակին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118782592 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.gencat.cat/presidencia/creusantjordi/2009/cat/
- ↑ Premio Nadal de Novela
- ↑ Premio Planeta de Novela
- ↑ https://es.wikipedia.org/wiki/Premio_Nacional_de_las_Letras_Espa%C3%B1olas
- ↑ Paredes-Méndez M. F., Harpring M., Ballesteros J. Voces de España: antologia literaria. — Boston, MA: Thompson Heinle, 2005.
- ↑ Վախճանվել է իսպամացի գրող Անա Մարիա Մատուտեն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք. (իսպ.) — (Ստուգված է 2 Մարտի 2011).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Մարիա Մատուտե» հոդվածին։ |
|