Jump to content

Մարիա Սամբրանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Սամբրանո
իսպ.՝ María Zambrano
Ծննդյան անունիսպ.՝ María Zambrano Alarcón
Ծնվել էապրիլի 22, 1904(1904-04-22)[1][2][3]
ԾննդավայրՎելես Մալագա, Մալագա, Իսպանիայի թագավորություն[3]
Վախճանվել էփետրվարի 6, 1991(1991-02-06)[4][1][2][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Մադրիդ, Իսպանիա[3]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի կենտրոնական համալսարան և I.E.S. Mariano Quintanilla?
Ժանրերէսսե և պոեզիա
Գրական ուղղություններ27 թվականի սերունդ
ԱշխատավայրInstituto-Escuela?, Մադրիդի կենտրոնական համալսարան, Residencia de Señoritas?, Instituto de Bachillerato Cervantes? և Universidad Michoacana de San Nicolás de Hidalgo?
Պարգևներ
«Միգել դե Սերվանտես» մրցանակ
ԱմուսինAlfonso Rodríguez Aldave?[3]
Изображение автографа
 María Zambrano Վիքիպահեստում

Մարիա Սամբրանո Ալարկոն (իսպ.՝ María Zambrano Alarcón,ապրիլի 22, 1904(1904-04-22)[1][2][3], Վելես Մալագա, Մալագա, Իսպանիայի թագավորություն[3] - փետրվարի 6, 1991(1991-02-06)[4][1][2][…], Մադրիդ, Մադրիդ, Իսպանիա[3]), իսպանացի էսսեիստ և փիլիսոփա։

Եղել է իսպանական «36-րդ Սերունդ» շարժման անդամ։ 

Նրա լայնածավալ աշխատանքներն Իսպանիայում սկսել են ճանաչում ձեռք բերել 20-րդ դարի վերջին քառորդից՝ երկար տարիների աքսորից հետո։ Նա ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ 1981 թվականին և Միգել դե Սերվանտեսի մրցանակ՝ 1988 թվականին[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Սամբրանոն ծնվել է 1904 թվականի ապրիլի 22-ին՝ Իսպանիայի Վելես Մալագա քաղաքում։

1905 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ, իսկ մեկ տարի անց՝ Սեգովիա, որտեղ հայրը ստացել էր իսպաներենի ուսուցչի աշխատանք[6]։

Սամբրանոն աշակերտել է Խոսե Օրտեգա ի Գասետին, իսկ 1931-1936 թվականներին մետաֆիզիկա է դասավանդել Մադրիդի և Սերվանտեսի համալսարաններում[7]։

1920-30-ական թվականներին նա ակտիվորեն պայքարել է Իսպանիայի երկրորդ հանրապետության հաստատման համար։ Այնուամենայնիվ, հանրապետության ստեղծումից հետո, կուսակցական առկա իրավիճակից ելնելով, նա հրաժարվել է պատգամավոր դառնալու հնարավորությունից և հետագայում քաղաքական գործունեություն ծավալելուց։ 1936 թվականին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի շրջանում նա աջակցել է Հանրապետականներին՝ աքսորվելով 1939 թվականին նրանց պարտությունից հետո։

Ապրելով Ֆրանսիայում, Մեքսիկայում, Կուբայում, Պուերտո Ռիկոյում, Իտալիայում, Շվեյցարիայում՝ 1984 թվականին Սամբրանոն վերջապես վերադարձել է Մադրիդ։

Մահացել է 1991 թվականի փետրվարի 6-ին Մադրիդում և թաղվել Վելես Մալագայի գերեզմանատանը[8]։

Նա մեծ կապեր է ունեցել իտալացի մտավորականների, մասնավորապես Ռաֆայել Ալբերտիի և Խորխե Գիլյենի հետ։

Նրա ստեղծագործության ճանաչման դանդաղ գործընթացը սկսվել է 1966 թվականին՝ «Արևմուտքի Ամսագիր» (իսպ.՝ Revista de Occidente) մշակութային և գիտական հայտնի ամսագրում Ջ․Լ․ Արանգուրենի «Մարիա Սամբրանոյի երազանքները» (իսպ.՝ Los sueños de María Zambrano) հոդվածի հրապարակմամբ, որի հրապարակմանը մասնակցել են ժամանակակից առաջատար փիլիսոփաներ Բերտրան Ռասելը և Էդմունդ Հուսերլը։

1981 թվականին առաջին հրատարակության համար արժանացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակին, իսկ 1983 թվականին Մալագայի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։

1988 թվականին դարձել է առաջին կինը, որը ստացել է Միգել դե Սերվանտեսի մրցանակ։

2004 թվականին ռեժիսոր Խոսե Լուիս Գարսիա Սանչեսի նկարահանած «Հարգելի Մարիա» (անգլ.՝ María querida, անգլ.՝ Dearest Maria) ֆիլմը ներկայացնում էր նրա կյանքը։

Փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբրանոյի համար կյանքի երկու հիմնական մոտեցում կա՝ փիլիսոփայական և բանաստեղծական։ Նրա մտքերն ունեն երկու փոխկապակցված ուղղություններ. մեկը Իսպանիայի ճակատագիրն է (հետևաբար՝ եվրոպական լիբերալիզմի և ժողովրդավարական հանրապետության ճակատագիրը, ինչպես նաև աքսորյալների վիճակն ու առաքելությունը), մյուսը՝ ամբողջական, զոհաբերող անհատականության փիլիսոփայական մարդաբանությունը՝ հիմնված պոեզիայի դերի և հնարավորությունների վրա, մասնավորապես՝ իսպանական միստիկների պոեզիան (Սան Խուան դե լա Կրուս)։ Նրա հրապարակային ելույթները, հոդվածներն ու այս երկու թեմաների վերաբերյալ գրքերն արտագաղթի ընթացքում դարձել են իսպանացի մտավորականների համախմբման և ստեղծագործական վերելքի համար նշանակալի գործոն։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբրանոյի բոլոր աշխատանքներում առկա է քաղաքական ոգին։ Նրա քաղաքական գործունեությունն առավել նպատակային էր Երկրորդ Հանրապետության հաստատմանը նախորդող և քաղաքացիական պատերազմի տարիներին։ Այնուամենայնիվ, նա հրաժարվել է լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ՝ հրաժարվելով Իսպանիայի խորհրդարանում անդամ լինելուց։ Չնայած, որ նա որոշել է շարունակել իր փիլիսոփայական կարիերան, նա չի հրաժարվել քաղաքականությունից։

Իր առաջին՝ «Լիբերալիզմի հորիզոնները» (իսպ.՝ Horizonte del liberalismo) գրքում նա բացատրել է, որ «քաղաքականությամբ զբաղվում են միշտ, երբ այն ուղղորդում է կյանքը», և դա հենց այն է, ինչին նա ձգտում էր հասնել իր բանաստեղծական գործունեության, ֆաշիստական շարժումների քննադատության և ռացիոնալիզմի միջոցով։

  • 2017 թվականի ապրիլի 24-ին Google-ն իր doodle-ով շնորհավորել է Մարիա Սամբրանոյի ծննդյան օրը։
  • Գյուղի երկաթուղային գլխավոր կայարանը կրում է Մարիա Սամբրանոյի անունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 varios autores Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Historia Hispánica (իսպ.)Real Academia de la Historia.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «About: María Zambrano». dbpedia.org. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Maria Zambrano _ AcademiaLab». academia-lab.com. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Rhodes, Pilar R. Quirós / Jennie (2023 թ․ մարտի 21). «City of Malaga medal awarded to Axarquía philosopher». Sur in English (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Rhodes, Pilar R. Quirós / Jennie (2023 թ․ մարտի 21). «City of Malaga medal awarded to Axarquía philosopher». Sur in English (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claire Buck (ed.), Bloomsbury Guide to Women's Literature (1992)
  • Caballero Rodríguez, Beatriz, María Zambrano: A Life of Poetic Reason and Political Commitment (Wales University Press, 2017).
  • Claire Buck (ed.), Bloomsbury Guide to Women's Literature (1992)
  • Caballero Rodríguez, Beatriz, María Zambrano: A Life of Poetic Reason and Political Commitment (Wales University Press, 2017).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սամբրանո» հոդվածին։