Jump to content

Ամենամեծ պատվիրաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Ամենամեծ պատվիրաններ, Աստվածաշնչում՝ Հին Կտակարանում, և Հիսուսի մեկնաբանությամբ Նոր Կտակարանում գրված պատվիրաններ, որոնք երկուսն են։

Երկու պատվիրան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսեսի Հնգամատյանում գրված է և՛ Աստծո հանդեպ սիրո պատվիրանը, և՛ մերձավորի հանդեպ սիրո պատվիրանը[1]։

Աստծո հանդեպ սերը պատվիրված է Երկրորդ Օրենք գրքում.

Եվ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ[2]։
- Բ Օրին, 6։5

Մերձավորի հանդեպ սիրո մասին Ղևտականում պատվիրված է․

Ազգակիցների հանդեպ վրեժխնդիր մի լինիր և քո ժողովրդի դեմ ոխ մի ունեցիր։ Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպես ինքդ քեզ, քանզի ես եմ Տերը[3]։

Օտարների հանդեպ սիրո մասին պատվիրված է․

Երբ օտարը բնակվի քո երկրում, մի՛ նեղիր նրան. Քեզ հետ բնակություն հաստատող օտարականը թող նույնը լինի, ինչ քո հարազատը. սիրիր նրան այնպես, ինչպես սիրում ես քեզ; որովհետև դու էլ օտար էր եգիպտացիների երկրում[4]։
- Ղևտական 19:33, 34

Այս պատվիրանները առանձնահատուկ իմաստ և նշանակություն են ստանում Քրիստոսի գալուստով։ Նոր Կտակարանը պատմում է, թե ինչպես է օրենսգետ փարիսեցին հարցնում Քրիստոսին. «Վարդապետ, Օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ», և Հիսուսը նրան ասում է.

Պիտի սիրես քո Տեր Ատծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ Օրենքը և մարգարեները։
- Մատթ. 22:37-40

Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը Հիսուս Քրիստոսի պատվիրանի իր մեկնության մեջ սիրո մասին գրում է. «Ահա թե ինչու Փրկիչը սովորեցրեց ոչ միայն համբերությամբ դիմանալ տանջանքներին, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու[5]։ Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող։ Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկու էլ գնա»։ Սուրբ Հովհաննես Կրոնշտադացին զգուշացնում է «հարևան» բառի նեղ ընկալման թյուրըմբռնման մասին, հիշեցնելով Բարի սամարացու մասին առակը «Ավազակների կողմից վիրավորված մարդու և բարեսիրտ սամարացու առակը, որն ամենասրտանց և գործուն մասնակցությունն ունեցավ նրա մեջ։ Աստված ցույց տվեց, թե ո՞վ է ընկերը, մերձավորը, ով մեր նկատմամբ բարի է, գթասիրտ և առատաձեռն»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆԸ - Շավիղ 14». ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.
  2. «Второзаконие 6:5». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  3. «Левит 19:18». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  4. «Левит 19:33, 34». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  5. Գասպարյան, Հովհաննես. ««Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։ Մատթ.5:39». www.qahana.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ter-hambardzum.net/astutco-10-patviranner/