Jump to content

Ալվարու Սիզա Վիեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարու Սիզա Վիեյրա
պորտ.՝ Álvaro Joaquim de Melo Siza Vieira
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1933(1933-06-25)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրՄատոզիիուշ, Պորտուգալիա[4]
Քաղաքացիություն Պորտուգալիա
ԿրթությունՊորտուի համալսարան
ԵրկերPorto School of Architecture?
Մասնագիտությունճարտարապետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
ԱմուսինMaria Antónia Siza?
Պարգևներ և
մրցանակներ
Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ[13] Grand Officer of the Military Order of Saint James of the Sword[8][9] Ժողովրդական կրթության Մեծ Խաչ շքանշան[8][9] Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[8][9]

Եվրամիության մրցանակ ժամանակակից ճարտարապետության համար

Թագավորական ոսկե մեդալ

[5]

Պրիցկերի ճարտարապետական մրցանակ

Ալվար Աալտոյի մեդալ

Dr. H.P. Berlageprijs?

Կայսերական մրցանակ

[6]

Gold Medal of Architecture (Spain)?

Վոլֆի ճարտարապետության մրցանակ

[7]

Ոսկե առյուծ

Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան

Գրանադայի համալսարանի պատվավոր դոկտոր

[10]

Սևիլիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[11]

honorary doctor of the École polytechnique fédérale de Lausanne?

Իսպանիայի ազգային ճարտարապետական մրցանակ

[12]

honorary doctor of Lusíada University?

honorary doctorate of the Polytechnic University of Valencia?

Q10354858?

և

Prémio Autores?

ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Royal Galician Academy of Fine Arts?
 Álvaro Siza Vieira Վիքիպահեստում

Ալվարու Սիզա Վիեյրա (պորտ.՝ Álvaro Siza Vieira, հունիսի 25, 1933(1933-06-25)[1][2][3][…], Մատոզիիուշ, Պորտուգալիա[4]), պորտուգալացի հայտնի ճարտարապետ։

Ես կասեի, որ ճարտարապետությունը արվեստ է։ Ճարտարապետությունը շատ դժվար է տրվում, այն այնքան խնդիրներ ունի։ Դրա մասին որպես արվեստ խոսելը գրեթե արգելված է դարձել։ Այսօր ճարտարապետության որակը բացասական ռեակցիա է արթնացնում, և ես զգում եմ պարզապես կանգ առնելու և նկարելու անհրաժեշտությունը։ Ես նույնքան վտանգավոր կերպով հետաքրքրված եմ քանդակագործությամբ։ Ես գիտեմ, որ Ռիչարդ Մայերը ճարտարապետությունից բացի զբաղվում է քանդակագործությամբ, և այլ ճարտարապետներ ևս։ Հնարավոր է, որ քանդակագործության մեջ նրանք ավելի ազատ են արտահայտվում, քան ճարտարապետության մեջ։
- Ալվարու Սիզա

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականին Մաոզինյուշ քաղաքում՝ Պորտուից ոչ հեռու։ 1955 թվականին ավարտել է Պորտուի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։

Աշխատանքային տարիների ընթացքում ավելի քան 140 նախագծեր է կազմել (այդ թվում Պորտուգալիայից դուրս՝ Հոլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բրազիլիայում), ինչպիսիք են Էվորայի բնակելի թաղամասերը (1977—1995), Պորտուի ճարտարապետության ֆակուլտետը (1987—1993), Լիսաբոնում գտնվող Շիադու բնակելի թաղամասը (1988 թվականից սկսած), Սերալվեսի ժամանակակից արվեստի թանգարանը, Ամստերդամի թանգարանի նոր մասնաշենքը, Լոնդոնում Սերպանտինի թանգարանը, Սանտիագո դե Կոմպոստելայի ինֆորմատիկայի ֆակուլտետը, Նեապոլի մետրոյի կայարաններից մեկը, Մադրիդի զբոսաշրջիկների տեղեկատվության կենտրոններից մեկը, ինչպես նաև Լիսաբոնի էքսպո-98 միջազգային ցուցահանդեսում Պորտուգալիայի տաղավարը։ Միջազգային ճանաչում են ստացել Նիդերլանդներում Հաագայի Սխիլդերսվիկ թաղամասի (1989—1993), Բեռլինում «Bonjour Tristesse» բնակելի տան (1980-1984), Գերմանիայի Վիտրա կազմակերպության գրասենյակի (1991—1994) նախագծերը։

Աշխատում է նաև քանդակագործության, գրաֆիկայի և կահույքի դիզայնի ժանրերում։ Հանդիսանում է Պորտուի համալսարանի պրոֆեսոր։ Ալվարու Սիզային բնորոշ է զուսպ, խորամիտ ճարտարապետությունը, շրջապատող լանդշաֆտը։

Ալվարու Սիզան հանդիսանում է Մոսկվայում գտնվող «Մելնիկովի տան» հոգաբարձուների միջազգային խորհրդի անդամ[14]։

Որդին՝ Ալվարու Լեյտ Սիզա Վիեյրան, նույնպես ճարտարապետ է, 1994 թվականին ավարտել է Պորտուի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։

  • Միս վան դեր Ռոեի մրցանակի դափնեկիր, 1988 թվական
  • Պրիզկերովսկի մրցանակի դափնեկիր, 1992 թվական
  • Ճապոնիայի թագավորական մրցանակի դափնեկիր, 1998 թվական
  • Վոլֆի մրցանակի դափնեկիր, 2001 թվական
  • «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր
  • Բրիտանացի ճարտարապետների ինստիտուտի ոսկե մեդալի դափնեկիր, 2009 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Frampton K. Siza Vieira, Alvaro // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T079079
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. https://riba-prd-assets.azureedge.net/-/media/Files/Awards/2024/Royal-Gold-Medal-winners-1980-to-2024.pdf?rev=1f3606d7f48c4000917cd54d46036f68
  6. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  7. https://wolffund.org.il/alvaro-siza/
  8. 8,0 8,1 8,2 http://www.ordens.presidencia.pt/?idc=153&list=1
  9. 9,0 9,1 9,2 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  10. http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
  11. https://institucionales.us.es/vrelinstitu/investidura-del-dr-alvaro-siza-7
  12. https://www.20minutos.es/noticia/4046911/0/el-portugues-alvaro-siza-gana-el-premio-nacional-de-arquitectura-2019/
  13. https://cnnportugal.iol.pt/videos/e-um-estimulo-mas-eu-continuo-a-trabalhar-alvaro-siza-vieira-distinguido-aos-90-anos/6581b5230cf23250d7157ac7
  14. «Веб-сайт музея «Дом Мельникова»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարու Սիզա Վիեյրա» հոդվածին։