Ադոլֆո Բիոյ Կասարես
Ադոլֆո Բիոյ Կասարես իսպ.՝ Adolfo Bioy Casares | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Adolfo Vicente Perfecto Bioy Casares |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Վախճանվել է | մարտի 8, 1999[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող և խմբագիր |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան և Instituto Libre de Segunda Enseñanza? |
Ուշագրավ աշխատանքներ | Մորելի գյուտը |
Պարգևներ | |
Ամուսին | Սիլվինա Օկամպո[8][9] |
Ներշնչվել է
| |
Adolfo Bioy Casares Վիքիպահեստում |
Ադոլֆո Բիոյ Կասարես (իսպ.՝ Adolfo Bioy Casares, սեպտեմբերի 15, 1914[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 8, 1999[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի արձակագիր, որի ստեղծագործություններում ներդաշնակվում են ֆանտաստիկան և ռեալիզմը։ 1990 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադոլֆո Բիոյ Կասարեսը ծնվել է հարուստ բուրժուական ընտանիքում, որտեղ խրախուսվում էր գրականությունը։ Առաջին պատմվածքը գրել է տասնմեկ տարեկան հասակում իր զարմուհու համար, որին սիրահարված էր։ Տասնչորս տարեկանում գրում է առաջին դետեկտիվ պատմվածքը ֆանտաստիկայի տարրերով։
1932 թվականին հանդիպում է Խորխե Լուիս Բորխեսին, որը վերածվում է երկարատաև բարեկամությամբ։ Երկու տարի անց թողնում է ուսումը և բացառապես նվիրվում է գրականությանը։ 1940 թվականին լույս է տեսնում նրա քիչ թե շատ ճանաչված ստեղծագործությունը՝ «Մորելի գյուտը»։ 1942 թվականին Բորխեսի հետ համատեղ լույս է ընծայում «Վեց խնդիր դոն Իսիդորո Պարոդիի համար» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն։ Չորս տարի անց հրատարակվում է ևս մեկ համատեղ գրված ժողովածու՝ «Երկու հիշարժան ֆանտազիա»։ Երկու գրքերն էլ տպագրվում են Բուստոս Դոմեկ ծածկանունով։ Միևնույն ժամանակ Բիոյ Կասարեսը իրեն փորձում էր դետեկտիվ ժանրի ինքնուրույն ստեղծագործությունների մեջ, որոնցից առավել հայտնի է «Դավադիր ձյունը» (1944) ստեղծագործությունը։
1954 թվականին Բիոյ Կասարեսը հրատարակում է «Հերոսների երազը» վեպը։ 1967 թվականին Բորխեսի հետ համատեղ հրատարակում է «Բուստոս Դոմեկի ժամանակագրությունը» պարոդիկ պատմվածքների ժողովածուն։ Համաշխարհային հաջողությունն ուղեկցում է «Խոզերի հետ պատերազմի օրագիրը» վեպին, որի հիման վրա Լեոպոլդո Տորե Նիլսոնը ֆիլմ է նկարել։
Բիոյ Կասարեսը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորելի գյուտը (վեպ), Ե., Անտարես, 2016, 193 էջ։ Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
- ↑ Gran Premio de Honor (իսպ.) — 2024.
- ↑ https://www.fundacionkonex.org/premios1994-letras
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford — ISSN 3049-7612
- ↑ https://www.independent.co.uk/news/people/obituary-silvina-ocampo-1401679.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆո Բիոյ Կասարես» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Մարտի 8 մահեր
- 1999 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Բուենոս Այրեսի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արգենտինացի արձակագիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Արգենտինացի սցենարիստներ
- Արգենտինացի լրագրողներ
- Արգենտինացի գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ