Veni, vidi, vici
«Veni, vidi, vici» (ˈvɛni ˈvidi ˈvitʃi; «Եկա, տեսա, հաղթեցի»), Հուլիոս Կեսարից ժառանգված լատիներեն արտահայտություն, որը, համաձայն Ապպիանոսի[1], Կեսարը զեկուցել է հռոմեական սենատին մոտավոր մ.թ.ա. 47 թվականին, երբ Զելայի ճակատամարտում արագորեն հաղթեց Պոնտոսի արքա, Միհրդատ VI Եվպատորի որդուն՝ Փառնակեսին[2]։ Այս արտահայտությունը օգտագործվում է արագ, վերջնական հաղթանակը նշելու իմաստով։
Արտահայտությունը Պլուտարքոսի «Կեսարի կյանքը» և Սվետոնիոսի «Տասներկու կեսարների կյանքը» գրքերում վերագրվում է Հուլիոսին։ Պլուտարքոսը գրում է, որ Կեսարն այսպես զեկուցել է իր Հռոմում գտնվող ընկերոջը՝ Ամանտիուսին[3]։ Ըստ Սվետոնիոսի` Կեսարի պոնտական արշավանքի ժամանակ տախտակի վրա գրված այս արտահայտությունը տանում էին նրա առջևից[4]։
Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Veni, Vidi, Vici (1896) | |
Ռոբերտ Բրաուն սրահ, 1896 թվական, մարտ, Veni, Vidi, Vici: Կատարում է Միացյալ Նահանգների օդային ուժերի խումբը։ | |
Օգնություն |
«Veni, vidi, vici» նախադասության տարբերակները հաճախ մեջբերվում են և օգտագործվում են նաև երաժշտության, արվեստի, գրականության և զվարճանքի մեջ։
Դեռևս Կեսարի ժամանակից արտահայտությունը օգտագործվել է հիմնականում ռազմական առումով։ 17-րդ դարի Վիեննայի ճակատամարտից հետո Լեհաստանի արքա Յան Սոբեսկին մեջբերել է այս խոսքերը, ասելով Venimus, Vidimus, Deus vicit («եկանք, տեսանք, Աստված հաղթեց»)[5]։ 2011 թվականին Հիլարի Քլինթոնի պետքարտուղարը, անդրադառնալով Մուամար Քադաֆիի մահվանը, նմանատիպ արտահայտություն է արել, ասելով՝ «եկանք, տեսանք, նա մահացավ»[6]։
Արտահայտությունը նաև օգտագործվել է երաժշտությունում, ներառյալ որոշ հայտնի ստեղծագործություններում։ Գեորգ Հենդելի 1724 թվականի «Հուլիոս Կեսար» օպերայի բացումը ներառում էր Curio, Cesare venne, e vide e vinse («Curious, Կեսարը եկավ, տեսավ և հաղթեց») տողերը։ Mame մյուզիքլի երաժշտական երգը ներառում է այս տողերը. «Եկար, տեսար, հաղթեցիր»։ Ավելի վերջերս. ռեփեր Jay-Z-ը ուղղակիորեն օգտագործել է արտահայտության անգլերեն տարբերակը իր «Encore» երգում։ Շվեդական The Hives խումբն այս արտահայտությունը հղել է իր Veni Vidi Vicious ալբոմին։ Կորեկան Block B խմբի ռեփեր Ու Ջի Հոյի երգն ունի Veni, vidi, vici անունը։
Այս արտահայտությունը լայնորեն տարածված է գրականության և ֆիլմարտադրության ոլորտներում։ Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի Veni, vidi, vixi («Եկա, տեսա, ապրեցի») գիրքը, որը գրել է 1843 թվականին՝ 19 տարեկան իր դստեր՝ Լեոպոլդինայի մահվանից հետո, իր առաջին բանաստեղծության մեջ գրել է. J'ai Bien assez vécu ... («Ես բավականին երկար եմ ապրել ...»): Փիթեր Վենկմանը, ով 1984 թվականին նկարահանած «Ghostbusters» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն էր, արտահայտությանը տալիս է ավելի հումորային վարիացիա. «We came. We saw. We kicked its ass!»[7]։
Լատիներեն քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Veni, vidi, և vici բայերը լատիներենի venire, videre և vincere բայերի առաջին կատարյալ ձևերն են, որոնք նշանակում են «գալ», «տեսնել» և «նվաճել»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ando Clifford (2000)։ Imperial Ideology and Provincial Loyalty in the Roman Empire.։ Berkeley: University of California Press։ էջ 389։ ISBN 9780520923720։ Վերցված է հունվարի 7, 2016
- ↑ «HISTORY OF JULIUS CAESAR»։ historyworld.net
- ↑ Plutarch, Life of Caesar from penelope.uchicago.edu
- ↑ Suetonius, Lives of the Twelve Caesars: Julius from penelope.uchicago.edu
- ↑ Lettere memorabili, istoriche, politiche, ed erudite raccolte da Antonio Bulifon (Pozzuoli, 1698), vol. 1, p. 177.
- ↑ Daly Corbett (հոկտեմբերի 20, 2011)։ «Clinton on Qaddafi: "We came, we saw, he died"»։ CBSNEWS (CBS Interactive Inc.)։ Վերցված է նոյեմբերի 7, 2014
- ↑ «AFI's 100 Years...100 Movie Quotes—400 nominated movie quotes»։ American Film Institute։ էջ 36։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2005-ին։ Վերցված է July 18, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sobre esta frase de Julio César, con testimonios de los autores antiguos y su correspondiente traducción Archived 2010-05-04 at the Wayback Machine.
|
|