FIFA 20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FIFA 20
Изображение логотипа
ՄշակողEA Canada և EA Romania?
ՀրատարակիչEA Sports
ԴիստրիբյուտորHumble Store[1], PlayStation Store և Microsoft Store
Միջերեսի լեզուռուսերեն
Սերիայի մասFIFA
Սպորտի տեսակֆուտբոլ
Թողարկման թվականսեպտեմբերի 27, 2019
ՊլատֆորմներPlayStation 4, Xbox One, Windows և Nintendo Switch
ՇարժիչFrostbite 3?
Ժանրassociation football video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 3
USKUSK 0[2], USK 0[3], USK 0[4] և USK 0[5]
ESRBբոլորի համար[6]
CEROA (Բոլոր տարիքի)
ԿրիչBlu-ray Disc և թվային բաշխում
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար և մկնիկ
🌐ea.com/games/fifa/fifa-20 և ea.com/en-gb/games/fifa/fifa-20(անգլ.)
 FIFA 20 Վիքիպահեստում

FIFA 20, ֆուտբոլային սիմուլյատորի ոճով համակարգչային խաղ, FIFA խաղաշարքում թվով 27-րդն է։ Մշակված է EA Vancouver և EA Romania ընկերության կողմից և հրապարակված Electronic Arts-ի կողմից։ Խաղը պաշտոնապես ցուցադրվել է 2019 թվականի հունիսի 12-ին E3 2019-ի շրջանականերում[7]։ Խաղը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին PlayStation 4, Xbox One և Nintendo Switch-ի համար[8][9][10][11]։

Խաղում առաջին անգամ հայտնվել է VOLTA Football-ը ռեժիմը, որը տարբերվում է ավանդական 11-ը 11-ի դեմ խաղի և կենտրոնացված է ոչ մեծ խաղերի վրա փողոցներում և ֆուտզալում[12]։ Համարվում է, որ ռեժիմը հիմնված FIFA Street խաղաշարքի հիման վրա[13]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

FIFA 20-ի գեյմփլեյը փոխվել է, հիմնական փոփոխությունները կապված են նոր ռեժիմ՝ VOLTA Football-ի հետ[14]։ Ռեժիմը, որի անունը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «վերադարձ», կենտրոնացված է փողոցային ֆուտբոլի վրա, այլ ոչ թե ինչպես ավանդական FIFA խաղաշարքում[15]։ Այն իր մեջ ներառում է հետևյալ խաղի տարբերակները «երեքը երեքի դեմ», «չորսը չորսի դեմ» և «հինգը հինգի դեմ», ինչպես նաև կա տարբերակ մինի-ֆուտբոլի պրոֆֆեսիոնալ կանոներով[16]։ Ռեժիմը իր հիմնված կլինի նույն շարժիչի հիման վրա, սակայն խաղում ուշադրություն է հատկացվել ավելի շատ հմտություններին և անհատական խաղին, այլ ոչ տակտիկական և թիմային խաղին[17]։

Բացի դա, խաղացողները կարող են ըստ իրենց ցանկության ձևավորել խաղացողի արտաքին տեսքը՝ սեռը, հագուստը, խաղակոշիկները, գլխարկ կամ ավելացնել դաջվածքներ[18]։ Անցած տարբերակում գոյություն ուներ "The Journey" սյուժետային ռեժիմը, VOLTA ռեժիմում խաղացողը նույնպես կարող է խաղային սյուժետային խաղ իր իսկ հերոսով։

Ավանդական ֆուտբոլային ռեժիմում նույնպես արվել են որոշակի փոփոխություններ՝ խաղում ավելացել է նոր տուգանային և 11 մետրանոց հարվածներ նոր մեխանիզմներ, ինչպես նաև թարմացվել է գնդակին ֆիզիկան[19]։

VOLTA Football ռեժիմը ունի խաղերի անցկացման 16 տեղանք, որոնցից ամեն մեկ իր յուրահատուկ փորձությունը։ Բացի ընդհանուր պահեստից և կայանատեղերից խաղացողները կարող են մրցել՝ Ամստերդամում, Բարսելոնայում, Բեռլինում, Բուենոս Այրեսում, Քայփթաունում, Լագոսում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մեխիկոյում, Մայամիում, Նյու Յորքում, Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյում, Հռումում և Տոկիոյում[20]։

Մեկնաբանները կրկին մնացել են Մարտին Թյլերը և Ալան Սմիթը։

Ultimate Team[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Team ռեժիմում արդեն կան են 88 լեգենդար խաղացող, այդ թվում 15 նոր անուններ՝ Կառլոս Ալբերտո, Ջոն Բարնես, Քենի Դալգլիշ, Դիդիեռ Դրոգբա, Մայքլ Էսսյեն, Գարինչա, Խոսեպ Գվարդիոլա, Կակա, Ռոնալդ Կոեման, Անդրեա Պիռլո, Իան Ռուշ, Ուգո Սանչես, Իան Ռայթ, Ջանլուկա Զամբռոտտա և Զինեդին Զիդան[21]։

Career Mode[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ռեժիմը, հանրության կողմից արձագանքից հետո, կրել է որոշակի փոփոխություններ[22]։ Նոր հավելումները իրենց մեջ են ներառում ավելի ինտերակտիվ մոմլո ասուլիսներ և խոսակցություներ խաղացողների հետ, որոնք կարող են ազդեցություն ունենալ թիմի վիճակագրության կամ կոնկրետ խաղացողի հետ հարաբերությունների վրա։ Հնարվորություն կան ամբղջությամբ կարգավորել մարզչի արտաքին տեսքը և սեռը, պոտենցիալ խաղացողների դինամիկ համակարգի կառավարում, ինչպես նաև ավելացել են պայմանագրի որոշ կետեր[23]։

Լիցենզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն FIFA 19-ի այս անգամ հայտնվել է Ռումինիաի առաջնությունը։ Ինչպես նաև ավելացվել է 13 նոր ստադիոնների գերմանական Բունդեսլիգայից։

Խաղի գլխավոր կորուստներից մեկը Յուվետուսի լիցեզիայի կորուստն էր, որը անցել է Pro Evolution Soccer 2020-ին։ Այս նույն պատճառով FIFA-ն կորցրել է թուրինյան ակումբի պաշտոնական լոգոն, մարզահագուստը և մարզադաշտը։ Այս անգամ ակումբը ստացել է Piemonte Calcio անունը։ Խաղից չեն հանվել Մանչեսթեր Յունայթեդի և Արսենալի խաղադաշտերը, սակայն երկու ակումբներն էլ տեղափոխվել են Konami-ի կազմ։ Խաղադաշտից զրկվել է Բավարիան[24]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմո[խմբագրել | խմբագրել կոդը]

FIFA 20-ի դեմո տարբերակը թողարկվեց 2019 թվականի սեպտեմբերի 10-ին և իր մեջ ներառում էր 6 ակումբներ (Բորուսիա Դորտմունդ, Լիվերպուլ, Չելսի, Պ0արիզ Սեն-Ժերմեն, Տոտենհեմ Հոտսպուր և Ռեալ Մադրիդ), որոնք կարող էին խաղալ ՈւԵՖԱ Չեմպիոների Լիգայում ընկերական հանդիպման ռեժիմով և հասանելի է նաև VOLTA Football-ի դեմո տարբերակը[25][26]։ Դեմո տարբերակը հասանելի դարձավ PS4-ի, Xbox One-ի և ԱՀ-ների համար[27]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

FIFA 20-ի կազմի համար հասանելի են 3 աստղեր։ Ռելա Մադրիդի հարձակվող Էդեն Ազարը պատկերված է Regular Edition-ի վրա։ Լիվերպուլի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը պատկերված է Champions Edition տարբերակի վրա։ Ռեալ Մադրիդի նախկին խաղացող և ներկայիս մարզիչ Զինեդին Զինդանը պատկերված է Ultimate Edition տարբերակի վրա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք Հղումներ
2019 Gamescom Best Sports Game Առաջադրված [28]
2019 Golden Joystick Awards Best Multiplayer Game Առաջադրված [29]
Titanium Awards Best Sports/Racing Game Առաջադրված [30]
The Game Awards 2019 Առաջադրված [31]
2020 Guild of Music Supervisors Awards Best Music Supervision in a Video Game Հաղթանակ [32][33]
23rd Annual D.I.C.E. Awards Sports Game of the Year Հաղթանակ [34][35]
NAVGTR Awards Game, Franchise Sports Սպասվող [36]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Humble Store
  2. USK Classification Database (գերմ.)
  3. USK Classification Database (գերմ.)
  4. USK Classification Database (գերմ.)
  5. USK Classification Database (գերմ.)
  6. ESRB rating database
  7. Dayus, Oscar (2019 թ․ հունիսի 12). «E3 2019: FIFA 20 Announced With Release Date, Volta Mode». GameSpot. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. Киракосян, Георгий (2019 թ․ հունիսի 8). «FIFA 20 выйдет 27 сентября 2019 года». Игромания. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. Ассесеров, Евгений (2019 թ․ հունիսի 9). «В FIFA 20 создатели добавят режим VOLTA Football, который посвящен уличному футболу». IGN Россия. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. Бабаев, Владислав (2019 թ․ հունիսի 8). «EA представила режим уличного футбола в FIFA 20». DTF. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. Воробьёв, Геннадий (2019 թ․ հունիսի 8). «Анонс FIFA 20 — теперь с уличным футболом Volta». Stopgame.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. Yin-Poole, Wesley (2019 թ․ հունիսի 8). «Confirmed: FIFA 20 has a FIFA Street mode called Volta Football». Eurogamer. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  13. Horti, Samuel (2019 թ․ հունիսի 8). «FIFA 20 has a FIFA Street-style mode called Volta, EA confirms». PC Gamer. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  14. Trout, Chris (2019 թ․ օգոստոսի 8). «FIFA 20: VOLTA Football Gameplay Information, Volta Story Mode, Customisation And More From EA Sports New Game». Gfinity Esports. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. Thomas, Josh (2019 թ․ օգոստոսի 6). «Volta: The return of FIFA Street & why EA is bringing back iconic game mode for FIFA 20». Goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «Futsal included in the new Volta Football by EA Sports». 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  17. «Fifa Street is back – here's what it looks like». The Independent. 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. Goodwin, David (2019 թ․ հունիսի 8). «FIFA 20 Volta Football is taking the fun to the streets». Future Game Releases. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. Segev, Tom (2019 թ․ հունիսի 10). «Here's the First FIFA 20 Trailer and Details on 'Volta Football' Street Mode». Complex. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  20. Bliss, Nathan (2019 թ․ օգոստոսի 27). «Fifa 20: Volta Football latest including skill moves, story mode, locations and customisation». Manchester Evening News. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. Gott, Tom (2019 թ․ հուլիսի 31). «FIFA 20: Ultimate Team to Include Brand New Icons Including Ian Wright, Andrea Pirlo & Didier Drogba». 90min. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  22. Suddi, Aran (2019 թ․ օգոստոսի 7). «FIFA 20's Career Mode will have some major changes». The Sixth Axis. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Pitch Notes – FIFA 20 Career Mode Deep Dive». EA Sports FIFA (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. Nathan Bliss (2019 թ․ հուլիսի 17). «What Manchester United's PES 2020 deal means for club in FIFA 20». men. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. Hood, Vic (2019 թ․ սեպտեմբերի 10). «FIFA 20 demo: release date, time and how to play now on PS4, PC and Xbox One». Techradar. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  26. Kenmare, Jack (2019 թ․ օգոստոսի 29). «FIFA 20 Demo To Be Released On September 12: Game Modes, Playable Teams Leaked». Sport Bible. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  27. «The FIFA 20 demo is now out, download link here». tsa. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  28. Mercedes Milligan (2019 թ․ օգոստոսի 15). «Gamescom Award 2019 Nominees Revealed». Animation Magazine. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. Stephen Tailby (2019 թ․ սեպտեմբերի 20). «Days Gone Rides Off with Three Nominations in This Year's Golden Joystick Awards». Push Square. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  30. «Titanium Awards 2019». Fun & Serious Game Festival. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. Jeremy Winslow (2019 թ․ նոյեմբերի 19). «The Game Awards 2019 Nominees Full List». GameSpot. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  32. Shirley Halperin (2020 թ․ հունվարի 9). «'Euphoria,' 'Marvelous Mrs. Maisel' Among Guild of Music Supervisors Awards Nominees». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  33. James Patrick Herman (2020 թ․ փետրվարի 7). «Guild of Music Supervisors Awards: Regina Spektor, 'Euphoria' Among Winners (Full List)». Variety. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  34. Andy Chalk (2020 թ․ հունվարի 13). «Control and Death Stranding get 8 nominations each for the 2020 DICE Awards». PC Gamer. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  35. Eric Van Allen (2020 թ․ փետրվարի 14). «Untitled Goose Game Wins Top Bill at the 2020 D.I.C.E. Awards». USgamer. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  36. «2019 Nominees». National Academy of Video Game Trade Reviewers. 2020 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.