Christmas Tree Farm

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Christmas Tree Farm»
սինգլը
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրփոփ
ԼեյբլRepublic Records
ՊրոդյուսերՋիմի Նեյպս

«Christmas Tree Farm», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի սուրբծննդյան երգը, որը որպես առանձին սինգլ թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ նույն օրը թողարկված տեսահոլովակի հետ միասին։ «Christmas Tree Farm»-ը ներառվել է մի քանի երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտոնական չարթերում։ Քննադատները բարձր են գնահատել երգի տոնական տեքստն ու արտադրությունը։ Երգի երաժշտական տեսահոլովակը տնային տեսահոլովակների հավաքածու է, որոնք ընդգրկում են Սվիֆթի մանկության օրերը տոնածառի ֆերմայում, որտեղ նա մեծացել է։ Տեսահոլովակում ներկայացված են նա, նրա եղբայրը՝ Օսթին Սվիֆթը, և նրանց ծնողները։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«SWIFT»-ը «Christmas Tree Farm»-ը գրել, ձայնագրել և թողարկվել է մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում[1]։ Երգչուհին երգը գրել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ին և ձայնագրել՝ 2019 թվականի դեկտեմբերի 2-3-ը Լոնդոնի «London Lane Studios»-ում՝ անգլիացի պրոդյուսեր Ջիմի Նեյփսի հետ միասին։ Երգը հայտարարվել է «Good Morning America» շոուի ժամանակ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին և թողարկվել հաջորդ օրվա կեսգիշերին՝ երաժշտական տեսահոլովակի հետ միասին[2][3]։

2021 թվականի նոյեմբերի 22-ին Սվիֆթը հայտարարել է «Good Morning America»-ում երգի նոր տարբերակի թողարկման մասին։ Այն թողարկվել է նույն օրը բացառապես «Amazon Music»-ում[4]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Christmas Tree Farm»-ը արագ տեմպով փոփ երգ է[5], տևում է 3 րոպե 47 վայրկյան և բաղկացած է երկու մասից։ Ներածությունը սկսվում է ավելի դանդաղ տեմպով, որը նման է բալլադի և անցնում է տակտի մի շարք չափերով՝ 4
4
, 5
4
և 3
4
։ Դրանից հետո սկսվում է երգի հիմնական արագ մասը։ Սվիֆթը կատարում է այն սոլ մաժոր տոնայնությունում՝ ռեից սոլ վոկալով[6]։ Երգի բառերը կենտրոնացած են սուրբծննդյան ոգու, ռոմանտիկայի, ընտանիքի և նոստալգիայի շուրջ, հատկապես Սվիֆթի մանկության տարիներին, երբ նա մեծանում էր իր հոր տոնածառի ֆերմայում[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Elle»-ից Ալիսա Բեիլին «Christmas Tree Farm»-ն անվանել է վարակիչ փոփ երգ, բայց, այնուամենայնիվ, անձնական տոնական երգ՝ «զվարճալի» և ռոմանտիկ տեքստով[7]։ Միշել Մենդեսը «Elite Daily»-ում գովաբանել է Սվիֆթին՝ ասելով, որ «չափազանց լավ երգահան է», և որ երգի բառերը «կստիպեն յուրաքաչյուրին կարոտ զգալ նոստալգիա ընտանիքի հետ տանը անցկացրած տոների համար»[8]։ Երգը բնութագրելով որպես ռոմանտիկ և նոստալգիկ, «New York Post»-ից Էրիկ Հեգեդուսը կարծիք է հայտնել, որ «թարմ» սինգլը ծառայում է որպես «խանդավառ սիրային նամակ հոգու ընկերոջը, որը կարոտի զգացում է բերում իր [Սվիֆթի] սրտին»[5]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում «Christmas Tree Farm»-ը առաջին շաբաթվա ընթացքում հավաքել է 7,7 միլիոն սթրիմ հոսք։ Երգը մեկնարկել է Billboard Digital Songs հիթ-շքերթում երկրորդ հորիզոնականում՝ վաճառված 26 000 թվային բեռնումներով։ Սվիֆթի համար դա 49-րդ հիթն էր հիթ-շքերթի առաջին տասնյակում, որը բոլոր ժամանակների ռեկորդ էր։ Այնուհետև երգը զբաղեցրել Է 59-րդ հորիզոնականը «Billboard Hot 100» հիթ-շքերթում՝ դառնալով Սվիֆթի 96-րդ ձայնագրությունը հիթ-շքերթում, ինչը «Hot 100»-ի պատմության մեջ երգչուհիների համար երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է ռեփեր Նիքի Մինաժից հետո[9]։ Սվիֆթը հետագայում գերազանցել է Մինաժին[10]։ Երգը «Billboard Adult Contemporary» հիթ-շքերթում մեկնարկել է 25 համարի ներքո[9] և հասել երրորդ հորիզոնական[11]։

Սինգլը Խորվաթիայում հասել Է 13-րդ հորիզոնականին[12], Շոտլանդիայում՝ 16-րդ[13], Ֆլանդրիայում՝ 23-րդ[14], Հունգարիայում՝ 29-րդ[15], Իռլանդիայում՝ 51-րդ[16],«Canadian Hot 100»-ում՝ 55-րդ[17],Մեծ Բրիտանիայում՝ 71-րդ[18], Ավստրալիայում՝ 96-րդ[19]։ 2020 թվականի դեկտեմբերին Սուրբ ծնունդին երգը կրկին մտել է «UK Singles Chart»՝ 95 համարի ներքո[20]։ «Christmas Tree Farm»-ը նաև առաջնաելույթ է կատարել «Billboard Global 200» չարթի 147-րդ հորիզոնականում, որը ստեղծվել է 2020 թվականին[21]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել և արտադրել է հենց Սվիֆթը։ Երգի վերնագրում, շապիկին և տեսահոլովակում եղևնու ֆերման «Pine Ridge Farm»-ն է, որը գտնվում է Կամրու քաղաքում (Բերքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Հենց այստեղ է Սվիֆթը անցկացրել իր մանկության տարիները, որտեղից տեղափոխվել է հարևան Վայոմիսինգ (Փենսիլվանիա նահանգ), ապա՝ Հենդերսոնվիլ (Թենեսի)։ Տեսահոլովակը, որը բաղկացած է Սվիֆթի մանկության տնային տեսանյութերից, ցուցադրում է երգչուհուն, նրա եղբորը՝ Օսթինին, ինչպես նաև նրա ծնողներին՝ Անդրեային և Սքոթին[22]։ Երգի քնարական տեսահոլովակը թողարկվել է երգի և երաժշտական տեսահոլովակի հետ միասին 2019 թվականի դեկտեմբերի 6-ին[23]։ Դեկտեմբերի 23-ին թողարկվել է երգի ստեղծման մասին հոլովակ[24]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիֆթն առաջին անգամ երգը կատարել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Լոնդոնում «Jingle Bell Ball» 2019 թվականի իր հավաքածուի շրջանակներում[25]։ Դեկտեմբերի 13-ին՝ իր ծննդյան օրը, երգչուհին Նյու Յորքում «Jingle Ball iHeartRadio Z100» պարահանդեսի ժամանակ կատարել է ստեղծագործությունը[26]։ Այս ելույթը ձայնագրվել և թվայնացվել է 2020 թվականի դեկտեմբերի 19-ին[27]։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվությունը ադապտացված է Tidal-ից[28]։

  • Թեյլոր Սվիֆթ՝ վոկալ, երգերի հեղինակ, պրոդյուսեր
  • Ջիմի Նեյփս՝ պրոդյուսեր, բեք վոկալ, դաշնամուր
  • Սերբան Գենեա՝ միքսող, ստուդիայի աշխատակից
  • Ջոն Հեյնս՝ ձայնային ինժեներ, ստուդիայի աշխատակից
  • Գաս Պիրելլի՝ ձայնային ինժեներ, բաս կիթառահար, ստուդիայի աշխատակից
  • Ջեյմի Մաքավոյ՝ ձայնային տեխնիկի օգնական, ստուդիայի աշխատակից
  • Ջոզեֆ Ուոնդեր՝ ձայնային տեխնիկի օգնական, ստուդիայի աշխատակից
  • Ուիլ Պերտոն՝ ձայնային տեխնիկի օգնական, ստուդիայի աշխատակից
  • Բրյուս Ուայթ՝ ալտ
  • Ջոդի Միլիներ՝ բաս կիթառ
  • Յան Բերջ՝ թավջութակ
  • Քրիս Լոուրենս՝ կոնտրաբաս
  • Էշ Սոան՝ հարվածային գործիքներ
  • Ջոն Թերգուդ՝ Լոուրենս Դևիս, Մարտին Օուեն՝ գալարափող
  • Սայմոն Հեյլ՝ լարային գործիքավորում
  • Լոուրենս Ջոնսոն՝ վոկալ գործիքավորում
  • Կանիս-Միմի Օտոհվո, Դեստինի Ուայթ, Սքոթ, Գլեն Թաթենդա Քվազի, Ջեսիկա Մեյ Օբիոհա, Լորեն Բրիսկո, Մարգո Միշել, Փոլ Լի, Թարնա Ռենե Ջոնսոն, Թեիլա Դանիել, The LJ Singers, Թրևիս Ջեյ Քոուլ Ուեյն Էրնանդես, Ուենդի Ռոուզ՝ բեք վոկալ

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered Billboardglobal200|147
Չարթեր (2019—2020) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[29] 96
Բելգիա Ultratop Flanders[14] 23
Կանադա Canadian Hot 100[17] 55
Կանադա Canada AC (Billboard)[30] 8
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[31] 49
Կանադա Canada Hot AC (Billboard)[32] 35
Խորվաթիա (HRT)[33] 13
Եվրոպա Euro Digital Songs (Billboard)[34] 16
Հունգարիա Single Top 10[15] 29
Իռլանդիա (IRMA)[35] 51
Նոր Զելանդիա (NZ Hot Singles)[36] 9
Շոտլանդիա Scottish Singles Top 40[13] 16
Շվեյցարիա Schweizer Hitparade[37] 99
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[18] 71
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[38] 59
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[11] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[39] 40
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Billboard Holiday 100)[40] 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Rolling Stone Top 100)[41] 65

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Օր Տարբերակ Ձևաչափ Լեյբլ Ծանոթ․
Աշխարհ Դեկտեմբերի 6 2019 թվական Բնօրինակ
  • Թվային բեռնումներ
  • սթրիմինգ
Republic [28]
Նոյեմբերի 27 2020 թվական Picture disc [42]
Դեկտեմբերի 19 2020 թվական Live на iHeart Radio Jingle Ball 2019
  • Թվային բեռնումներ
  • սթրիմինգ
[43]
Նոյեմբերի 22 2021 թվական Old Timey Version
  • Թվային բեռնումներ
  • սթրիմինգ
(բացառիկ Amazon Music)
[44]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shaffer, Claire; Legaspi, Althea (2019 թ․ դեկտեմբերի 6). «Watch Taylor Swift's Childhood Videos in 'Christmas Tree Farm' Clip». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Moniuszko, Sara M. (2019 թ․ դեկտեմբերի 5). «Taylor Swift to release Christmas song (at midnight!) and a music video 'made from home videos'». USA Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. O'Connor, Roisin (2019 թ․ դեկտեմբերի 5). «Taylor Swift announces new festive song Christmas Tree Farm». The Independent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Taylor Swift Reimagines Her Recent Holiday Tune 'Christmas Tree Farm' With A More Orchestral Version» (անգլերեն). Uproxx. 2021 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 Hegedus, Eric (2019 թ․ դեկտեմբերի 6). «Taylor Swift drops 'Christmas Tree Farm' song as homage to childhood». New York Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Taylor Swift "Christmas Tree Farm"». MusicNotes (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Bailey, Alyssa (2019 թ․ դեկտեմբերի 6). «Taylor Swift's "Christmas Tree Farm" Lyrics Are Personal, Jolly, And Romantic». Elle. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. Mendez, Michel (2019 թ․ դեկտեմբերի 6). «Taylor Swift's "Christmas Tree Farm" Lyrics Will Make You Feel So Nostalgic». Elite Daily. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. 9,0 9,1 Trust, Gary (2019 թ․ դեկտեմբերի 18). «Taylor Swift Plants 'Christmas Tree Farm' on Hot 100 & Adult Contemporary Chart». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  10. Trust, Gary (2020 թ․ օգոստոսի 3). «Taylor Swift Charts 16 Songs From 'Folklore' on Billboard Hot 100». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  11. 11,0 11,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift.
  12. «Croatia ARC TOP 100» (անգլերեն). HRT. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  13. 13,0 13,1 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  14. 14,0 14,1 Ultratop.be — Taylor Swift — Christmas Tree Farm (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  15. 15,0 15,1 Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  16. «IRMA – Irish Charts» (անգլերեն). Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. 17,0 17,1 Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  18. 18,0 18,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  19. «ARIA Chart Watch #555» (անգլերեն). auspOp. 2019 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. «Official Singles Chart Top 100» (անգլերեն). Official Charts Company. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  21. «Billboard Global 200». Billboard (անգլերեն). 2021 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  22. Huff, Lauren, Lauren (2019 թ․ դեկտեմբերի 6). «Taylor Swift releases new song 'Christmas Tree Farm' with home video montage — watch now». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. Taylor Swift - Christmas Tree Farm (Lyric Video) ՅուԹյուբում
  24. Blistein, Jon (2019 թ․ դեկտեմբերի 23). «Watch Taylor Swift Craft 'Christmas Tree Farm' in Behind-the-Scenes Video». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  25. Iasimone, Ashley (2019 թ․ դեկտեմբերի 8). «Taylor Swift Performs 'Christmas Tree Farm' Live for the First Time at Capital FM's Jingle Bell Ball: Watch». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  26. Mastrogiannis, Nicole (2019 թ․ դեկտեմբերի 14). «Taylor Swift Brings Holiday Cheer to Jingle Ball with "Christmas Tree Farm"». iHeartRadio (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  27. «Christmas Tree Farm (Recorded Live at the 2019 iHeartRadio Jingle Ball) - Single by Taylor Swift on Apple Music» (անգլերեն). Apple Music. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. 28,0 28,1 «Christmas Tree Farm / Taylor Swift». Tidal (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  29. «ARIA Chart Watch #555» (անգլերեն). auspOp. 2019 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  30. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift.
  31. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift.
  32. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift.
  33. «Croatia ARC TOP 100» (անգլերեն). HRT. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  34. Taylor Swift Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Taylor Swift.
  35. «IRMA – Irish Charts» (անգլերեն). Irish Recorded Music Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  36. «NZ Hot Singles Chart» (անգլերեն). Recorded Music NZ. 2019 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  37. Taylor Swift — Christmas Tree Farm swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  38. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  39. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift.
  40. «Taylor Swift Chart History (Holiday 100)». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  41. «Top 100 Songs». Rolling Stone (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  42. «christmas tree farm picture disc». Taylor Swift Official Store (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  43. «Christmas Tree Farm (Recorded Live at the 2019 iHeartRadio Jingle Ball) - Single by Taylor Swift on Apple Music» (անգլերեն). Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  44. «Christmas Tree Farm (Old Timey Version) (Amazon Original)». music.amazon.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.