Նոստալգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոստալգիա (հին հուն․՝ νόστος՝ «վերադարձ հայրենիք» և άλγος «ցավ, տխրություն»), հայրենիքի կամ՝ ավելի հաճախ անցյալի հանդեպ կարոտ[1]։ Հոգեբուժության մեջ ռեակտիվ վիճակի ձև, որը պայմանավորված է հայրենիքից երկար կտրվածությամբ։ Այն արտահայտվում է ընկճվածական սինդրոմով և, երբեմն, ընդունում է ծանր նևրոտիկ կամ փսիխոտիկ վիճակի ձև։ Այդ ամենը կարող է ուղեկցվել անքնությամբ[2]։

Այն կարող է նաև նշանակել մի երևույթ, որի ժամանակ մարդ կարոտում է ինչ-որ բան կամ որևէ մեկին ջերմ հիշողություններով։ Դա կարող է ինչ-որ խաղի, պահի կամ կյանքի մի շրջանի հանդեպ նոստալգիա լինել։ Յուրաքանչյուր բան կարող է լինել նոստալգիայի առարկա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինի բացատրությունը տվել է Իոան Հոֆերը 1688 թվականին, նկարագրելով իրենց հայրենիքից հեռու ծառայող շվեյցարական զինվորների և ուսանողների հիվանդությունը, որոնք բուժվում էին տուն վերդառնալուց անմիջապես հետո[3]։

Երկար ժամանակ նոստալգիան հիվանդություն է համարվել։ Փիլիսոփայությունը, հասարակագիտությունը և հոգեբանությունը սկսել են նոստալգիայով հետաքրքրվել միայն 20-րդ դարի առաջին կեսին։ Զարգացնելով Անրի Բերգսոնի գաղափարները, Մորիս Հալբվաքսը 1920 թվականներին թեզիս է առաջադրել, որի համաձայն հիշողությունները վերարտադրություն չեն, այլ մարդու փորձի վերակառուցում։ Դրանից հետևում է, որ հիշողությունները, այդ թվում նաև նոստալգիական, ոչ ճշգրիտ են արտադրում անցյալում կատարված իրադարձությունների ընթացքը, այլ ներառում են նաև սուբյեկտիվ գնահատականը և այն մարդու սխալները, որը հիշում է։ Դրանում է կայանում նոստալգիայի պարադոքսը․ մարդիկ կարոտում են անգամ իրենց անցյալի սարսափելի շրջանները։

Խոսելով նոստալգիայի էթնիկ իմաստի, բարոյական որոշումներ ընդունելու մեջ դերի մասին, Նովիկովը վերագրում է այն բարոյական ռեֆլեքսիային, սակայն կարծում է, որ նոստալգիայի բարոյական հետևանքները միանշանակ չեն։ Օրինակ, Կառլ Յասպերսը նկարագրել է երեխաների սպանությունները երիտասարարդ գավառացի դայակների կողմից, որոնք սպանում էին երեխաներին այն հույսով, որ դրանից հետո կվերադառնան հայրենիք, քանի որ էլ խնամելու երեխա չկար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая Советская Энциклопедия
  2. Блейхер В.М., Крук И.В. Толковый словарь психиатрических терминов. — МОДЭК, 1995.
  3. Психология. Иллюстрированный словарь. — ОЛМА Медиа Групп. — С. 238. — 508 с. — ISBN 9785938780934
  4. Карл Ясперс Ностальгия и преступление.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]