Ֆրանսուազ Ժիլո
Ֆրանսուազ Ժիլո ֆր.՝ Françoise Gilot | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Marie-Françoise Gilot[1][2] |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1921[3][4][5][…] |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1][2] |
Վախճանվել է | հունիսի 6, 2023[6][1] (101 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քեմբրիջի համալսարան, Փարիզի համալսարան, University of London Institute in Paris? և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, մոդել, նկարազարդող, արվեստի քննադատ, գրող և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[7], գեղանկարչություն[7] և literary activity?[7] |
Ուսուցիչ | Ժան Սուվերբի և Պաբլո Պիկասո |
Պարգևներ | |
Անդամակցություն | Պատաֆիզիկայի դպրոց |
Ամուսին | Լյուկ Սիմոն, Ջոնաս Սոլք և Պաբլո Պիկասո[8] |
Զավակներ | Պալոմա Պիկասո[9] և Claude Picasso? |
Կայք | francoisegilot.com(անգլ.) |
Françoise Gilot Վիքիպահեստում |
Ֆրանսուազ Ժիլո (ֆր.՝ Marie Françoise Gilot, նոյեմբերի 26, 1921[3][4][5][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1][2] - հունիսի 6, 2023[6][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][1]), ֆրանսիացի նկարիչ, քննադատ և բեսթսելլեր գրքերի հեղինակ։
1973 թվականին Ժիլոն նշանակվել է Virginia Woolf Quarterly գիտական ամսագրի արվեստի բաժնի տնօրեն։ 1976 թվականին նա դարձել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Գեղեցիկ արվեստների բաժնի խորհրդի անդամ։ Նա այնտեղ ամառային դասեր է անցկացրել ու կազմակերպչական պատասխանատվություններ է ստանձնել 1983 թվականից։ 1980-1990-ական թվականներին նա նախագծել է հագուստներ, բեմական դեկորներ և դիմակներ Սողոմոն Գուգենհայմի թանգարանում, Նյու Յորքում[10]։ 1990 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[11][12]։ Նա նաև հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի սիրուհի և մուսա (1943-1953 թվականներ), ինչպես նաև` նրանց երկու երեխաների` Կլոդի ու Պալոմիայի մայր[10][13]։ Ավելի ուշ նա ամուսնացել է ամերիկացի վիրուսաբան Ջոնաս Սոլքի հետ[11]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիլոն ծնվել է Նյոյի սյուր Սենում, Ֆրանսիայում, Էմիլ և Մադելին Ռենո-Ժիլոների ընտանիքում։ Նրա հայրը գործարար էր և գյուղատնտես, իսկ մայրը` ջրանկարիչ։ Նրա հայրը խիստ մարդ էր։ Ժիլոն վաղ տարիքում սկսել է գրել ձախ ձեռքով, սակայն հայրը չորս տարեկանում ստիպել է նրան սովորել գրել աջ ձեռքով։ Արդյունքում Ժիլոն սկսել է հավասարպես օգտագործել երկու ձեռքերը։ Հինգ տարեկանում նա որոշել է նկարիչ դառնալ։ Հաջորդ տարի նրա մայրը սկսում է նրա հետ աշխատել ջրաներկով ու հնդկական թանաքով։ Այնուհետև Ժիլոյին վեց տարի ուսուցանում է նրա մոր ուսուցիչը` Մլե Մեժեն[14]։ Քեմբրիջի համալսարանում և Փարիզի Բրիտանական ինստիտուտում սովորել է անգլիական գրականություն[14]։ Իրավաբանություն սովորելու տարիներին Ժիլոն հաճախ էր բաց թողնում առավոտյան դասերը` ժամանակը տրամադրելով իր իրական ցանկությանը` արվեստին։ Նա 1938 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը` արվեստի բակալավրի աստիճանով և 1939 թվականին Քեմբրիջի համալսարանը` անգլերեն լեզվի մասնագետի աստիճանով[15] Ժիլոյի առաջին ցուցահանդեսը եղել է 1943 թվականին, Փարիզում[16]։
Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուազի հայրը` Էմիլը, լավ կրթված մարդ է եղել և աշխատել է որպես քիմիական նյութերի արտադրող ու գյուղատնտես։ Նա ցանկանում էր, որ իր աղջիկն իր պես լավ կրթություն ստանա ու Ֆրանսուազի փոխարեն որոշել էր նրա հետագա կրթությունը։ Ժիլոն տանը դասեր էր ստանում երիտասարդ տարիքից, և արդեն վեց տարեկանում նա շատ գիտելիք ուներ հունական դիցաբանությունից։ 14 տարեկանում նա կարդում էր Էդգար Ալլան Պոյի, Շառլ Բոդլերի և Ալֆրեդ Ժարիի գրքերը[17]։
Քանի դեռ Ժիլոյի հայրը երազում էր, որ նա դպրոց կհաճախի ու կդառնա գիտնական իրավաբան, աղջիկը ավելի հաճախ լինում էր եվրոպական թանգարաններում` տեսնելու ու գնահատելու վարպետների ստեղծագործությունները։ Երբ Ժիլոն 17 տարեկան էր, նա հաճախում է Սորբոնի համալսարան և Փարիզի Բրիտանական ինստիտուտ` ստանալով բակալավրի դիպլոմ փիլիսոփայությունից[18]։ Նա անգլիական գրականության մասնագետի դիպլոմն ստացել է Քեմբրիջի համալսարանից։ 1939 թվականին Ժիլոյի հայրը դեռևս ցանկանում էր, որ նա ձեռք բերի միջազգային իրավաբանի մասնագիտություն։ Պատերազմի վտանգի պատճառով Ժիլոյին ուղարկում են Ռեն` ընդունվելու իրավաբանության դպրոց։ 19 տարեկանում նա դադարեցնում է իր ուսումն ու իր կյանքը նվիրում արվեստին։ Նրան նկատում է նկարիչ Էնդրե Ռոսդան[19]։ 1942 թվականին մի քանի անգամ իրավաբանության դպրոցից դուրս մնալուց ու հոր կողմից այնտեղ վերադարձվելուց հետո նա սովորում է այնտեղ երկրորդ տարին, հանձնում է իր գրավոր քննությունները, սակայն ձախողում է բանավորները[20]։
Պիկասո
[խմբագրել | խմբագրել կոդը]21 տարեկանում Ժիլոն հանդիպում է Պաբլո Պիկասոյին, ով այդ ժամանակ 61 տարեկան էր։ Պիկասոն Ժիլոյին առաջին անգամ հանդիպել է 1943 թվականի գարնանը, ռեստորանում[19]։ Նրա կինը` Դորա Մաարը, շատ վատ իրավիճակում է հայտնվում, երբ իմանում է, որ Պիկասոն փոխարինել իրեն ավելի երիտասարդ նկարչուհով։ Պիկասոյի և Ժիլոյի հանդիպումից հետո նա տեղափոխվել է նկարչի մոտ ապրելու 1946 թվականին։ Նրանք միասին ապրել են գրեթե 10 տարի, և այս տարիները պտտվել են արվեստի շուրջ։ Պիկասոյի հին ընկերը` Մատիսը, ով հավանում էր Ժիլոյին, հայտարարում է, որ կպատկերի երիտասարդ կնոջ դիմանկարը` բաց կապույտ մարմնով ու կանաչ մազերով[21]։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Ժիլոյի հարաբերությունները Պիկասոյի հետ ընդհատել են նրա` նկարչի կարիերան։ Երբ Ժիլոն թողել է Պիկասոյին, նկարիչն արվեստի իր ճանաչած բոլոր գործակալներին պատվիրում է չհամագործակցել կնոջ հետ[22]։ Պիկասոն ու Ժիլոն երբևէ ամուսնացած չեն եղել, սակայն նրանք երկու երեխա են ունեցել, ում Պիկասոն խոստացել է միշտ հոգ տանել[23]։ Նրան որդին` Կլոդը, ծնվել է 1947 թվականին, իսկ աղջիկը` Պալոման` 1949 թվականին[19]։ 10 տարվա համատեղ կյանքի ընթացքում Ժիլոն Փարիզում հաճախ է հալածանքների ենթարկվել ռուսական բալետի նախկին պարուհի, Պիկասոյի օրինական կնոջ` Օլգա Խոխլովայի կողմից[24][25]։ Պիկասոն նույնպես նրան ֆիզիկապես ճնշել է[22]։
Նրանց բաժանումից 10 տարի անց Ժիլոն գրել է «Կյանքը Պիկասոյի հետ»[26] գիրքը, որը շուրջ մեկ միլիոն օրինակով վաճառվել է տարբեր լեզուներով` չնայած դրա հրապարակումը կանխելու Պիկասոյի անհաջող փորձերին։ Դրանից հետո Պիկասոն հրաժարվել է երբևէ տեսնել Կլոդին ու Պալոմային[26]։ Գրքից ստացված ամբողջ եկամուտն օգտագործվել է օգնելու Կլոդին և Պալոմային հաղթելու Պիկասոյի օրինական ժառանգներ ճանաչվելու գործը[27]։
Ժիլոյի աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուազ Ժիլոն ներկայացվել է արվեստում վաղ հասակից իր մոր ու տատիկի կողմից։ 5 տարեկան հասակում Ֆրանսուազը տատիկի կազմակերպած խնջույքի ժամանակ հետաքրրքվել է ներկաներից մեկով ու հարցրել է նրա ինքնությունը։ Այդ մարդը նկարիչ Էմիլ Մաիրեն էր[20][28]։ Ժիլոյի հայրը դառնում է նկարչի մտերիմ ընկերը, և Ֆրանսուազը հաճախ է այցելում նրան[17]։ Վեց տարեկանում մայրն սկսել է նրան նկարչության դասեր տալ։ Նրա մայրը կարծում էր, որ նկարիչները շատ են կախված ռետիններից, այդ պատճառով նա սովորեցնում էր Ֆրանսուազին նկարել ջրաներկով ու հնդկական թանաքով։ Երբ նա սխալվում էր, նա ստիպված էր իր սխալը ներգրավել աշխատանքի մեջ։ 13 տարեկանում նա սկսում է աշխատել Մլե Մուժեի հետ. համագործակցությունը շարունակվել է 6 տարի[20]։ 14 տարեկանում նա սկսել է աշխատել ճենապակու հետ և մեկ տարի անց սկսել է սովորել պոստիմպրեսիոնիստ նկարիչ Ժակ Բորդելի մոտ[17]։ 21 տարեկանում նա հանդիպել է Պիկասոյին։ Չնայած Պիկասոն որպես կուբիստ նկարիչ ազդեցություն է ունեցել Ֆրանսուազ Ժիլոյի աշխատանքների վրա, նա զարգացրել է իր սեփական ոճը։ Նա խուսափում էր սուր ծայրերից և անկյունային ձևերից, որ Պիկասոն երբեմն օգտագործել է։ Փոխարենը, նա օգտագործել է բնական կերպարներ։ Պատերազմի ժամանակ Ժիլոյի հայրը փորձել է փրկել տան ամենաարժեքավոր իրերը` տեղափոխելով դրանք, սակայն մեքենան ռմբակոծվել է, ինչի արդյուքնում ոչնչացել են Ժիլոյի գծանկարների ու ջրանկարների մեծ մասը[19]։
Ուշ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժիլոն ամուսնացել է նկարիչ Լուկ Սայմոնի հետ (16.07.1924-06.11.2011) 1955 թվականին[19]։ Զույգը բաժանվել է 1962 թվականին։ Նրանք ունեցել են մեկ աղջիկ, Աուրելին։ 1969 թվականին Ժիլոն ծանոթացել է վիրուսաբան, պատվաստանյութերի առաջին հեղինակներից մեկի` Ժոնաս Սոլկի հետ[29] նրանց ընդհանուր ընկերոջ տանը, Կալիֆորնիայում։ Ճարտարապետության հանդեպ նրանց ընդհանուր հետաքրքրվածությունը նրանց մտերմացրել է։ Նրանք 1970 թվականին ամուսնացել են Փարիզում[30]։ Նրանք ամուսնացած են եղել մինչև 1995 թվականը, Սոլկի մահը։ Իր ամուսնության ընթացքում նա շարունակել է աշխատել Նյու Յորքում, Կալիֆորնիայում կամ Փարիզում և տարվա մի մասն առանձին է ապրել[28][31]։ 2002 թվականից ապրիլից Ժիլոն ապրում է Նյու Յոքրում և Փարիզում, աշխատում է Կալիֆորնիայի Սոլկ ինստիտուտում և շարունակում է իր աշխատանքները ցուցադրել միջազգային ցուցահանդեսներում[29]։ Վերջին ցուցադրություններից են եղել 2012 թվականի մայիսի ցուցահանդեսը Նյու Յորքի Գագոսյան պատկերասրահում[32] և 2011 և 2015 թվականների մայիսի ցուցադրությունը Նոր Օռլեանի Վինսենթ Ման պատկերասրահում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Françoise Gilot and Carlton Lake, Life with Picasso, McGraw-Hill, 1964; Anchor Books/Doubleday, 1989, 978-0-385-26186-9
- Françoise Gilot, Le regard et son Masque, Paris: Calmann-Lévy, 1975, 978-2-7021-0092-9 – focuses on her development as an artist.
- Françoise Gilot, Interface: The Painter and the Mask, Press at California State University, Fresno, 1983
- Barbara Haskell, Françoise Gilot: An Artist's Journey 1943-1987, California State Univ, 1987, 978-0-912201-12-2; Little, Brown, 1989.
- Françoise Gilot, Matisse and Picasso: A Friendship in Art, Doubleday, 1990, 978-0-385-26044-2; New York: Anchor Books, 1992, 978-0-385-42241-3
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Françoise Gilot, Mel Yoakum, Françoise Gilot: monograph 1940-2000, Acatos, 2000, 978-2-940033-36-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Françoise Gilot, peintre et femme libre, est morte — Le Monde, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ծննդական
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Françoise Gilot — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Françoise Gilot, Artist in the Shadow of Picasso, Is Dead at 101 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2023. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Maïllis A. Pablo Picasso et Françoise Gilot, la femme qui dit non (ֆր.) — 2020.
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ 10,0 10,1 «1940s». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 11,0 11,1 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Bio 1970s». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ DODIE KAZANJIAN (2012 թ․ ապրիլի 27). «Life After Picasso: Françoise Gilot». Vogue (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 14,0 14,1 «Francoise Gilot Archives». Francoisegilot.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «WIC Biography - Françoise Gilot». Wic.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Françoise Gilot». Bauerart.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Gilot, Françoise, Monograph 1940-2000. Lausanne: Sylvio Acatos, 2000
- ↑ "Françoise Gilot: Artist of the World." WIC Biography. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Gilot, Francoise and Kunstsammlungen Chemnitz. Francoise Gilot: Painting – Malerei. Germany: Kerber Verlag, 2003.
- ↑ 20,0 20,1 20,2 Gilot, Françoise. "The F. Gilot Archives." Françoise Gilot. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Hawley, Janet, 2011. "Pablo was the greatest love of my life ... I left before I was destroyed", Good Weekend, Sydney Morning Herald, 23 July, pp. 14.
- ↑ 22,0 22,1 Doyle, Sady (2014 թ․ հունվարի 23). «Bertolucci Wasn't the First Man to Abuse a Woman and Call It Art and He Won't Be the Last». Elle.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Hawley, Janet, 2011. "Pablo was the greatest love of my life ... I left before I was destroyed", Good Weekend, Sydney Morning Herald, 23 July, pp. 15.
- ↑ Museu Picasso Barcelona
- ↑ Surviving Picasso. DVD. Directed by James Ivory. Culver City, CA: Warner Bros. Entertainment Inc., 1996.
- ↑ 26,0 26,1 Michael Kimmelman (April 28, 1996), Picasso's Family Album Արխիվացված 2015-09-26 Wayback Machine New York Times.
- ↑ Hawley, Janet, 2011. "Pablo was the greatest love of my life ... I left before I was destroyed", Good Weekend, Sydney Morning Herald, 23 July, pp. 19
- ↑ 28,0 28,1 Lacher, Irene (1991 թ․ մարտի 6). «A Place of Her Own : Culture: Francoise Gilot, Picasso's former lover and Jonas Salk's wife, wants to be known not as the companion of great men, but as their equal». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 29,0 29,1 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Early Years - 1940s - 1950s - 1960s - 1970s - 1980s - 1990s - 2000s 1960 - 1969». Francoisegilot.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Jacobs, Charlotte Decroes (2018 թ․ փետրվարի 8). «The Last Love of Jonas Salk». Nautilus. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Vogue Magazine: April 2012 Life After Picasso, Françoise Gilot Արխիվացված 2015-02-09 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Françoise Gilot Official site
- Ֆրանսուազ Ժիլո Internet Movie Database կայքում
- "Picasso and Francoise Gilot: Paris-Vallauris, 1943-1953", Charlie Rose, May 17, 2012
- "An hour with French painter Francoise Gilot", Charlie Rose, February 13, 1998
- Françoise Gilot Collection Արխիվացված 2012-03-15 Wayback Machine at the Harry Ransom Center at the University of Texas at Austin
- Francoise Gilot (1921 - )
- Françoise Gilot on artnet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուազ Ժիլո» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 2023 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի կին գրողներ
- Ֆրանսիացի մոդելներ
- Ֆրանսիացի նկարչուհիներ