Ջոնաս Սոլք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոնաս Սոլք
անգլ.՝ Jonas Salk
Dr Jonas Edward Salk (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1914(1914-10-28)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 23, 1995(1995-06-23)[1][2][3][…] (80 տարեկան)
Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԼոս Անջելես
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունբժիշկ, կենսաբան, համաճարակաբան, գյուտարար, վիրուսաբան և իմունաբան
Հաստատություն(ներ)Փիթսբուրգի համալսարան
Գործունեության ոլորտՎիրուսոլոգիա և համաճարակաբանություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ, Նյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարThomas Francis, Jr.?
Եղել է գիտական ղեկավարRobert Lanza?
ՊարգևներՋավահարլալ Ներույի պարգև[6] Ազատության նախագահական շքանշան Տարվա հումանիստ կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ Կալիֆորնիայի փառքի սրահ Հարգելի ամերիկացիներ շարք Ռոբերտ Կոխի անվան մրցանակ[7][8] Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար և Meritorious Civilian Service Award?
Ամուսին(ներ)Ֆրանսուազա Ժիլո
Ստորագրություն
Jonas Salk signature.svg
Jonas Salk Վիքիպահեստում

Ջոնաս Սոլք (անգլ.՝ Jonas Edward Salk, հոկտեմբերի 28, 1914(1914-10-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 23, 1995(1995-06-23)[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիրուսաբան։ Հայտնի է որպես պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստանյութեր մշակողներից մեկը (աշխատել է ամերիկացի գիտնականներ Հիլարի Կոպրովսկու և Ալբերտ Սաբինի հետ, ինչպես նաև սերտ համագործակցել է խորհրդային գիտնականներ Մ. Պ. Չումակովի և Սմորոդինցևի հետ)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեհաստանից հրեա ներգաղթյալներ Դանիել և Դորա Սալքերի ընտանիքում։ Ջոնասն ունեցել է երկու եղբայր՝ Հերմանն ու Լին։ Ընտանիքն ապրել է Արևելյան Հարլեմում, այնուհետև Բրոնքսում, ապա Քուինսում։ Դանիել Սոլքը եղել է կանացի դերձակ և կարողացել է իր երեխաներին լավ դպրոց տալ։ Ջոնասը հաճախել է Նյու Յորքի քաղաքային քոլեջ։ Ավելի ուշ բժշկության դոկտորի կոչում է ստացել Նյու Յորքի համալսարանից։

1939 թվականի հունիսի 9-ին ամուսնացել է Դոննա Լինդսի Քալփինի հետ, ում հետ ծանոթացել է դեռ քոլեջում։ Նրանք ամուսնալուծվել են 1968 թվականին։ Ջոնասն ու Դոննան ունեցել են երեք երեխա՝ Փիթեր, Դարել և Ջոնաթան։

1970 թվականին ամուսնացել է ֆրանսիացի նկարիչ Ֆրանսուազա Ժիլոյի (ծնված 1921 թվականին) հետ, որը ժամանակին եղել է Պաբլո Պիկասոյի կինը և նրա երկու երեխաների մայրը։

Աշխատանք և հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Սոլքը ստեղծել է գրիպի դեմ արդյունավետ պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվել է ԱՄՆ-ի և Դաշնակիցների բանակներում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին։

1947 թվականից Սոլքը դասավանդել է Փիթսբուրգի համալսարանի բժշկական դպրոցում։

1948 թվականին մասնակցել է մի նախագծի, որը ֆինանսավորվել է մանկական կաթվածի ազգային հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով որոշել պոլիոմիելիտի վիրուսի տարբեր տեսակների քանակը։ Հետազոտության վրա աշխատելով՝ Սոլքը տեսել է պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի մշակման համար այս ծրագիրն ընդլայնելու հնարավորություն։ Իր հավաքած փորձառու հետազոտական թիմի հետ միասին Սոլքը հաջորդ յոթ տարիները նվիրել է այդ աշխատանքին։

Նրանց հաջողվել է մշակել երկրորդ (Հիլարի Կոպրովսկիից հետո) ոչ ակտիվացված պատվաստանյութ։ 1952 թվականին ստացած հետազոտությունը, անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո, 1955 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է աշխարհին[9]։

Սոլքը որոշել է չպատենտավորել պատվաստանյութը և դրանից որևէ շահույթ չստանալ՝ դրա գլոբալ բաշխումն առավելագույնի հասցնելու համար[10]։ Մշակված պատվաստանյութի (1956-1961) զանգվածային կիրառման արդյունքում, հատկապես վարակի ենթակա տարիքային խմբերի երեխաների շրջանում, դեպքերը նվազել են 96%-ով։

Իր կյանքի վերջին տարիներին Սոլքը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի մշակմանը։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955՝ Կոնգրեսի ոսկե մեդալ
  • 1956՝ Լասկեր-ԴեԲակեյի մրցանակ՝ կլինիկական բժշկական հետազոտությունների համար
  • 1957՝ Ջոն Սքոթի մեդալ
  • 1962՝ Ռոբերտ Կոխի անվան մրցանակ
  • 1977՝ Նախագահի Ազատության մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]