Jump to content

Ֆելիքս Սոբոլև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Սոբոլև
Ծննդյան թիվ՝հուլիսի 25, 1931(1931-07-25)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝ապրիլի 20, 1984(1984-04-20) (52 տարեկան)
Վախճանի վայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և վավերագրող ռեժիսոր
Պարգևներ՝
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 5237267

Ֆելիքս Միխայլովիչ Սոբոլև(ուկրաիներեն՝ Соболєв Фелікс Михайлович, հուլիսի 25, 1931(1931-07-25), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 20, 1984(1984-04-20), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վավերագրական կինոյի ռեժիսոր, «Կիևի գիտական կինոյի դպրոցի» հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։ Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1971ԽՄԿԿ անդամ (1956)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, 1959 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին եղել է Նիկոլաևի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1960 թվականից՝ «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1973 թվականից՝ Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի գիտական կինոյի արվեստանոցի գեղարվեստական ղեկավար։ Ֆելիքս Սոբոլևը հանկարծամահ է եղել 1984 թվականի ապրիլի 20-ին։ Թաղված է Բերկովեցկոյե գերեզմանատանը[2]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականների կեսերին Ֆելիքս Սոբոլևը զգալիորեն փոխել է գիտա-հանրամատչելի կինոյի մասին պատկերացումը։ Սոբոլևի «Կենդանիների լեզուն», «Արդյո՞ք կենդանիները մտածում են», «Հորիզոնից յոթ քայլ այն կողմ» ֆիլմերը դարձել են հանդիսատեսի սենսացիան՝ կինոթատրոնների դահլիճներում հավաքելով բազմաթիվ հանդիսատեսների։ Սոբոլևի ստեղծագործական հայտնագործություններից է «կինոգիտափորձը» կամ «գիտափորձը կադրում», որտեղ ռեժիսորը հանդիսատեսին դարձնում է գիտնականների կողմից պատրաստված գիտափորձի ականատես։ Այդպես է նկարահանվել իր ժամանակի համար արմատական «Ես և մյուսները» ֆիլմը, որը խոսում է կոնֆորմալ վարքագծի և խմբակային ճնշման բացառիկության մասին։ «Կենսոլորտ։ Իրազեկման ժամը» կարճամետրաժ ֆիլմը կինոպատում է աշխարհի և մարդու տեղի մասին այդ աշխարհում, որը նոր ուղղություն է նշանավորել ռեժիսորի աշխատանքում՝ իմացությանն անմատչելի տեսանելի կերպարի որոնումները։ Տասը րոպեանոց «Սխրագործություն» ժապավենը նկարահանվել է գեղագիտությանը մոտ տարբերակով։ Երկու ֆիլմերն էլ նկարահանվել են համակցված նկարահանումների ինտենսիվ կիրառմամբ և էական ազդեցություն են ունեցել իրենց ժամանակին ոչ խաղարկային ֆիլմերի զարգացման վրա։

Իր դերասանական խառնվածքի և նկարահանող խմբի անդամների նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնելու շնորհիվ ռեժիսոր Ֆելիքս Սոբոլևը ազդեցություն է գործել ոչ միայն Թատերական արվեստի ինստիտուտի իր ուսանողների, այդ թվում՝ Ալեքսանդր Ռոդնյանսկու, այլև «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում 1970-1980-ականներին աշխատած երիտասարդ ռեժիսորների վրա, որոնց թվում են եղել Անատոլի Բորսյուկը, Վիկտոր Օլենդերը, Իոսիֆ Պաստեռնակը, Անդրեյ Զագդանսկին։ 1998 թվականին Վիկտոր Օլենդերը նկարահանել է «Ֆելիքս Սոբոլև։ Ընդհատված առաքելություն» 10 մասանոց վավերագրական ֆիլմը իր ուսուցչի ստեղծագործության մասին։ Ֆիլմը ցուցադրվել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով[3]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960 – Յոթնամյակի դաշտերում
  • 1961 - Իմ հրաժարականը
  • 1962 - Մեր մարզչին
  • 1962 - ժողովրդի երգիչը
  • 1963 - Կիբեռնետիկան կլուծի խնդիրը
  • 1964 - Ամպրոպի, մորաքույր Մարթայի, շանթարգելի և Դրեմայլոյի մասին
  • 1964 - Առեղծվածային 102-ը
  • 1965 - Կրոնը և 20-րդ դարը
  • 1965 - Պայթած լուսաբացը
  • 1967 - Կենդանիների լեզուն
  • 1968 - Յոթ քայլ հորիզոնից այն կողմ
  • 1970 - Արդյոք կենդանիները մտածում են
  • 1970 - Ժրաջան աշակերտներ
  • 1971 - Ես և մյուսները
  • 1972 - Բարին և չարը
  • 1973 - Էտյուդներ բարոյականության մասին
  • 1973 - Դեպի կրակը գնացողները
  • 1974 - Հույսի ինստիտուտ
  • 1974 - Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը
  • 1975 - Սխրագործություն
  • 1976 - Մարդկության ակունքներում
  • 1978 - Համարձակվիր, դու տաղանդավոր ես
  • 1980 - Երբ անհետանում են խոչընդոտները
  • 1982 - Կիևյան սիմֆոնիա
  • 1982 - Կիևի ձայները (Իոսիֆ Պաստեռնակի հետ համատեղ)
  • 1984 - Թիրախում ձեր ուղեղն է (ավարտել է Վիկտոր Օլենդերը)

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Փառատոն կամ մրցանակ Երկիր Մրցանակ Ֆիլմ
1966 Զոնալ կինոփառատոն Լենինգրադում ԽՍՀՄ Առաջին տեղի մրցանակ և դիպլոմ Պայթած լուսաբացը
1967 Զոնալ կինոփառատոն «Պրոմեթևս-67» Թբիլիսիում ԽՍՀՄ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին աստիճանի դիպլոմ Պայթած լուսաբացը
1967 Լոմոնոսովյան մրցանակ ԽՍՀՄ Առաջին աստիճանի պատվավոր դիպլոմ Կենդանիների լեզուն
1968 III համամիութենական կինոփառատոն Լենինգրադում ԽՍՀՄ 2-րդ մրցանակ և դիպլոմ Կենդանիների լեզուն
1968 Գիտական կինոյի միջազգային ասոցիացիայի XXII կոնգրես Հռոմում Իտալիա Պատվավոր դիպլոմ Կենդանիների լեզուն
1969 XII միջազգային կինոփառատոն Լայպցիգում Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն «Ոսկե աղավնի»մրցանակ Կենդանիների լեզուն
1969 Միջազգային կինոփառատոն Պնոմպենում Կամբոջա «Արծաթե գավաթ» մրցանակ Կենդանիների լեզուն
1969 Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն Թեհրանում|Իրան Ժյուրիի ոսկե մրցանակ Կենդանիների լեզուն
1969 Բնության պահպանության գծով միջազգային կինոփառատոն Բելգրադում Հարավսլավիա Պատվավոր դիպլոմ Կենդանիների լեզուն
1969 Գիտաֆանտաստիկ ֆիլմերի VII միջազգային փառատոն Տրիեստում Իտալիա Գրան-պրի «Ոսկե Աստերոիդ» Յոթ քայլ հորիզոնից այն կողմ
1969 Վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմերի X ստուգատես Լենինգրադում ԽՍՀՄ Առաջին աստիճանի մրցանակ և դիպլոմ Յոթ քայլ հորիզոնից այն կողմ
1969 Մանկապատանեկան ֆիլմերի II հանրապետական փառատոն Օդեսայում ԽՍՀՄ Դիպլոմ Յոթ քայլ հորիզոնից այն կողմ
1971 Միջազգային կինոփառատոն Օլոմոուցում Չեխոսլովակիա Մրցանակ և դիպլոմ Ես և մյուսները
1971 Բնության մասին ֆիլմերի միջազգային փառատոն Բուդապեշտում Հունգարիա Ոսկե մեդալ և դիպլոմ Կենդանիների լեզուն
1971 Գիտական կինոյի Միջազգային ասոցիացիայի XXV կոնգրես Կիևում ԽՍՀՄ Պատվավոր դիպլոմ Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները
1971 XIV միջազգային կինոփառատոն Լայպցիգում ԳԴՀ «Ոսկե աղավնի»մրցանակ Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները
1972 Ուսումնական ֆիլմերի Միջազգային փառատոն Թեհրանում Իրան «Ոսկե Դելֆին» մրցանակ և դիպլոմ Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները
1972 ԽՍՀՄ Պետական մրցանակ ԽՍՀՄ Կենդանիների լեզուն
Մտածո՞ւմ են արդյոք կենդանիները
1973 Մոսկովյան VIII կինոփառատոն, Մոսկվա ԽՍՀՄ Մրցանակ Դեպի կրակը գնացողները
1974 IX միջազգային տեխնիկական մրցույթ XI ՈւՆԻԱՏԵԿ կոնգրեսի շրջանակներում, Սալեռնո Իտալիա Գրան-պրի նկարահանումների նոր մեթոդների մշակման համար Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը
1974 Համաշխարհային ցուցահանդես Սպոքենում ԱՄՆ Դիպլոմ և մրցանակ Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը
1974 TV ասոցիացիա ԱՄՆ Դիպլոմ և մրցանակ Կենսոլորտ։ Գիտակցելու ժամանակը
1976 Միջազգային կինոփառատոն Օլոմոուցեում Չեխոսլովակիա Գլխավոր մրցանակ Սխրանք
1977 X համամիութենական կինոփառատոն Ռիգայում ԽՍՀՄ Գլխավոր մրցանակ Մարդկության ակունքներում
1977 Միջազգային կինոփառատոն Վենետիկում Իտալիա Գլխավոր մրցանակ Մարդկության ակունքներում
1986 XIX համամիութենական կինոփառատոն Ալմաթիում ԽՍՀՄ Գլխավոր մրցանակ և առաջադրում «Գիտա-հանրամատչելի Ֆիլմ» անվանակարգում Թիրախում ձեր ուղեղն է[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. СОБОЛЕВ Феликс Михайлович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
  2. «Соболев Феликс Михайлович, 25.07.1931-20.04.1984». bozaboza.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Иванов Ю. Сериал «Феликс Соболев. Прерванная миссия» на экранах студии «1+1» Արխիվացված 2021-03-04 Wayback Machine. // «Зеркало недели» № 16, 18 апреля 1998.
  4. «Итоги всесоюзных кинофестивалей 1984, 1985 и 1986 гг.» // Кино: Энциклопедический словарь: 19-й ВКФ (Алма-Ата, 1986)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]