Տիրամայրն անմորուս Հովսեփի հետ
Տիրամայրն անմորուս Հովսեփի հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1506 |
բարձրություն | 72,5 սանտիմետր[1] |
լայնություն | 56,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Իտալիա[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | տեմպերա |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ և Քրոզա հավաքածու |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Holy Family with unbearded Joseph by Raphael Վիքիպահեստում |
«Սուրբ ընտանիք» («Տիրամայրն անմորուս Հովսեփի հետ»), Ռաֆայելի երկու ստեղծագործություններից մեկը, որոնք մնացել են Ռուսաստանում 1930-ականների Էրմիտաժի հավաքածուի վաճառքից հետո։
Նկարը 18-րդ դարում Պիեր Քրոզի հավաքածուի հետ հայտնվել է Էրմիտաժում, որը մեծ զեղչով ձեռք է բերվել Կարլ Բերրիերեն դուքսից։ Կտավը վերականգնողական նպատակներով վերականգնվել է անփորձ նկարչի կողմից և որակազրկվել։ Հետագայում նկարի պատկերումը կտավի վրա անցումն ու ու վերականգնման անհաջող փորձերը լավագույնս չեն անդրադարձել ստեղծագործության վիճակի վրա։
19-րդ դարասկզբի գիտնականները կասկածներ են հայտնել դրա իսկության վերաբերյալ, ինչի պատճառով խորհրդային կառավարությանը 1930-ական թվականներին չի հաջողվել կտավի համար արտասահմանյան գնորդ գտնել։
Սուրբ ընտանիքի ավանդական խմբում նորածին Քրիստոսը պատկերված է Մարիամի գրկին նստած, շարժուն կեցվածքով։ Նրանից աջ նստած է ճերմակ մազերով մի տարեց մարդ։ Նա հայացքը չի կտրում նորածնից։ Արվեստագետները, ավանդույթի համաձայն, ծերունու կերպարի մեջ տեսնում են Սուրբ Հովսեփին, որին ընդունված է պատկերել խոր մտախոհության մեջ ընկղմված որդու ճակատագով։ Սա Հովսեփի շատ հազվադեպ նկարներից է առանց մորուքի, այստեղից էլ նկարի երկրորդ անունը՝ «Տիրամայրն անմորուս Հովսեփի հետ»:
Նկարի ինտերիերը, որտեղ բացված կամարից երևում է բնապատկերի մի հատված, մի շարք այլ դետալների հետ միասին (երեխայի դեմքի արտահայտությունը, նրա կեցվածքը, Մարիամի սանրվածքը) ցույց է տալիս Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նկարը Ռաֆայելի վաղ շրջանի գործերից է՝ նկարված Ֆլորենցիայում։
Վերականգնված նկարը 19-րդ դարի սկզբում գրավել է Ա. Պուշկինի ուշադրությունը, որը 1819 թվականին այս թեմայով գրել է «Վերածնունդ» բանաստեղծությունը։ Ավելի ուշ իր «Մոցարտ և Սալերի» ստեղծագործության մեջ Սալերիի անունից գրել է հետևյալ խոսքերը.
«Ես չեմ ուրախանում, որ «նկարիչն» անկար է, ինձ տխրեցնում է նրա «կեղտոտած» Ռաֆայելի Մադոննան[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29587/
- ↑ Пушкин А. С. Собрание сочинений. В 10-ти томах. Т. I. Стихотворения 1813—1824. — М.: Художественная литература, 1974. — С. 656. — 744 с. — 500 000 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierluigi De Vecchi. Raffaello. Rizzoli, Milano 1975.
- Paolo Franzese. Raffaello. Mondadori Arte, Milano 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռաֆայել Սանտի կատեգորիայում։ |
|