Տիպ 59

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր
Տիպ 59
Դասակարգում Միջին տանկ
Մարտական մասսա, տ 36
Անձնակազմ, մարդ 4
Պատմություն
Արտադրման թվականներ 1961-1987
Շահագործման թվականներ 1961-ից
Արտադրվածների թիվ, հատ մոտ 6000
Հիմնական օպերատորներ Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՎիետնամԱլբանիա
Չափեր
Երկարությունը թնդանոթով, մմ 9000
Կորպուսի լայնություն, մմ 3270
Բարձրություն, մմ 2750
Կլիրենս, մմ 425
Զրահապատում
Զրահի տիպ պողպատե գրտնակած և ձուլածո հոմոգենիկ
Կորպուսի ճակատ (վերև), մմ/գրադ. 100
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/գրադ. 100
Կորպուսի կող, մմ/գրադ. 80
Կորպուսի հետևամաս, մմ/գրադ. 30-45
Հատակ, մմ 20
Կորպուսի տանիք, մմ 30
Աշտարակի ճակատ, մմ/գրադ. 200
Աշտարակի կող, մմ/գրադ. 80
Աշտարակի հետևամաս, մմ/գրադ. 65
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ 100-մմ Տիպ 59
Թնդանոթի մարտակազմ 34
Նշանոցներ շարժական
Գնդացիրներ 1 × 12,7-մմ Տիպ 54,
2 × 7,62-մմ Տիպ 59Տ
Շարժականություն
Արագությունը խճուղով, կմ/ժ 48
Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ 14,4
Կախոցի տիպ ինդիվիդուալ տորսիոնային
Հաղթահարվող բարձունք, գրադ. 30
Հաղթահարվող պատնեշ, մ 0,8
Հաղթահարվող խրամ, մ 2,7
Հաղթահարվող ծանծաղուտ, մ 1,3

Տիպ 59 (չին.՝ 59式, անգլ.՝ Type 59 ), խորհրդային Տ-54 տանկի բազային ստեղծված 1950-ականների չինական միջին տանկ:

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակը կանոնավոր էր, սակայն սպառազինության մեծ մասը բարոյապես հնացել էր կամ շտապ վերանորոգում էր պահանջում։ Դա վերաբերում է նաև Չինաստանում առկա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի տանկերին, որոնք արտադրվել են ամերիկացիների կամ ճապոնացիների կողմից։ Հետագայում ԽՍՀՄ-ից Չինաստան է մատակարարվել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում Տ-34-85 տանկը, 100-մմ տրամաչափով ՍՈւ-100 հրետանային ինքնագնաց կայանքը, ԲՏՌ-40 և ԲՏՌ-152 զրահամեքենաները։ 1950-ական թվականների սկզբին հաջորդեց մեծ թվով տեխնիկայի մատակարարման նոր ալիք, այս անգամ հիմնականում Տ-54 տանկեր, որի արտադրությունն ավելի ուշ հաստատվել է Չինաստանի կողմից «Տիպ 59» անվան տակ։ Չինաստանի Բաոտոու գործարանում արտադրված առաջին տանկերի սարքավորումները թույլ էին՝ բացակայում են 100-մմ կայունացման համակարգը և գիշերային տեսանելիության սարքը։ Սակայն ավելի ուշ այդ տանկերը զինվել են գիշերային տեսանելության սարքերի ինֆրակարմիր ճառագայթումներով հրամանատարի, նշանառուի և վարորդի համար, ինչպես նաև թնդանոթի կայունացման համակարգով։ Տանկի առջևի հատվածում տեղադրված և թնդանոթի հետ միացված 7,62-մմ գնդացիր նշվում էին որպես Տիպ 59Տ, իսկ 12,7-մմ տրամաչափի խորհրդային ԴՇԿ գնդացիրը, որը տեղադրված է լյուկի մոտ, ստացել է Տիպ 54 նշանակումը։ Բրիտանական MEL ընկերությունը տեղակայել է ոչ մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր Տիպ 59 տանկերի վրա՝ ներառյալ վարորդի շրջադիտակը, ինչպես նաև նշանոցները հրամանատարի և նշանառուի համար։ Ավելի ուշ բազմաթիվ այդպիսի տանկեր նկատել են ներսում տեղադրած լազերային հեռաչափերով:

Տանկի հետագա զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ 59 տանկին փոխարինման է եկել Տիպ 69 տանկը, որը ստեղծվել է նույն բազայի վրա։ Դրա հիմնական տարբերությունը համարվում էր 100-մմ հարթափող թնդանոթի կիրառությունը 100-մմ ակոսավոր թնդանոթի փոխարեն։ Այնուհետև ստեղծվել է Տիպ 79 տանկը, որն արտադրվում էր ոչ մեծ թվով 1980-ական թվականներին։ Սակայն մինչ այդ տվյալ տանկերը արդեն հասցրել էին սպառել իրենց ռեսուրսները, ինչի արդյունքում Տիպ 79 տակի արտադրության հետ զուգահեռ Չինաստանը սկսել է նոր տակի նախագծումը։ Այդ տանկն է դարձել 1988 թվականին հայտնված Տիպ 80 տանկը։

Մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիպ 59 (WZ-120) – լիցենզիոն պատճեն՝ Տ-54A 1957 = Տիպ 59 100-մմ ակոսավոր թնդանոթ (Դ-10Տ)
  • Տիպ 59-I (WZ-120A) – երկմակերեսային կայունացուցիչով նոր թնդանոթ = Տիպ 69-II 00-մմ հարթափող թնդանոթ։
  • Տիպ 59-II (WZ-120B) – նոր թնդանոթ = 105-մմ Տիպ 81 (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59-IIA - Ավելացվեցին նաև թնդանոթի փողի ջերմապաշտպան պատյանը և կողային համատարած հակակումուլյատիվ էկրանները = 105-մմ Տիպ 81-I(Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59Gai (BW-120K)(Տ-34-3) – փորձառու Տիպ 59-II՝ զինված 120-մմ թնդանոթով = 120-մմ հարթափող Rheinmetall Rh-120-L44 թնդանոթով։
  • Տիպ 59D (WZ-120C) – դինամիկ զրահի ներդրում = 105-մմ Տիպ 83-I(83A) (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59D-I (WZ-120C-I) – արտահանվող, ավելացվել է թնդանոթի փողի ջերմապաշտպան պատյանը = 105-մմ Տիպ 79 (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59R – արտահանվող, կրակի կառավարման արդիականացված համակարգով, հակավթարային պաշտպանության համակարգով, ֆալշբորտով = Տիպ 79 (Royal Ordnance L7) ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59P – արտահանվող, աշտարակի հզորացված զրահով և հավելյալ զրահով կորպուսի ճակատային մասում = Տիպ 79 (Royal Ordnance L7) 105-մմ ակոսավոր թնդանոթ։
  • Տիպ 59G (Տիպ 59-125\59-120) – արտահանվող, արդիականացված աշտարակ, կախովի դինամիկ զրահ, կրակի կառավարման արդիականացված համակարգ, 580\1200 ձ.ու. շարժիչ = 120\125-մմ հարթափող թնդանոթ Rh-120-L44\ 2Ա46 ոչ լիցենզիոն պատճեն։

Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբանիա Ալբանիա – 3 միավոր 2013 թվականի դրությամբ[1], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 721 միավոր 1966-1975 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]:
  • Անգոլա Անգոլա – 1975 թվականին Չինաստանից մատակարվել է 25 միավոր[2]:
  • Բանգլադեշ Բանգլադեշ – 174 միավոր 2013 թվականի դրությամբ[3]:
  • Վիետնամ Վիետնամ – 350 միավոր 2013 թվականի դրությամբ[4]:
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն – 12-17 միավոր, որոնք գնահատվել են որպես անմարտունակ, 2013 թվականի դրությամբ[5]:
  • Զամբիա Զամբիա – 20 միավոր 2013 թվականի դրությամբ[6]:
  • Զիմբաբվե Զիմբաբվե – 20 միավոր, որոնք գնահատվել են որպես անմարտունակ[7], 2013 թվականի դրությամբ, ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 2 միավոր 1985-1986 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]:
  • Իրաք Իրաք – 250-1300 միավոր, որոնք Չինաստանից մատակարարվել են 1982-1987 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]:
  • Իրան ԻրանՏ 54, Տ 55, Տիպ 59 և Safr-74 տանկերի 350 միավոր 2013 թվականի դրությամբ[8], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 300 միավոր 1982-1984 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]:
  • Կամբոջա Կամբոջա – 50 միավոր 2013 թվականի դրությամբ[9]:
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան – Տիպ 59, Տիպ 59D և Տիպ 59-II տանկերի 4300 միավոր 2013 թվականի դրությամբ[10]:
  • Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա – ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 50-175 միավոր 1973 թվականին[2][11]:
  • Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն – 15 միավոր 2013 թվականի դրությամբ[12]:
  • Մյանմա Մյանմա – Տիպ 59D տանկերի 25 միավոր մատակարարվել է Չինաստանից 2004 թվականին[2]:
  • Պակիստան Պակիստան – 1100 միավոր 2013 թվականի դրությամբ[13], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 1759 միավոր։ 750 միավորը մատակարարվել է 1977-1970 թվականներին, 159 միավորը՝ 1974 թվականին, 825 միավորը՝ 1978-1988 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]:
  • Սուդան Սուդան – 60 միավոր 2013 թվականի դրությամբ[14]:
  • Տանզանիա Տանզանիա – 15 միավոր 2013 թվականի դրությամբ[15], ընդհանուր առմամբ Չինաստանից մատակարարվել է 30 միավոր 1971-1973 թվականններն ընկած ժամանակահատվածում[2]:
  • Շրի Լանկա Շրի Լանկա – 25 միավոր Չինաստանից մատակարարվել է 1991 թվականին[2]:

Տիպ 59 տանկը զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տանկը կարելի է տեսնել հայտնի World of Tanks առցանց խաղի[16] 8-րդ մակարդակում պրեմիումային տանկի դերում, ինչպես նաև մի շարք կրակային խաղերում և այլ ռազմավարություններում։

Հարկ է նշել, որ զրահատեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագիրը և դրա կիրառության առանձնահատկությունները բազմաթիվ համակարգչային խաղերում հաճախ իրականությունից հեռու են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Military Balance 2013. — P. 112.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Stockholm Internation Peace Research Institute — Arms Transfers Database
  3. The Military Balance 2013. — P. 283.
  4. The Military Balance 2013. — P. 342.
  5. The Military Balance 2013. — P. 504.
  6. The Military Balance 2013. — P. 539.
  7. The Military Balance 2013. — P. 540.
  8. The Military Balance 2013. — P. 378.
  9. The Military Balance 2013. — P. 286.
  10. The Military Balance 2013. — P. 288.
  11. The Military Balance 2013. — P. 310.
  12. The Military Balance 2013. — P. 502.
  13. The Military Balance 2013. — P. 325.
  14. The Military Balance 2013. — P. 533.
  15. The Military Balance 2013. — P. 535.
  16. «Статья об онлайн-игре World of Tanks.Раздел "Бронетехника в игре">"Бронетехника Китая"»։ Википедия։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-29-ին