Տասներեքերորդ թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասներեքերորդ թաղամաս
ֆր.՝ Banlieue 13
Երկիր Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[2], մարտարվեստի մասին ֆիլմ, մարտաֆիլմ թրիլեր, գիտաֆանտաստիկ էքշն և հակաուտոպիական ֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական2004
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՊիեռ Մորել[4][1][5][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն[6]
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Larbi Naceri?
ԴերակատարներԴավիդ Բելլ[4][5][2][…], Սիրիլ Ռաֆայելլի[4][5][2][…], Dany Verissimo?[5][7], Թոնի Դ'Ամարիո[4][8][7][…], Samir Guesmi?[5][9][10], Larbi Naceri?[4][5][7][…], Alain Rimoux?[7][10], François Chattot?[5][9][7][…], La Fouine?, Լյուդովիկ Բերտիյո[7][10], Լիե Սալեմ[7][10], Մարկ Անդրեոնի[7][10], MC Jean Gab'1?[7][10], Patrick Olivier?[5][10] և Warren Zavatta?[10]
ՄոնտաժՖրեդերիկ Տորավալ
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն84 րոպե
Բյուջե12 000 000 €[11]
Շահույթ9 487 277 $
ՀաջորդՏասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում
Պաշտոնական կայքէջ

«Տասներեքերորդ թաղամաս» (ֆր.՝ Banlieue 13), 2004 թվականի գեղարվեստական ֆիլմ` նկարահանված ռեժիսոր Պիեր Մորելի կողմից՝ Լյուկ Բեսոնի[12] սցենարով։ Ֆիլմը հայտնի է պարկուրի` որպես հնարքների կատարման հիմնական էլեմենտի կիրառությամբ` առանց որևէ վերափոխումների կամ համակարգչային գրաֆիկայի։ Այդ պատճառով որոշ քննադատներ համեմատություն են անցկացրել հայտնի թայլանդական Օնգ-Բակ ֆիլմի[13][14][15] հետ։

Դավիդ Բելլը` պարկուրի ստեղծողը, ֆիլմում հանդես է գալիս գլխավոր հերոսի` Լեյտոյի դերում։ Գլխավոր դերով հանդես է գալիս նաև ճանաչված կասկադյոր Սիրիլ Ռաֆաելին։

Ֆիլմն ավելի հայտնի է Բ-13 անունով, հենց այդպես է այն ներկայացվել ֆրանսիական պաստառներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հանցագործությունները Փարիզում այնքան են մեծանում, որ ղեկավարությունը որոշում է առանձնացնել քաղաքակրթությունը հանցագործներից։ Նրանք կառուցում են բարձր պատեր և պահակակետեր՝ հանցագործ շրջանները վերահսկելու նպատակով։ Ամենաթեժ կետը 13-րդ շրջանն էր։ Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 2010 թվականին։ Գլխավոր հերոս Լեյտոն տեղական ավազակ Թախայից գողանում է թմրանյութի հսկա բաժին և լուծում այն լոգարանում։ Լեյտոյի հետքով գնում են Թախայի ավազակները, որոնց գլխավորում է K2-ը։ Սակայն հանցագործներին չի հաջողվում բռնել Լեյտոյին, որը փախչում է նրանցից ֆրանսիական արվարձանի տանիքներով։ Այդ ժամանակ Թախան որոշում է փախցնել Լեյտոյի կրտսեր քրոջը՝ Լոլային, որպեսզի Լեյտոն վերադարձնի գողացած թմրանյութերի պարտքը։ Սակայն Լեյտոն կանխատեսում է նրա մտադրությունները և մինչ K2-ը Լոլային տանում է Թախայի մոտ, Լեյտոն գերի է վերցնում հենց Թախային և պահանջում է փոխանակել քրոջ հետ։ Թախան համաձայնում է։ Լեյտոն և Լոլան Թախային տանում են ոստիկանության տեղական բաժին՝ իրենց հետ որպես ապացույց տանելով թմրանյութի հերթական բաժինը։ Սակայն կոմիսարը հրաժարվում է Թախային բանտ նստեցնել՝ պատճառաբանելով, որ կոմիսարիատը փակում են, բացի այդ նա համագործակցում էր Թախայի հետ։ Արդյունքում բանտ են նստեցնում Լեյտոյին, Թախան հեռանում է ոստիկանությունից՝ իր հետ տանելով Լոլային՝ նրա հետ զվարճանալու նպատակով։ Կոմիսարը փորձում է ներողություն խնդրել Լեյտոյից, սակայն վերջինս զայրույթից սպանում է ոստիկանին։

Կես տարի անց հանցագործ խմբի առաջնորդ Կարլոս Մոնտոյան կազինոյում իմանում է, որ նրա ավազակախմբի մասին ինչ-որ մեկը հայտնել է ոստիկանությանը։ Նա կասկածում է իր կողմնակից Պեդրոյին և սպանում է նրան։ Սակայն միևնույն ժամանակ նրա մի այլ կողմնակից խոստովանում է, որ իրեն անվանում են Դամյեն Տոմասո, և նա ֆրանսիական ոստիկանության կապիտան է, իսկ Մոնտոյան ձերբակալված է։

Հաջորդ օրը Դամյենը հանձնարարություն է ստանում վնասազերծել ռումբը, որն ընկել է 13-րդ շրջանի ավազակախմբերի ձեռքը։ Նրան որպես օգնական որոշում են տալ Լեյտոյին, ում պետք է Դամյենը պետք է ներգրավեր օպերացիայի մեջ։ Ոստիկանության սպային նետում են նույն խուցը, որտեղ Լեյտոն էր և կազմակերպում են փոխադրումը այլ բանտ։ Ճանապարհին, որպեսզի Լեյտոյի ուշադրությունն իր վրա գրավի և շահի նրա վստահությունը, Դամյենը փախցնում է ոստիկանական մեքենան և խնդրում Լեյտոյին իրեն տանել 13-րդ շրջան՝ Թախայի մոտ, որպեսզի վրեժ լուծի նրանից։ Լեյտոն համաձայնվում է, սակայն արդյունքում կռահում է, որ Դամյենը նա չէ, ով ներկայանում է։ Դամյենը պատմում է Լեյտոյին իրենց շրջանում գտնվղ ռումբի մասին։ Լեյտոն համաձայնում է օգնել։ Նա զանգում է Թախային և հանդիպում նշանակում։ Սակայն Թախան որոշում է ռումբի հետ այլ կերպ վարվել և, միացնելով այն ռուսական կրող-հրթիռի հետ, ուղղում է դեպի Փարիզ։ Դամյենն առաջարկում է գնել ռումբը։ Թախան համաձայնում է և աճուրդ սկսում K2-ի ու Դամյենի միջև, վերջինս հաղթում է։ Թախայի օգնականը ոստիկանությանը թելադրում է հաշվեհամարը։ Իմանալով գումարը, ոստիկանությունը հրաժարվում է վճարել, սակայն Դամյենը հայտնում է Թախային, որ գումարը շուտով կլինի։ Մինչ այդ նրանց հսկողության տակ են պահում։ Այդ ժամանակ Լեյտոն կռահում է, որ ռումբը պատահաբար չի հայտնվել 13-րդ շրջանում և իմանալով, որ ոստիկանությունը հրաժարվել է վճարել, Դամյենին առաջարկում է փախչել։

Դամյենին և Լեյտոյին հաջողվում է փախչել Լեյտոյի կողմից փորված հին կոյուղու գաղտնի անցքով։ Նրանք գտնում են ռումբը և պարզում, որ դրան ձեռնաշղթաներով ամրացված է Լոլան։ Այդ ժամանակ Թախան իմանաում է, որ ոստիկանները խաբել են՝ փակելով իր բոլոր հաշիվները։ Արդյունքում հենց իր խումբը սպանում է նրան։ Իշխանությունն իր ձեռքն է վերցնում K2-ը։ Նա հրամայում է բռնել Լեյտոյին և Դամյենին։

Երկար հետապնդումներից հետո նրանց հաջողվում է բռնել։ K2-ը և Դամյենը պայմանավորվում են, որ Դամյենը կվնասազերծի ռումբը, իսկ K2-ը ազատ կարձակի նրանց։ Ավելի ուշ Լեյտոն տանիքին գտնում է Լոլային։ Միևնույն ժամանակ Դամյենը փորձում է իմանալ ռումբի անջատման կոդը։ Հեռախոսով նախարարը թելադրում է կոդը, որը Լեյտոյին շատ կասկածելի է թվում, քանի որ այն համապատասխանում էր ընթացիկ ամսաթվին, շրջանի և թաղամասի համարին, որտեղ գտնվում է ռումբը։ Լեյտոն ենթադրում է, որ կոդն անհրաժեշտ է ռումբն ակտիվացնելու, ոչ թե այն վնասազերծելու համար։ Դամյենը չի հավատում նրան, և նրանց միջև կռիվ է սկսվում։ Արդյունքում Լեյտոյին ու Լոլային հաջողվում է պահել Դամյենին մինչև ժամանակի ավարտը, և ռումբը չի պայթում։ Դամյենը ապշում է։ Լեյտոն ասում է Լոլային, որ ամեն ինչ ավարտված է, բայց Դամյենը վստահ է, որ այդպես չէ։

Դամյենն ու Լեյտոն ռումբը բերում են նախարարի առանձնասենյակ, որտեղ իբր փորձում են անջատել այն։ Նախարարը վախենում է և խոստովանում, որ ամբողջ գործը խաբեություն էր, ռումբը պետք է պայթեր 13-րդ շրջանում, քանի որ այն հնարավոր չէ վերահսկել. հանցագործությունն աճում է, իսկ շրջանը բարեկարգելը խիստ թանկ արժե։ Նախարարը չի կռահում, որ այդ ամբողջ խոսակցությունը տեսագրվում է և ցուցադրվում ուղիղ եթերում

Վերջին տեսարանում Դամյենն ասում է Լեյտոյին ու Լոլային, որ շուտով կսկսեն քանդել 13-րդ թաղամասի շուրջը կառուցված պատը, իսկ ավելի ուշ կբացվեն ոստիկանական բաժին և դպրոց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սիրիլ Ռաֆաելլի Դամյեն Տոմասո
Դավիդ Բելլ Լեյտո
Դենի Վերիսսիմո Լոլա
Բիբի Նասերի Թախա
Տոնի Դ'Ամարիո K2
Ֆրանսուա Շատտո Կրյուգեր
Նիկոլաս Վոյրիոն Կորսինի
Սամիր Գեսմի Ջամել
Ալեն Ռիմու կոմիսար
Մարկ Անդրեոնի Կարլոս Մոնտոյա
Ջեֆֆ Ռուդոմ Յետի
MC Jean Gab'1 Նիկո

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ֆիլմի նկարահանումները, որը նախապես հայտնի էր Banlieue 14 անունով, սկսվում են 2008 թվականի օգոստոսին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և շարունակվում են մինչև նույն թվականի հոկտեմբեր։ Դավիդ Բելլը և Սիրիլ Ռաֆաելին համապատասխանաբար մարմնավրում էին Լեյտոյի և Դամյենի իրենց յուրատիպ դերերը։ Լյուկ Բեսոնը կրկին ֆիլմի պրոդյուսերն էր և գրում էր ֆիլմի սցենարը, իսկ ռեժիսորն էր Պատրիկ Ալեսսանդրենը։ Ֆիլմի անվանումը հետարտադրական փուլում փոխվում է՝ Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում։ Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունենում 2009 թվականի փետրվարի 18-ին Ֆրանսիայում։

Վերաէկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան 3D վերաէկրանավորման ցուցադրումը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլին։ Ֆիլմը հայտնի է Աղյուսե առանձնատներ անվանումով։ Ֆիլմի գործողությունները Փարիզի փողոցներից տեղափոխվում են հանցագործ քաղաք Դետրոյթի թաղամասեր։ Նկարահանումները սկսվում են 2013 թվականին՝ EuropaCorp-ի գլխավորությամբ։ Գլխավոր դերերը մարմնավորում էին Դավիդ Բելլը և Պոլ Ուոկերը, ինչպես նաև ռեփեր RZA-ն։ Այդ ֆիլմը Պոլ Ուոկերի համար դառնում է վերջին մեծ դերը, ով 2013 թվականին դժբախտ պատահարի զոհ է դառնում։

Վարձակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 10-ին Ֆրանսիայում։ Ֆիլմը MPAA[16] գնահատականով ստացել է R վարկանիշ։

Ֆրանսիա Ֆրանսիա - 2004 թվականի նոյեմբերի 10 (օրիգինալ անվանումը - Banlieue 13)
Բելգիա Բելգիա - 2004 թվականի դեկտեմբերի 1
Ղազախստան Ղազախստան - 2005 թվականի հունվարի 21
Ռուսաստան Ռուսաստան - 2005 թվականի հունվարի 27 (օրիգինալ անվանումը - Тринадцатый район)
Ուկրաինա Ուկրաինա - 2005 թվականի հունվարի 27
Չեխիա Չեխիա - 2005 թվականի մարտի 31
Թաիլանդ Թաիլանդ - 2005 թվականի ապրիլի 13(օրիգինալ անվանումը - 13th District)
Հունգարիա Հունգարիա - 2005 թվականի ապրիլի 14 (Ֆրանսիական կինոյի փառատոնի շրջանակներում, օրիգինալ անվանումը - B13 - A bűnös negyed)
ԱՄԷ ԱՄԷ - 2005 թվականի ապրիլի 20
Լեհաստան Լեհաստան - 2005 թվականի ապրիլի 22 (օրիգինալ անվանումը - 13. dzielnica)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - 2005 թվականի հունիսի 10 (Սիեթլում կայացած միջազգային կինոփառատոնի շրջանակներում, օրիգինալ անվանումը - District B13)
Ճապոնիա Ճապոնիա - 2005 թվականի հունիսի 16 (ֆրանսիական կինոյի փառատոնի շրջանակներում)
Նիդերլանդներ Նիդերլանդներ - 2005 թվականի օգոստոսի 16
Կանադա Կանադա - 2005 թվականի սեպտեմբերի 9 (Տորոնտոյում կայացած միջազգային կինոփառատոնի շրջանականերում, օրիգինալ անվանումը - District B13)
Ֆինլանդիա Ֆինլանդիա - 2005 թվականի սեպտեմբերի 21 (օրիգինալ անվանումը - 13th District)
Բուլղարիա Բուլղարիա - 2005 թվականի նոյեմբերի 18
Շվեդիա Շվեդիա - 2005 թվականի նոյեմբերի 23 (օրիգինալ անվանումը - B13 - 13th District)
Մեքսիկա Մեքսիկա - 25 ноября 2005 թվականի նոյեմբերի 25 (ֆրանկո-մեքսիկական կինոյի փառատոնի շրջանակներում)
Սինգապուր Սինգապուր - 2006 թվականի մարտի 23 (օրիգինալ անվանումը - 13th District)
Իռլանդիա Իռլանդիա - 2006 թվականի հուլիսի 7
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն - 2006 թվականի հուլիսի 7 (օրիգինալ անվանումը - 13th District)
Հարավային Կորեա Հարավային Կորեա - 2006 թվականի օգոստոսի 24
Իսլանդիա Իսլանդիա - 2006 թվականի նոյեմբերի 9

Վարձակալության շահույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի բյուջեն կազմել է 12 միլիոն $։

ԱՄՆ-ում ցուցադրության առաջին շաբաթի ավարտին հավաքել է 411.544 $։ ԱՄՆ-ում ընդհանուր շահույթը կազմել է 1.200.216 $, այլ երկրներում՝ 8.287.061 $, Ռուսաստանում՝ 1.008.237 $։ Ընդհանուր շահույթը՝ 9.487.277 $։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիաների ցանկ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Resistant»  Iron Sy 04:11
2. «Paname»  MC Jean Gab1 04:32
3. «Cause A Effet»  Diams 05:13
4. «Warriorz»  Rohff 04:43
5. «Mental De Vietcong»  IAM 04:24
6. «Delinquante Musique»  Lino 05:46
7. «Motors»  Da Octopusss 02:01
8. «En Bas De Ma Fenetre»  Singuila 03:39
9. «Je Ne Pourrai Jamais Oublier»  Nuttea 04:08
10. «Ladies»  Kayliah 03:52
11. «Loin De Ca»  Jmi Sissoko 03:22
12. «Bomb»  Da Octopusss 02:47
13. «Warriorz»  Oxmo Puccino 04:30
14. «Jai Le Vocal De Taille»  Loovay 03:49
15. «Ecoute L Echo»  Melissa 03:25
16. «Banlieue 13»  Da Octopusss 02:57
17. «Opera»  Da Octopusss 03:43
18. «Asian Dub Foundation»  Fortress Europe 03:55

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 Golden Trailer - Best Foreign Action Trailer

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախապես որպես ֆիլմի ռեժիսոր հրավիրվել էր Ալեքսանդր Աժան[17]։
  • 13-րդ թաղամասի ավազակախմբի որոշ անդամներ կրում են ֆուտբոլի Ամերիկայի Ազգային լիգայի խորհրդանիշերով շապիկներ։ Նկարահանող խումբը թույլտվություն չի ստացել Ազգային լիգայի խաղացողների Ասոցացիայից որևէ խաղացողի անվան ցուցադրության համար, այդպիսով, ստուդիայի փաստաբանների առաջարկությամբ խաղացողների անունները շապիկների վրայից հեռացվել են մինչ ֆիլմի վարձակալության հանձնումը[17]։
  • Լյուկ Բեսոնը գրել է Լոլայի դերը հատուկ Դենի Վերիսսիմոյի համար[17]։
  • Թեև Բիբի Նասերին սցենարի համահեղինակ էր, ստիպված էր Թախայի դերում հնազանդվել, ինչպես մյուս դերասանները[17]։
  • Տոնի Դ'Ամարիոյին նախատեսվում էր տալ Թախայի դերը, սակայն արդյունքում ստացավ K2-ի դերը մարմնավորելու հրավեր[17]։
  • Ֆիլմի լիարժեք արտադրությունը (գաղափարը, սցենարը, քաստինգը, նկարահանումները և այլն) տևել է 10 ամիս՝ 2004 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր։
  • Ֆիլմը նկարահանել են Ռումինիայում` Բուխարեստում և Պիտեշտում, Ֆրանսիայում` Փարիզում, Սերբիայում` Բելգրադում։
  • Թախայի կերպարը` սեղանին կոկաինի սարերով և լիցքաթափված ատրճանակներից կրակոցներով, հղում է Ալ Պաչինոյի հերոս Տոնի Մոնտանային՝ «Սպիով դեմքը» ֆիլմից։

Դիտել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0414852/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/district-b13
  3. http://www.filmaffinity.com/en/film285716.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.beyazperde.com/filmler/film-54107/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.cinematografo.it/cinedatabase/film/banlieue-13/46249/
  6. http://www.sinemalar.com/film/4821/b-13
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.ofdb.de/film/76738,Ghettogangz---Die-H%C3%B6lle-vor-Paris
  8. http://stopklatka.pl/film/13-dzielnica
  9. 9,0 9,1 http://www.adorocinema.com/filmes/filme-54107/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.imdb.com/title/tt0414852/fullcredits?ref_=tt_ql_1
  11. https://web.archive.org/web/20090807043149/http://www.imdb.com/title/tt0414852/business
  12. Eugene Hernandez. «Magnolia's Plans Spring '06 Release for French Parkour Action Title, "District 13"». Magnolia's Plans Spring '06 Release for French Parkour Action Title, "District 13". Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. Brian Orndorf. «District B13». District B13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. Devin Faraci. «REVIEW: DISTRICT B-13». REVIEW: DISTRICT B-13.
  15. McAllister, Matt. «RDistrict 13 Film Review». District 13 Film Review.
  16. Internet Movie Database. Motion Picture Rating
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Internet Movie Database. Trivia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]