Դավիդ Բելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Բելլ
ֆր.՝ David Belle
Ծնվել էապրիլի 29, 1973(1973-04-29)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՖեկան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունtraceur, դերասան, կինոդերասան և կասկադյոր
Ծնողներհայր՝ Raymond Belle?

Դավիդ Բելլ (ֆր․ David Belle, ապրիլի 29, 1973(1973-04-29)[1], Ֆեկան)՝ ֆրանսիացի դերասան և կասկադյոր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Բելլը ծնվել է 1973 թ. ապրիլի 29-ին Ֆրանսիայի Ֆեկան քաղաքում։ Նա ծնունդով այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, ով սկզբում ապրում էր Ֆրանսիայի Ֆեկան քաղաքում, իսկ հետո տեղափոխվեց Լե-Սաբլ-դը Օլոն և այնտեղ անցկացրեց իր կյանքի 14 տարիները։ Նա հետաքրքրված էր սպորտով՝ թեթև աթլետիկայով, գիմնաստիկայով։ 15 տարեկան հասակում թողնում է դպրոցը, որպեսզի ամբողջովին տրվի սպորտին։

Դավիդ Բելլը նկարահանվել է տարբեր երաժշտական տեսահոլովակներում։ Հետո Բելլը որոշում է փորձել իրեն ֆիլմերում նկարահանվելու ասպարեզում։ Սկսնակ դերասանը հանդիպում է Յուբեր Կունդեի հետ։ Յուբերը Դավիդին ծանոթացնում է թատրոնի արվեստի հետ և օգնում է նրան անել առաջին քայլերը կինոթատրոնի աշխարհում։ Սկզբում Դավիդը նկարահանվում է կարճամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերում։

Դավիդը գնալով ճանաչում է ստանում և շուտով նա նկարահանվում է ռեժիսոր Ֆրանկ Նիքոթրայի «L'Engrenages» և Բրայան դե Պալմի «Ճակատագրական կինը» ֆիլմերում։ Նրանից հետո, երբ Դավիդ Բելլը նկարահանվում է BBC[2], Nissan-ի և Nike-ի գովազդներում, նա հնարավորություն է ունենում իրեն ցույց տալու՝ խաղալ Սիրիլ Ռաֆֆաելլիի հետ «13-րդ թաղամասը» մարտաֆիլմում։

Դավիդն ունի երեք երեխա՝ Սեբաստյենը, Բենջամինը և Իսայան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «BBC News | TV AND RADIO | The art of Le Parkour». news.bbc.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]