Յուբեր Կունդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուբեր Կունդե
ֆր.՝ Hubert Koundé
Ծնվել էդեկտեմբերի 30, 1970(1970-12-30)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՖրանսիա
Քաղաքացիություն Բենին և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոսցենարիստ

Յուբեր Կունդե (ֆր.՝ Hubert Koundé, դեկտեմբերի 30, 1970(1970-12-30)[1][2], Ֆրանսիա), ֆրանս-բենինյան դերասան ու կինոռեժիսոր, ով լայն ճանաչման է արժանացել հատկապես ռեժիսոր Մաթյո Կասովիցի նկարահանած La Haine ֆիլմում Յուբերի դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ, որի համար առաջադրվել է Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի «Սեզար» մրցանակի «Առավել խոստումնալից երիտասարդ դերասան» անվանակարգում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուբեր Կունդեն մանկությունն անց է կացրել Ֆրանսիայում, որտեղ ծնվել է[4], և Բենին,ում՝ տատի ու պապի մոտ[5]։ Արվեստասեր հասարակության առջև նրա դերասանական տաղանդը առաջին անգամ բացահայտվել է վերոնշյալ կինոռեժիսորի՝ Մաթյո Կասովիցի մեկ այլ ֆիլմում՝ «Մետիս»-ում, որտեղ հիանալի կերպով հանդես է եկել Ջամալի կերպարի մարմնավորմամբ։ Հիշարժան է նաև Յուբերի դերասանական աշխատանքը Դենզոյի տեսահոլովակում (Բրամսիտոյի մասնակցությամբ)[6]։

Կունդեն իր ուժերը փորձել է կինոռեժիսուրայի ասպարեզում ևս. նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ՝ Qui se ressemble s'assemble-ն և Menhir-ը, մասնակցել Paris, la métisse լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին՝ որպես երկրորդ ռեժիսոր[7]։ Մասնակցել է նաև «Մշտական պարտիզպանը» («The Constant Gardener») և անգլիալեզու այլ ֆիլմերի ստեղծման աշխատանքներին[8]։ Յուբեր Կունդեն իրեն դրսևորել է նաև որպես հաջողակ թատերագիր. նրա հեղինակած Cagoule: Valentin et Yamina պիեսը հաջողությամբ բեմադրվել է 2003 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992: Le Temps d'une nuit
  • 1992: Diên Biên Phu
  • 1993: Métisse
  • 1995: La Haine
  • 1996: Colis postal
  • 1996: La Sicilia
  • 1997: Saraka bô
  • 1997: La Divine Poursuite
  • 1998: Restons groupés
  • 1999: Simon le mage
  • 2000: Qui se ressemble s'assemble
  • 2000: Tout va bien, on s'en va
  • 2001: Comment j'ai tué mon père
  • 2001: Ndeysaan (Le prix du pardon)
  • 2004: The Constant Gardener
  • 2017: Gangsterdam

Որպես կինոռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998: Menhir (կարճամետրաժ)
  • 2000: Qui se ressemble s'assemble (կարճամետրաժ)
  • 2005: Paris, la métisse

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998: Menhir (կարճամետրաժ)
  • 2000: Qui se ressemble s'assemble (կարճամետրաժ)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 : Nestor Burma, 1 դրվագ
  • 1995 : Les Cinq Dernières Minutes, Meurtre à l'université դրվագը
  • 1997 : Les Enfants du Karoo
  • 1998 : Maternité
  • 2005 : Quelques jours en avril
  • 2005 : L'Arbre et l'oiseau
  • 2006 : Plus belle la vie (2-րդ և 3-րդ տարեշրջաններ)
  • 2007 : Greco, Contact դրվագը
  • 2008 : La Cour des grands, Alison դրվագը
  • 2008 : Central Nuit, Celui qui n'existe pas դրվագը
  • 2008 : Le Voyage de la veuve
  • 2009 : Pigalle, la nuit
  • 2010 : 1788... et demi
  • 2011 : Braquo (2-րդ տարեշրջան)
  • 2011 : La Couleur de l'océan
  • 2012 : Toussaint Louverture
  • 2014 : La Vallée des Mensonges

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 : Le Costume ռեժիսոր՝ Փիթեր Բրուք
  • 2004 : Cagoule, պիեսի հեղինակ և բեմադրության ռեժիսոր՝ Յուբեր Կունդե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Aude Dassonville, « Hubert Koundé, dix ans après La Haine », Le Parisien, 14 janvier 2006.
  4. cita web|url=http://africultures.com/personnes/?no=4450%7Ctitolo=Hubert Koundé|sito=africultures.com|lingua=fr
  5. « Hubert Koundé : L'herbe qui pousse sous le goudron », L'Humanité, 23 mars 2002.
  6. «Denzo - Cramé feat. Bramsito (Clip Officiel)» (ֆրանսերեն). Վերցված է 2021-04-04-ին.
  7. cita web|url=http://www.allocine.fr/personne/fichepersonne-16216/biographie/%7Ctitolo=Hubert(չաշխատող հղում) Koundé. Biographie.|sito=allocine.fr|lingua=fr
  8. cita web|url=http://www.allocine.fr/personne/fichepersonne-16216/filmographie/%7Ctitolo=Hubert(չաշխատող հղում) Koundé. Filmographie.|sito=allocine.fr|lingua=fr

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]